00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Մհեր Գրիգորյան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Մհեր Գրիգորյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արգելոց բառը փոխարինել մեկ այլ բառով. Փաշինյանը հանձնարարական է տվել Լեզվի տեսչությանը

© Sputnik / Aram NersesyanԱրգելոցի ցուցանակ
Արգելոցի ցուցանակ - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2024
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը ԿԳՄՍ նախարարին զգուշացրեց` երբ «արգելոցին» փոխարինող ճիշտ բառը գտնեն, բոլոր որոշումներում կմտցնեն համապատասխան փոփոխություններ։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. ՀՀ–ում կստեղծվեն «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային նոր արգելոցներ։ Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ 2018 թ–ից առ այսօր ստեղծվել է 6 նոր պատմամշակութային արգելոց՝ «Բջնին», Սմբատաբերդը, «Դաշտադեմը», «Մայրաքաղաք Դվինը», «Աղձքը», «Արտաշատ մայրաքաղաքը»։
Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում է. մի կին փորձեց նրան ձեռքով բարևել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով` պետբյուջեի միջոցներով աննախադեպ ֆինանսավորում է եղել պատմամշակութային հուշարձանների պահպանման համար։
«Հուշարձանների մասին խոսելիս ասում ենք՝ ազգային արժեք է, պետական հարստություն է։ Ճիշտ ենք ասում։ Մյուս կողմից հարց է ծագում՝ եթե դրանք պետական արժեք են, ինչո՞ւ եկամուտ չեն բերում պետությանը։ Շատ մարդիկ մեր պատմամշակութային հուշարձանների մասին ուղղակի չգիտեն։ Պիտի խոստովանեմ, որ մարզային այցերի ժամանակ ես նույնպես շատ հաճախ լինում եմ պատմամշակութային հուշարձանների վայրերում, որոնց մասին նույնիսկ չէի լսել»,– նշեց Փաշինյանը։
Ըստ նրա` մեր խնդիրն է պահպանել, զարգացնել հուշարձանը և ապահովել մարդկանց հաղորդակցությունը այդ հուշարձանների հետ, որի արդյունքում հնարավոր կլինի դրանք պահպանել հետագա սերունդների համար։
Փաշինյանը պատմեց, որ այսօր մի քննարկման ժամանակ կենտրոնացել է մի բառի վրա` «արգելոց» հուշարձան։
Հատկապես ի՞նչն է խանգարում ազգային միասնությանը. Փաշինյանը խոսեց ժանգոտ ցանկապատներից
«Հուշարձանների վրա դնում ենք արգելոց բառը ու մարդկանց ասում են` եկեք, բայց նաև ասում ենք` արգելոց է, զգույշ եղեք։ Ի՞նչն ենք արգելում այդտեղ։ Իմ համոզմունքն է, որ լեզվամտածողության այս շերտերին պետք է ուշադրություն դարձնենք։ Ես հանձնարարական եմ տվել, որ նաև Լեզվի տեսչության հետ աշխատենք արգելոց բառն ուրիշ բառով փոխարինելու համար։ Օրինակ` եթե մի տեղի անունը զբոսայգի է, դա նշանակում է` մարդիկ կացիններն ուսերին գալիս են ծառները կտրում, ուսներին դրած տանո՞ւմ։ Իմիջիայլոց, ՀՀ–ում ամենաշատ ծառերը կտրում են արգելոցներում` իրենց հետ բերելով բազմաթիվ քրեական գործեր, որոնք, թեև, ոչ մի արդյունքի չեն բերում»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։
Նրա խոսքով` այսպիսով հոգեբանական, տերմինաբանական պատնեշ ենք ստեղծում` կրկին կոթողացման տրամաբանության մեջ։
Պետք չէ ամեն ինչից կոթող ու տաճար սարքել. Փաշինյանը` ԱՕԿՍ–ի շենքի մասին
Փաշինյանը նշեց, որ ոչ թե արգելոց կլինի, այլ կստեղծվի ենթակառուցվածք, որպեսզի մարդիկ գնան այդտեղ։
Վերջում դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին` ՀՀ վարչապետն ասաց` երբ «արգելոցին» փոխարինող ճիշտ բառը գտնեն, բոլոր որոշումներում թող մտցնեն համապատասխան փոփոխություններ։
Լրահոս
0