https://arm.sputniknews.ru/20240828/hradzig-gvohar-harutjunjany-evrvopaji-chempivon-e-dardzel-79939971.html
Հրաձիգ Գոհար Հարությունյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել
Հրաձիգ Գոհար Հարությունյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել
Sputnik Արմենիա
Մեր մյուս երկու մարզուհիներն էլ զբաղեցրել են 5-րդ և 7-րդ հորիզոնականները։ 28.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-28T19:57+0400
2024-08-28T19:57+0400
2024-08-28T19:58+0400
հրաձգություն
հրաձիգ
չեմպիոն
գոհար հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1c/79938731_0:278:720:683_1920x0_80_0_0_49d319f7ed11be0732080f511886cbea.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի– Sputnik. Հրաձիգ Գոհար Հարությունյանը Չեխիայի Պլզեն քաղաքում ընթացող վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնություն չեմպիոն է հռչակվել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։«10մ վազող թիրախ մրցաձևի կանանց պայքարում լավագույնի կոչմանը արժանացավ Գոհար Հարությունյանը»,- նշված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։Հարությունյանը կիսաեզրափակչում՝ 6:2, իսկ արդեն եզրափակիչում 6:1 հաշվով առավելության հասավ ուկրաինացի մարզուհիների նկատմամբ և նվաճեց չեմպիոնական տիտղոսը։Մրցապայքարում մեր մյուս մարզուհիներ Արուսյակ Գրիգորյանը 550 միավորով 5-րդ, իսկ Լիլիթ Մկրտչյանը 547 միավորով 7-րդ տեղում են։Տղամարդկանց պայքարում հաջողություններն ավելի քիչ են․ Հովհաննես Մարգարյանը 556 միավորով զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։Նշենք, որ վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Չեխիայի Պլզեն քաղաքում օգոստոսի 26-ից սեպտեմբերի 4-ը։ Այսօր մեկնարկել է մեծահասակների մրցապայքարը։Հայաստանի հրաձգության հավաքականը մրցմանը մասնակցում է ընդլայնված կազմով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1c/79938731_0:210:720:750_1920x0_80_0_0_5a4d55c23904c3f606b5c0a62cb707f6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրաձգություն, հրաձիգ, չեմպիոն, գոհար հարությունյան
հրաձգություն, հրաձիգ, չեմպիոն, գոհար հարությունյան
Հրաձիգ Գոհար Հարությունյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել
19:57 28.08.2024 (Թարմացված է: 19:58 28.08.2024) Մեր մյուս երկու մարզուհիներն էլ զբաղեցրել են 5-րդ և 7-րդ հորիզոնականները։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի– Sputnik. Հրաձիգ Գոհար Հարությունյանը Չեխիայի Պլզեն քաղաքում ընթացող վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնություն չեմպիոն է հռչակվել։ Տեղեկությունը
հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
«10մ վազող թիրախ մրցաձևի կանանց պայքարում լավագույնի կոչմանը արժանացավ Գոհար Հարությունյանը»,- նշված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։
Հարությունյանը կիսաեզրափակչում՝ 6:2, իսկ արդեն եզրափակիչում 6:1 հաշվով առավելության հասավ ուկրաինացի մարզուհիների նկատմամբ և նվաճեց չեմպիոնական տիտղոսը։
Մրցապայքարում մեր մյուս մարզուհիներ Արուսյակ Գրիգորյանը 550 միավորով 5-րդ, իսկ Լիլիթ Մկրտչյանը 547 միավորով 7-րդ տեղում են։
Տղամարդկանց պայքարում հաջողություններն ավելի քիչ են․ Հովհաննես Մարգարյանը 556 միավորով զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։
Նշենք, որ վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Չեխիայի Պլզեն քաղաքում օգոստոսի 26-ից սեպտեմբերի 4-ը։ Այսօր մեկնարկել է մեծահասակների մրցապայքարը։
Հայաստանի հրաձգության հավաքականը մրցմանը մասնակցում է ընդլայնված կազմով։