00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոմբայնը մոտեցել է ցորենի դաշտը հնձելու, չի կարողացել` մուկը կերել էր բերքը. Հարությունյան

© Sputnik / Aram NersesyanՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2024
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը
Բաժանորդագրվել
Նախկին փոխնախարարի խոսքով՝ 2023 թվականին ցորենի ապահովվածության ինքնաբավության տոկոսը կազմել է 27,9 տոկոս, իսկ 2024 թվականին իրավիճակն ավելի ծանր է լինելու։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Հայաստանում գյուղատնտեսության աղետը սկսվել է 2018 թ․ երկրորդ կիսամյակից, երբ փակվեց գյուղատնտեսության նախարարությունը, ու աղետը շարունակվում է։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։
Նրա խոսքով` անցած տարվա համեմատ այս տարի շատ քիչ է ցորեն աճեցվել։
«Եթե 2022 թ․ աշնանը ցանվել էր 71 400 հա ցորեն, և 2023 թ․ ցորենի համախառն բերքը կազմել է շուրջ 177 հազար տոննա։ 2023 թ․ կատարված աշնանացանը, որը հիմա հնձվում է, օպերատիվ տվյալներով, եղել է 56 500 հա, այսինքն՝ շուրջ 15 000 հա պակաս»,– նշում է նախկին պաշտոնյան։
Նրա խոսքով՝ 2023 թվականին ցորենի ապահովվածության ինքնաբավության տոկոսը կազմել է 27,9 տոկոս, իսկ 2024 թվականին իրավիճակն ավելի ծանր է լինելու։
Ինչ վերաբերում է ցորենի կորստին, ապա, Հարությունյանի տվյալներով, 2022 թվականին այն կազմել է 35 700 տոննա, ապա 2023 թվականին ոչ թե դաշտերում, այլ արդեն բերքահավաքից հետո կորուստն ավելացել է 10 հազար տոննայով` արդյունքում կազմելով 45 600 տոննա։
«Ի՞նչ է տեղի ունեցել։ Մկնանման կրծողների խնդիրն այս տարի իսկապես մեծ է, բացի այդ` ծաղկման փուլում ծաղկավիժման խնդիրներ են դիտվել տարբեր մարզերում, այսինքն` հատիկը չի ձևավորվել»,– նշեց Հարությունյանը։
Նա պատմեց, որ անձամբ այցելել է տարբեր ցանքատարածքներ ու վստահեցնում է` իր աշխատանքային գործունեության ընթացքում երբեք չի տեսել, որ կոմբայնը մոտենա դաշտին հնձելու, չկարողանա, քանի որ մուկն ամբողջովին կերել է, բերք չկա հնձելու։
Հարությունյանը հիշեցրեց, որ դեռ 2021–22 թթ. ՀՀ կառավարությունը պետք է մոնիթորինգ աներ շուրջ 215 հազար հա ցանքատարածքները` պարզելու համար կրծողներով ու մորեխներով վարակվածության աստիճանը ու իբր պետք է քայլեր ձեռնարկեր։ Այնինչ, ըստ նրա` ամբողջ հանրապետությունում մոնիթորինգի ենթակա ցանքատարածքների թիվը 2022 թվականին կառավարությունը հանկարծ իջեցրեց մինչև 53 հազար հեկտարի։
«Սա արդեն շատ բանի մասին է խոսում։ Երբ ահազանգեցինք այս մասին, իշխանությունները 2023 թվականին վերականգնեցին մոնիթորինգի ենթակա ցանքատարածքների մակերեսը մինչև 215 հազար հա–ի։ Գիշերը չքնելու ու խնդիրը լուծելու փոխարեն կառավարությունը ոչ մի միջոցառում չի արել»,– վստահեցրեց Հարությունյանը։
Ըստ նրա` մոնիթորինգի արդյունքում, պատկան մարմինները բացահայտել էին, որ այգիներում կրծողներով ու միջատներով վարակվածության աստիճանը հասնում է 72 տոկոսի, իսկ վարելահողերում 60 տոկոսն անցնում է։
Լրահոս
0