00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մինչ կառավարությունը քննարկում է ոչխարների և մեղուների խնդիրը...

© Photo : official site of the Prime minister of RAԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2024
Բաժանորդագրվել
2018 թվականին, երբ շռնդալից հաղթանակ տարան, այսպես կոչված՝ թավշյա հեղափոխության լիդերները, շատերն էին ասում, թե ժամանակի ընթացքում մարդկանց ոգևորությունը կսպառվի, նորերի վարկանիշը կընկնի, և իշխանափոխություն տեղի կունենա։
Անցավ 6 տարի, իշխանությունների և կառավարության ղեկավարի վարկանիշն իրոք սրընթաց գահավիժեց 70-ից մինչև 17 տոկոս, բայց ոչ մի իշխանափոխություն էլ տեղի չունեցավ։ Շատերը հիմնավորում են՝ դե, արցախյան ճգնաժամ, պատերազմ, ժողովրդի անտարբերություն, խիստ միջոցներ ընդվզողների նկատմամբ, բայց ախր, բոլորն էլ հրաշալի հասկանում են՝ հիմնական պատճառն այն է, որ մինչև հիմա անպատասխան է մնում շատ պարզ ու կոնկրետ հարցի պատասխանը՝ ո՞վ է այն տղամարդը։
«22 տարեկանում արդեն միլիոնատեր էի, բայց դա ինձ երջանիկ չդարձրեց». Պավել Դուրով
Ահա թե ինչ է գրում այդ մասին սոցցանցերի օգտատերերից մեկը. «Իշխանության հետ ամեն բան պարզ է: Իսկ ընդդիմադիր դաշտում կա՞ գոնե 3-4 մարդ, որոնք խորությամբ տիրապետում են ստեղծված ծայրահեղ բարդ իրավիճակի բոլոր նրբություններին: Այդ թվում՝ ներգրավված երկրների ԻՐԱԿԱՆ շահերին ու ԻՐԱԿԱՆ պլաններին: Որքա՞ն կարելի է կրկին փորձել, հետո չստացվելու համար մեղավոր կարգել ում ասես: Կամ էլ պաշտպանվել գործադրված ջանքերի մասին սրտաճմլիկ բացատրություններով: Հայաստանը ծանր հիվանդ է: Եթե մեկն էս իրավիճակում ունի էդքան պատասխանատվություն, իմաստնություն, համարձակություն, կապեր, խելք ու ռեսուրս, որ մոտենա վիրահատական սեղանին, չպետք է վիրահատարանից դուրս գա առանց հիվանդի կյանքը փրկելու: Ուղղակի իրավունք չունի: Ես նման 3-4 հոգու հազիվ եմ ճանաչում»,- խոստովանում է գրառման հեղինակը՝ բնականաբար, առանց կոնկրետ անուններ տալու:
Կա, իհարկե, նաև այլ տեսակետ, որը կարելի է մոտավորապես այսպես ձևակերպել՝ եկեք անուններ չտանք, որովհետև ցանկացած անուն անմիջապես էլ բացասական արձագանքներ և քննադատական մոտեցում է առաջացնում՝ մենք հո մեր ժողովրդին լավ գիտենք։ Եկեք առայժմ փորձենք միավորել այն բոլոր ուժերի ջանքերը, որոնք համոզված են, որ ներկա իշխանությունները երկիրը դեպի անդունդ են տանում, իսկ լիդերները միշտ էլ կհայտնվեն, ինչպես եղավ Ղարաբաղյան շարժման ժամանակ. ո՞վ էր մինչ այդ ճանաչում «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին՝ բացի իրենց բարեկամներից ու գործընկերներից։
Ֆեյսբուքյան գրառումներից մեկի հեղինակը հենց այս միտքն է արտահայտում. «Տարբեր շրջանակներում դարձյալ ակտիվացել են խոսակցությունները քաղաքական առաջնորդության կամ վարչապետի թեկնածուի մասին: Ըստ իս, վարչապետի թեկնածուի մասին զրույցներն այս պահին արհեստական են, լինի այդ զրույցը Սրբազանի կամ այլ մարդու շուրջ: Վարչապետի թեկնածուի մասին խոսակցությունն արդիական է, եթե՝ ա) կա իմփիչմենթի գործընթաց, բ) կա ընտրական գործընթաց, և կազմվում են կուսակցական կամ դաշինքի ցուցակներ: Հիմա ժամանակն է ռեալիստական դիրքորոշում ունեցող ուժերի և անձանց միավորման, քաղաքական պլատֆորմի ձևավորման, ինչն ինքնըստինքյան կլուծի նաև քաղաքական լիդերության խնդիրը»,- համոզմունք է հայտնում օգտատերը։
Դուք երևի չեք հետևում Հայաստանի կառավարության վերջին նիստերին։ Եվ շատ իզուր։ Այնքան հետաքրքիր մանրամասներ կարող էիք իմանալ, օրինակ, մեղվի փեթակների և հովիվների մասին, ամենաբարձր մակարդակի պաշտոնյաներից կտեղեկանայիք, թե որքան մեծ օգուտ կստանաք, եթե հնձեք խաղողի վազերի արանքում բուսնած խոտը։ Չշարունակեմ։ Պարզապես առաջարկում եմ լսել այն օգտատիրոջը, որը հետևել է կառավարության նիստերին.
«Եվ իսկապես, այսօր Հայաստանի առջև ծառացած ամենակարևոր խնդիրներն են՝ հովիվների պակասը, կաթի գինը, խոտ հնձելու հարցը, մեղվի փեթակները։ Կառավարությունը պարտավոր է նիստի մեծ մասը այդ թեմաներին նվիրել, վարչապետն էլ՝ դետալ առ դետալ անդրադառնալ խոտհունձի մանրամասներին, իսկ պաշտպանության նախարարը՝ մեղվի փեթակներին, արտգործնախարարը՝ անասնաբուծությանն ու կաթնատվության բարձրացմանը, ճիշտ սորտեր ընտրելուն... Թե չէ՝ ի՞նչ տարածաշրջանային զարգացումներ, ի՞նչ մարտահրավերներ, կամ ի՞նչ Ռուսաստան, ի՞նչ Ադրբեջան, ի՞նչ Թուրքիա կամ Իրան, ի՞նչ գերիներ, Հայաստանի Հանրապետությունից ի՞նչ օկուպացված տարածքներ... Ու վերջում միշտ պարզվում է, որ ճիշտը հեծանիվն է»։
Սունիտա Ուիլյամս - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2024
«Տիեզերակայանի պատանդները». ուղեծրում «լռված» տիեզերագնացներն ու քաղաքականությունը
Ի դեպ, բացի կառավարության նիստերից, հետևեք նաև սոցիալական ցանցերին, որտեղ հասարակ մարդիկ պատմում են, թե ինչպես են կարողացել թեկուզ փոքր հաջողությունների հասնել առանց պետության օգնության և բարձրաստիճան պաշտոնյաների իմաստուն խորհուրդների։
Ահա մի օրինակ. «4-5 տարի առաջ էր, «Շիրակ» կենտրոնի հարևանությամբ մի փոքր տարածք դեռևս երկրաշարժից հետո քաղաքի փլված շենքերի բետոնե հսկա կտորներից մաքրեցինք և այգի հիմնեցինք։ Մի քանի բեռնատար սևահող և գոմաղբ լցրեցինք, մեր լավ բարեկամների օգնությամբ մրգատու ծառեր տնկեցինք։ Նախորդ տարի առաջին բերքը տվեց, բայց այն, ինչ այս տարի եղավ, իրականում հրաշք կարելի է համարել։ 3-4 հատ դեղձը մեկ կիլոգրամ է կշռում»,- փաստել է ֆեյսբուքյան օգտատերը՝ տեղադրելով նաև լուսանկարներ, որոնցում դեղձենու ճյուղերը պարզապես խոնարհվել են անուշահամ պտուղների ծանրությունից։ Եվ նկատեք՝ սա Նոյեմբերյանը կամ Մեղրին չէ, Շիրակն է։
Լրահոս
0