https://arm.sputniknews.ru/20240826/nvor-aliq-2024-mijazgajin-mrcujtum-haghtel-e-hajastany-nerkajacnvogh-anahit-hakvobjany-79814805.html
«Նոր Ալիք 2024» միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանը ներկայացնող Անահիտ Հակոբյանը
«Նոր Ալիք 2024» միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանը ներկայացնող Անահիտ Հակոբյանը
Sputnik Արմենիա
Մրցույթի պաշտոնական պարգևատրման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին: 26.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-26T13:08+0400
2024-08-26T13:08+0400
2024-08-26T15:17+0400
սոչի
«նոր ալիք» երգի մրցույթ
հայաստան
երգչուհի
անահիտ հակոբյան
հաղթանակ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1a/79819432_0:0:1587:893_1920x0_80_0_0_1638669f26a5354c33a2377137246948.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Սոչիում կայացած «Նոր Ալիք 2024» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանը ներկայացնող երգչուհի Անահիտ Հակոբյանը։ Երգչուհին գրառում է արել «Ինստագրամի» իր էջում և շնորհակալություն հայտնել իրեն աջակցողներին։Նշենք, որ Անահիտ Հակոբյանն արժանացել է ժյուրիի անդամների առավելագույն գնահատանքին` 3 մրցութային օրերին հավաքելով 222 միավոր։ 3-րդ մրցույթային օրը Հակոբյանը կատարել է կոմպոզիտոր Սյուզաննա Թովմասյանի հեղինակած «Իմ ուղին» (Мой путь) երգը:Մրցույթի ժյուրիի նախագահ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը նշեց, որ իրեն ամենաշատը դուր է եկել Հակոբյանի ելույթային երկրորդ օրը։«Երկբևեռ սեր». համացանցում հասանելի է Սարո Գևորգյանին հաղթանակ բերած կատարումը. տեսանյութ«Այդ օրվա ելույթդ շատ ավելի հզոր էր, բայց այստեղ, այսօր, ինչ-որ անձնական բան կար, հույզեր կային`ինչ-որ չափով թաքնված։ Ինձ թվում էր, որ սա բավականին լուրջ ելույթ էր և լավագույն եռյակի հայտ», - ասել է Կրուտոյը:Ժյուրիի անդամ Ֆիլիպ Կիրկորովը Հակոբյանի ելույթն անվանեց փայլուն, վիրտուոզ, ոճային և վեհ։Նա ընդգծել է, որ Հակոբյանը պատշաճ ներկայացրել է գեղեցիկ, արևոտ, հյուրընկալ, համեղ, և տաղանդավոր Հայաստանը։Նշենք, որ մրցույթի պաշտոնական պարգևատրման արարողությունը տեղի կունենա օգոստոսի27-ին:Անահիտ Հակոբյանը ծնվել է Երևանում։27–ամյա երգչուհին ավարտել է Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցը և կրթություն ստացել ժողովրդական երգեցողության բաժնում։Ինչպես Գարիկ Մարտիրոսյանի կնոջ «բեք վոկալն» օգնեց «Նոր ալիքի» Հայաստանի մասնակցինԵրգչուհու ստեղծագործական կյանքում շրջադարձային է եղել 2017 թվականը, երբ նա մասնակցել է «Հայաստանի ձայնը» հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանին։ Երիտասարդ երգչուհին ելույթ է ունեցել ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանի թիմում և ընդգրկվել մրցույթի լավագույն վոկալիստների տասնյակում։2024 թվականի սկզբին երգչուհին ներկայացրել է իր «Ուրիշ աշխարհ» ստեղծագործությունը և տեսահոլովակը։
սոչի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1a/79819432_236:0:1587:1013_1920x0_80_0_0_b08f316449c645fcbd6f22154cd5d179.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սոչի, «նոր ալիք» երգի մրցույթ, հայաստան, երգչուհի, անահիտ հակոբյան, հաղթանակ, տեսանյութեր, տեսանյութ, видео
սոչի, «նոր ալիք» երգի մրցույթ, հայաստան, երգչուհի, անահիտ հակոբյան, հաղթանակ, տեսանյութեր, տեսանյութ, видео
«Նոր Ալիք 2024» միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանը ներկայացնող Անահիտ Հակոբյանը
13:08 26.08.2024 (Թարմացված է: 15:17 26.08.2024) Մրցույթի պաշտոնական պարգևատրման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին:
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Սոչիում կայացած «Նոր Ալիք 2024» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանը ներկայացնող երգչուհի Անահիտ Հակոբյանը։ Երգչուհին գրառում է արել «Ինստագրամի» իր էջում և շնորհակալություն հայտնել իրեն աջակցողներին։
«Մի՛ հանձնվեք,միշտ հավատացեք ձեր երազանքներին ու քրտնաջան աշխատեք, և վերջ: Շնորհակալ եմ, Տե՛ր։ Պապ ջան, սա դեռ սկիզբն է. անվերջ հպարտանալու առիթներ ես ունենալու»,– գրել է երգչուհին։
Նշենք, որ Անահիտ Հակոբյանն արժանացել է ժյուրիի անդամների առավելագույն գնահատանքին` 3 մրցութային օրերին հավաքելով 222 միավոր։ 3-րդ մրցույթային օրը Հակոբյանը կատարել է կոմպոզիտոր Սյուզաննա Թովմասյանի հեղինակած «Իմ ուղին» (Мой путь) երգը:
Մրցույթի ժյուրիի նախագահ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը նշեց, որ իրեն ամենաշատը դուր է եկել Հակոբյանի ելույթային երկրորդ օրը։
«Այդ օրվա ելույթդ շատ ավելի հզոր էր, բայց այստեղ, այսօր, ինչ-որ անձնական բան կար, հույզեր կային`ինչ-որ չափով թաքնված։ Ինձ թվում էր, որ սա բավականին լուրջ ելույթ էր և լավագույն եռյակի հայտ», - ասել է Կրուտոյը:
Ժյուրիի անդամ Ֆիլիպ Կիրկորովը Հակոբյանի ելույթն անվանեց փայլուն, վիրտուոզ, ոճային և վեհ։
«Ես պաշտում եմ Հայաստանը, ինձ համար այն պարզապես երկիր չէ, այն իմ նախնիների հայրենիքն է, և երբ լսում եմ հայկական երաժշտություն, դուդուկ, միշտ, աջակցում եմ այդ երկրին և կատարողին, որոնք միշտ հիանալի են ներկայացնում իրենց երկիրը», - ասաց նա:
Նա ընդգծել է, որ Հակոբյանը պատշաճ ներկայացրել է գեղեցիկ, արևոտ, հյուրընկալ, համեղ, և տաղանդավոր Հայաստանը։
Նշենք, որ մրցույթի պաշտոնական պարգևատրման արարողությունը տեղի կունենա օգոստոսի27-ին:
Անահիտ Հակոբյանը ծնվել է Երևանում։27–ամյա երգչուհին ավարտել է Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցը և կրթություն ստացել ժողովրդական երգեցողության բաժնում։
Երգչուհու ստեղծագործական կյանքում շրջադարձային է եղել 2017 թվականը, երբ նա մասնակցել է «Հայաստանի ձայնը» հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանին։ Երիտասարդ երգչուհին ելույթ է ունեցել ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանի թիմում և ընդգրկվել մրցույթի լավագույն վոկալիստների տասնյակում։
2024 թվականի սկզբին երգչուհին ներկայացրել է իր «Ուրիշ աշխարհ» ստեղծագործությունը և տեսահոլովակը։