00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Առաջին ալիքը» խախտել է լրագրողական էթիկայի նորմերը. ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմին

© Sputnik / Andranik GhazaryanՀանրային հեռուստաընկերության խոսափողը
Հանրային հեռուստաընկերության խոսափողը - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2024
Բաժանորդագրվել
Դիտորդ մարմինը հույս է հայտնել, որ արցախցիների կամ ցանկացած այլ խմբի հանդեպ կանխակալ վերաբերմունք արտահայտող նման սայթաքումներ հետագայում տեղ չեն գտնի Հանրային հեռուստատեսության եթերում:
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Հանրային հեռուստաընկերությունը խախտել է լրագրողական էթիկայի նորմերը։ Այս մասին եզրակացություն է հրապարակել ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը։
Բան այն է, որ «Արցախ միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանի բողոք է ներկայացրել ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնին և խնդրել ուսումնասիրել «Առաջին ալիքի» լուրերի մայիսի 24-ի և հունիսի 6-ի թողարկումներում հեռարձակված երկու ռեպորտաժները, որոնք պատմում էին ընդդիմադիր հավաքներին մասնակցության համար գումար բաժանելու դեպքով հարուցված քրեական վարույթների մասին։ Ըստ Բեգլարյանի՝ ռեպորտաժներում անհարկի շեշտադրվել է ենթադրյալ հանցագործների արցախյան ծագումը եւ կատարվել է ընդհանրացում՝ դրանով բացասական վերաբերմունք հրահրելով արցախցիների հանդեպ այն անձանց շրջանում, որոնք բացասաբար են վերաբերվում ընդդիմադիր շարժմանը:
Դիտորդ մարմնին տված պարզաբանման մեջ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշել է, որ նշված ռեպորտաժներում Հանրայինը նույնությամբ հեռարձակել է Քննչական կոմիտեից ստացված պաշտոնական հաղորդագրությունները։
«Քննելով դիմումը՝ դիտորդ մարմինը վճռել է, որ թեև Հանրայինը հեռարձակել է ՔԿ պաշտոնական հաղորդագրությունը, այդուհանդերձ, դա նրան չի ազատում լրագրողական էթիկայի նորմերին հետևելու պարտավորությունից։ Ուստի, հեռարձակելով վերոնշյալ բովանդակությունը, հեռուստատեսությունը խախտել է իր ստորագրած էթիկայի կանոնագրի մի շարք կետեր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, խախտվել է մասնավոր կյանքի անձեռնմխելիությանը հետևելու պահանջը (հանցանքի մեջ մեղադրվող անձանց ձայնը հեռարձակվել է առանց փոփոխելու), արցախյան ծագմամբ անձանց հանդեպ բացասական կարծրատիպեր են տարածվել՝ ավելի խոցելի վիճակի մեջ դնելով նրանց։ Հեռուստատեսությունը չի հեռացրել ռեպորտաժի ֆեյսբուքյան հրապարակման ներքո ատելության խոսք, բռնություն և օրենքով արգելված այլ գործողություններ քարոզող, ակնհայտ վիրավորանք պարունակող բազմաթիվ մեկնաբանությունները։ Խախտվել է նաև կանոնագրի այն կետը, որը սահմանում է, որ նյութին ուղեկցող լուսանկարները համապատասխանեն իրականությանը։
Դիտորդ մարմինը հույս է հայտնել, որ արցախցիների կամ ցանկացած այլ խմբի հանդեպ կանխակալ վերաբերմունք արտահայտող նման սայթաքումներ հետագայում տեղ չեն գտնի Հանրային հեռուստատեսության եթերում:
Ընդգծվում է, որ Հանրային հեռուստաընկերությունը պետք է դիտորդ մարմնի եզրակացության՝ խախտմանը վերաբերող հատվածներն առանց մեկնաբանությունների հրապարակի իր կայքում։
Լրահոս
0