https://arm.sputniknews.ru/20240827/pashinjani-ughghutjamb-khndzvor-netats-71-amja-tghamardy-ir-ararqy-khuliganutjun-chi-hamarum--79891899.html
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 71-ամյա տղամարդը իր արարքը խուլիգանություն չի համարում
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 71-ամյա տղամարդը իր արարքը խուլիգանություն չի համարում
Sputnik Արմենիա
Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ 27.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-27T20:43+0400
2024-08-27T20:43+0400
2024-08-27T20:43+0400
խուլիգանություն
խնձոր
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/06/78058610_0:0:1600:901_1920x0_80_0_0_17c3dbd5692f2d296757e4b38effc7e0.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ շենքի 9-րդ հարկից խնձոր նետած 71-ամյա Ալբերտ Առստամյանը չի հերքել և ընդունել է, որ ինքն է կատարել այդ արարքը, սակայն դա խուլիգանություն որակելու հետ արտահայտել է անհամաձայնություն։ Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է Առստամյանի փաստաբան Ռոման Երիցյանը։Նշենք, որ Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) նախատեսված արարք կատարելու համար։ Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Վարույթն իրականացվում է քննչական խմբի կազմով։Փաստաբանը մանրամասնել է, որ մեղսագրված արարքի համար քրեական օրենսգիրքը նախատեսում է հետևալ պատիժները՝Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ այցելել էր Երևանի Ռուբինյանց 2 հասցեում գտնվող իր հարազատներից մեկի տուն, և բնակիչներից մեկը պատուհանից խնձոր էր նետել Փաշինյանի ուղղությամբ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/06/78058610_69:0:1490:1066_1920x0_80_0_0_50ea77d711f951c64340d499d400804c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խուլիգանություն, խնձոր, նիկոլ փաշինյան
խուլիգանություն, խնձոր, նիկոլ փաշինյան
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 71-ամյա տղամարդը իր արարքը խուլիգանություն չի համարում
Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ շենքի 9-րդ հարկից խնձոր նետած 71-ամյա Ալբերտ Առստամյանը չի հերքել և ընդունել է, որ ինքն է կատարել այդ արարքը, սակայն դա խուլիգանություն որակելու հետ արտահայտել է անհամաձայնություն։ Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է Առստամյանի փաստաբան
Ռոման Երիցյանը։
Նշենք, որ Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) նախատեսված արարք կատարելու համար։ Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Վարույթն իրականացվում է քննչական խմբի կազմով։
Փաստաբանը մանրամասնել է, որ մեղսագրված արարքի համար քրեական օրենսգիրքը նախատեսում է հետևալ պատիժները՝
տուգանք՝ առավելագույնը 1.500.000 ՀՀ դրամի չափով, կամ
հանրային աշխատանքներ՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ
ազատության սահմանափակում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ
կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ
ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ այցելել էր Երևանի Ռուբինյանց 2 հասցեում գտնվող իր հարազատներից մեկի տուն, և բնակիչներից մեկը պատուհանից խնձոր էր նետել Փաշինյանի ուղղությամբ: