https://arm.sputniknews.ru/20240827/29-amja-eritasardy-erevanum-tmramijvocneri-patetner-e-teghadrel-tarber-taqstvocnerum-79861432.html
29-ամյա երիտասարդը Երևանում թմրամիջոցների փաթեթներ է տեղադրել տարբեր թաքստոցներում
29-ամյա երիտասարդը Երևանում թմրամիջոցների փաթեթներ է տեղադրել տարբեր թաքստոցներում
Sputnik Արմենիա
Երիտասարդը փաթեթները տեղադրելուց հետո լուսանկարել է և լուսանկարներն ուղարկել իր ծանոթին։ 27.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-27T11:49+0400
2024-08-27T11:49+0400
2024-08-27T12:21+0400
հհ քննչական կոմիտե
թմրամիջոցներ
թմրամոլ
թմրամոլություն
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/2343/34/23433440_0:0:1000:563_1920x0_80_0_0_fab627b5de21fab556e22be134ed6fee.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Երևանի երկու բնակիչ կալանավորվել են ապօրինի թմրաշրջանառության հոդվածով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ օգոստոսի 15-ին Աճառյան փողոցից թմրամիջոց և զենք պահելու կասկածանքով ոստիկանության բաժին է տեղափոխվել Երևան 29-ամյա բնակիչ։Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 2 փաթեթ՝ 4.11 գրամ քաշով և 0.89 գրամ քաշով մարիխուանա, 1 փաթեթ՝ ընդանուր 0.69 գրամ քաշով, կրիստալ տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև «Մակարով» տեսակի ատրճանակ:Պարզվել է, որ երիտասարդը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերել Երևանի մեկ այլ բնակչի հետ: Վերջինիս ցուցումով և հանձնարարությամբ 29-ամյա տղամարդը մարիխուանա և կրիստալ տեսակի թմրամրջոցի փաթեթներ է տեղադրել Երևանի տարբեր հատվածներում, որոնք լուսանկարել և ուղարկել է նրան:3 կգ մարիխուանա, 32 բույս. ոստիկանությունը Վաղարշապատում հայտնաբերել է կանեփի այգիՕգոստոսի 16-ին ձերբակալվել է նաև 29-ամյա տղամարդու վերոհիշյալ ծանոթը, որի տանը խուզարկությամբ հայտնաբերվել է 97 զիփ փաթեթ։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։Երկու տղամարդկանց նկատմաբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:Նախաքննությունը շարունակվում է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2343/34/23433440_125:0:876:563_1920x0_80_0_0_1dde31060d165420b9d702a94646982c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, թմրամիջոցներ, թմրամոլ, թմրամոլություն, քրեական գործ
հհ քննչական կոմիտե, թմրամիջոցներ, թմրամոլ, թմրամոլություն, քրեական գործ
29-ամյա երիտասարդը Երևանում թմրամիջոցների փաթեթներ է տեղադրել տարբեր թաքստոցներում
11:49 27.08.2024 (Թարմացված է: 12:21 27.08.2024) Երիտասարդը փաթեթները տեղադրելուց հետո լուսանկարել է և լուսանկարներն ուղարկել իր ծանոթին։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Երևանի երկու բնակիչ կալանավորվել են ապօրինի թմրաշրջանառության հոդվածով։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ օգոստոսի 15-ին Աճառյան փողոցից թմրամիջոց և զենք պահելու կասկածանքով ոստիկանության բաժին է տեղափոխվել Երևան 29-ամյա բնակիչ։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 2 փաթեթ՝ 4.11 գրամ քաշով և 0.89 գրամ քաշով մարիխուանա, 1 փաթեթ՝ ընդանուր 0.69 գրամ քաշով, կրիստալ տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև «Մակարով» տեսակի ատրճանակ:
Պարզվել է, որ երիտասարդը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերել Երևանի մեկ այլ բնակչի հետ: Վերջինիս ցուցումով և հանձնարարությամբ 29-ամյա տղամարդը մարիխուանա և կրիստալ տեսակի թմրամրջոցի փաթեթներ է տեղադրել Երևանի տարբեր հատվածներում, որոնք լուսանկարել և ուղարկել է նրան:
Օգոստոսի 16-ին ձերբակալվել է նաև 29-ամյա տղամարդու վերոհիշյալ ծանոթը, որի տանը խուզարկությամբ հայտնաբերվել է 97 զիփ փաթեթ։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
Երկու տղամարդկանց նկատմաբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:
Նախաքննությունը շարունակվում է: