https://arm.sputniknews.ru/20240827/hh-dprvocakannery-3-brvonze-medal-en-nvatshel-astghagitutjan-ev-astghafizikaji-olimpiadajum-79867303.html
ՀՀ դպրոցականները 3 բրոնզե մեդալ են նվաճել Աստղագիտության և աստղաֆիզիկայի օլիմպիադայում
ՀՀ դպրոցականները 3 բրոնզե մեդալ են նվաճել Աստղագիտության և աստղաֆիզիկայի օլիմպիադայում
Sputnik Արմենիա
Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 4 մասնակիցներ 27.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-27T13:58+0400
2024-08-27T13:58+0400
2024-08-27T14:00+0400
օլիմպիադա
աստղագիտություն
ֆիզիկա
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1b/79867083_0:117:1200:792_1920x0_80_0_0_8c0354c87b790435d18b6e5ee36fdd3e.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ՀՀ դպրոցականները 3 բրոնզե մեդալ են նվաճել Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 17-րդ օլիմպիադայում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ օլիմպիադան անցկացվել է օգոստոսի 17-27-ը Բրազիլիայի Ռիո դե Ժանյերո քաղաքում, դրան մասնակցել է 53 երկրի 232 աշակերտԻ դեպ, յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել առավելագույնը 5 դպրոցական։ԿԳՄՍՆ–ից հայտնում են նաև, որ օլիմպիադան անցկացվել է 4 փուլով՝ տեսական, դիտողական, տվյալների վերլուծության և պլանետարիումի։ Հայաստանի թիմը ղեկավարել են Հրանտ Թոփչյանը (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) և Կարեն Բաղդասարյան (ԵՊՀ)։Հայ պատանիները 2 մեդալ են նվաճել Եվրոպայի ինֆորմատիկայի օլիմպիադայումՀիշեցնենք, որ 2023 թ. Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 16-րդ օլիմպիադայում, որն անցկացվել էր Լեհաստանում, Հայաստանի թիմն արժանացել էր 1 արծաթե և 1 բրոնզե մեդալների։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1b/79867083_81:0:1137:792_1920x0_80_0_0_981aa747944188569d69f9e406cc90c7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
օլիմպիադա, աստղագիտություն, ֆիզիկա, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
օլիմպիադա, աստղագիտություն, ֆիզիկա, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
ՀՀ դպրոցականները 3 բրոնզե մեդալ են նվաճել Աստղագիտության և աստղաֆիզիկայի օլիմպիադայում
13:58 27.08.2024 (Թարմացված է: 14:00 27.08.2024) Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 4 մասնակիցներ
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ՀՀ դպրոցականները 3 բրոնզե մեդալ են նվաճել Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 17-րդ օլիմպիադայում: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ օլիմպիադան անցկացվել է օգոստոսի 17-27-ը Բրազիլիայի Ռիո դե Ժանյերո քաղաքում, դրան մասնակցել է 53 երկրի 232 աշակերտ
Ի դեպ, յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել առավելագույնը 5 դպրոցական։
«Օլիմպիադայում Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 4 մասնակիցներ՝ 12-րդ դասարանի աշակերտ Արսեն Աղայանը և 11-րդ դասարանի սաներ Նարեկ Գալստյանը, Գոռ Հասրաթյանն ու Էմիլ Մուշեղյանը։ Բրոնզե մեդալների են արժանացել Արսեն Աղայանը, Գոռ Հասրաթյանն ու Էմիլ Մուշեղյանը, իսկ Նարեկ Գալստյանը՝ գովասանագրի»,–ասվում է հաղորդագրության մեջ։
ԿԳՄՍՆ–ից հայտնում են նաև, որ օլիմպիադան անցկացվել է 4 փուլով՝ տեսական, դիտողական, տվյալների վերլուծության և պլանետարիումի։ Հայաստանի թիմը ղեկավարել են Հրանտ Թոփչյանը (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) և Կարեն Բաղդասարյան (ԵՊՀ)։
Հիշեցնենք, որ 2023 թ. Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 16-րդ օլիմպիադայում, որն անցկացվել էր Լեհաստանում, Հայաստանի թիմն արժանացել էր 1 արծաթե և 1 բրոնզե մեդալների։