https://arm.sputniknews.ru/20240829/haj-bernapvokhadrvoghy-shukajic-durs-e-mghvum-bvoghvoqi-akcia-erevanum-79957583.html
Հայ բեռնափոխադրողը շուկայից դուրս է մղվում․ բողոքի ակցիա Երևանում
Հայ բեռնափոխադրողը շուկայից դուրս է մղվում․ բողոքի ակցիա Երևանում
Sputnik Արմենիա
Պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ բարձրաձայնել են խնդիրների մասին, ստացել պատասխան՝ ազատ շուկա է։ 29.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-29T12:22+0400
2024-08-29T12:22+0400
2024-08-29T14:04+0400
բողոքի ակցիա
բեռնատար
բեռնափոխադրում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1d/79952283_0:84:1600:984_1920x0_80_0_0_8845979544c3e64b535806088911e274.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի– Sputnik. Հայաստանյան բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում (Չարբախ)։ Նրանց նպատակն է կառավարության ուշադրությունը հրավիրել ոլորտում առկա խնդիրների վրա։«Բեռնափոխադրման մեջ կա արտահանման և ներմուծման արժեք, տարբեր երկրներում տարբեր են արժեքները, մի երկրում մեկն է թանկ, մյուսն է էժան, մի արժեքը մյուսին ծածկում է։ Մեր երկրում արտահանումը շատ էժան է՝ կոպեկներ է, ներմուծումն է արժեքը փակում։ Իսկ Վրաստանում արտահանումն է թանկ, ներմուծումն է էժան»,- նշում է բեռնափոխադրող ընկերություններից մեկի տնօրեն Ալեքսան Հովակիմյանը։Ասում է՝ իրավիճակը, այսպես ասած, վերահսկողությունից սկսեց դուրս գալ, երբ Թուրքիայի քաղաքացիները Վրաստանում սկսեցին բացել վրացական բեռնափոխադրման կազմակերպություններ, թուրք վարորդներ բերեցին ու Վրաստանի բեռնափոխադրող մյուս ընկերությունների հետ միասին իրենք էլ հայաստանյան շուկա մտան որպես երրորդ երկրների բեռնափոխադրողներ։«Դրան գումարվում է նաև թուրքական բեռնափոխադրողների կողմից իրականացվող երկրորդ երկրների բեռնափոխադրումը՝ Թուրքիայից Հայաստան ուղղությամբ։ Մենք չենք կարողանում մտնել իրենց երկիր, բացի այդ, թուրքական մեքենաները գնում են թուրքական տարբեր մարզեր, նրանք էլ են կատարում երրորդ երկրի բեռնափոխադրում, ու դա անում են շատ մատչելի գներով։ Իրենց ձեռք է տալիս, գալիս են, Հայաստանում դատարկում են, Գյումրիով, Ախալքալաքով դուրս են գալիս Թուրքիա։ Նրանց միացել են ղրղզները․ գալիս են Ռուսաստան, բեռը դատարկում են, էնտեղից բեռը վերցնում են դեպի Հայաստան, Հայաստանում բեռնաթափում են և նույն ճանապարհով` դեպի Թուրքիա։ Նրանց միացել են բելառուսները»,- ասում է Հովակիմյանը։Նրա խոսքով՝ այս ամբողջ սխեմայի արդյունքում հայ բեռնափոխադրողները շուկայից դուրս են մղվել։Հովակիմյանի խոսքով՝ հանդիպումներ են ունեցել պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, ստացել են պատասխան՝ ազատ շուկա է։Առաջարկում են կառավարությանը որոշակի առաջնահերթություններ սահմանել հայ բեռնափոխադրողի համար, ինչպես, օրինակ, այլ երկրներում է արվում։ Բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները պահանջում են կանոնակարգել ոլորտը։ՀՀ–ն կարող է ամենակարճ ճանապարհը դառնալ դեպի ԵՄ և ԵԱՏՄ բեռնափոխադրումների համար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1d/79952283_89:0:1512:1067_1920x0_80_0_0_d74d80afcf840c62a315639f2e2d3cd8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բողոքի ակցիա, բեռնատար, բեռնափոխադրում
բողոքի ակցիա, բեռնատար, բեռնափոխադրում
Հայ բեռնափոխադրողը շուկայից դուրս է մղվում․ բողոքի ակցիա Երևանում
12:22 29.08.2024 (Թարմացված է: 14:04 29.08.2024) Պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ բարձրաձայնել են խնդիրների մասին, ստացել պատասխան՝ ազատ շուկա է։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի– Sputnik. Հայաստանյան բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում (Չարբախ)։ Նրանց նպատակն է կառավարության ուշադրությունը հրավիրել ոլորտում առկա խնդիրների վրա։
«Բեռնափոխադրման մեջ կա արտահանման և ներմուծման արժեք, տարբեր երկրներում տարբեր են արժեքները, մի երկրում մեկն է թանկ, մյուսն է էժան, մի արժեքը մյուսին ծածկում է։ Մեր երկրում արտահանումը շատ էժան է՝ կոպեկներ է, ներմուծումն է արժեքը փակում։ Իսկ Վրաստանում արտահանումն է թանկ, ներմուծումն է էժան»,- նշում է բեռնափոխադրող ընկերություններից մեկի տնօրեն Ալեքսան Հովակիմյանը։
Ասում է՝ իրավիճակը, այսպես ասած, վերահսկողությունից սկսեց դուրս գալ, երբ Թուրքիայի քաղաքացիները Վրաստանում սկսեցին բացել վրացական բեռնափոխադրման կազմակերպություններ, թուրք վարորդներ բերեցին ու Վրաստանի բեռնափոխադրող մյուս ընկերությունների հետ միասին իրենք էլ հայաստանյան շուկա մտան որպես երրորդ երկրների բեռնափոխադրողներ։
«Դրան գումարվում է նաև թուրքական բեռնափոխադրողների կողմից իրականացվող երկրորդ երկրների բեռնափոխադրումը՝ Թուրքիայից Հայաստան ուղղությամբ։ Մենք չենք կարողանում մտնել իրենց երկիր, բացի այդ, թուրքական մեքենաները գնում են թուրքական տարբեր մարզեր, նրանք էլ են կատարում երրորդ երկրի բեռնափոխադրում, ու դա անում են շատ մատչելի գներով։ Իրենց ձեռք է տալիս, գալիս են, Հայաստանում դատարկում են, Գյումրիով, Ախալքալաքով դուրս են գալիս Թուրքիա։ Նրանց միացել են ղրղզները․ գալիս են Ռուսաստան, բեռը դատարկում են, էնտեղից բեռը վերցնում են դեպի Հայաստան, Հայաստանում բեռնաթափում են և նույն ճանապարհով` դեպի Թուրքիա։ Նրանց միացել են բելառուսները»,- ասում է Հովակիմյանը։
Նրա խոսքով՝ այս ամբողջ սխեմայի արդյունքում հայ բեռնափոխադրողները շուկայից դուրս են մղվել։
Հովակիմյանի խոսքով՝ հանդիպումներ են ունեցել պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, ստացել են պատասխան՝ ազատ շուկա է։
Առաջարկում են կառավարությանը որոշակի առաջնահերթություններ սահմանել հայ բեռնափոխադրողի համար, ինչպես, օրինակ, այլ երկրներում է արվում։ Բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները պահանջում են կանոնակարգել ոլորտը։