00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպասում էինք կարգուկանոնի, բայց...ինչո՞ւ է ՃՏՊ-ների թվով Հայաստանն առաջ անցել Հնդկաստանից

© Sputnik / Andranik GhazaryanԵրևան
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2024
Երևան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մարդիկ ամենից երկար ապրում են Մոնակոյում միջինում՝ 89 տարի, բոլորից լավ՝ Շվեյցարիայում։
Հայաստան։ Թե որքան են մեզ մոտ ապրում, ինչպես և ինչու է այդպես, ինքներս ենք տեսնում։ Ցավոք, վերոնշյալ կենսահաստատ վարկանիշների հորիզոնականներում չկանք, փոխարենը հաստատվել ենք ՃՏՊ-ների հետևանքով մահվան դեպքերի թվով առավել «վթարային» երկրների եռյակում։ Այս մասին տեղեկացնում է Կիևում տեղակայված Corestone վերլուծական ընկերությունը։
Միևնույն ժամանակ, ուրախացրել է այն լուրը, որ աշխարհում ութսունականների սկզբից ի վեր կատվի կյանքի միջին տևողությունը յոթ տարուց 2024-ին հասել է տասնհինգի: Հաշվի են առնվո՞ւմ արդյոք հայկական կատուները, ոչինչ չի ասվում, բայց, եթե այո, միևնույն է, , համաձայնեք` ուրախանալու առիթը մեծ չէ։
Եթե չխոսել ծերացման բնական ֆիզիոլոգիական գործընթացի մասին, ապա ինչի՞ց են Հայաստանում մարդիկ մահանում։ Կարելի էր բացատրել այս պատերազմով, որը պաշտոնապես չէր հայտարարվել, սակայն հայ զինծառայողները շարունակում էին զոհվել Ադրբեջանի հետ շփման գծում։
Նման ռազմաքաղաքական խառնաշփոթում կորուստները կանգնեցնելը դժվար է այն պատճառով, որ ամեն ինչ չէ, որ մեր ձեռքերում է։ Չնայած, եթե ուղեղը լարել և օգտագործել հնարամտությունը, այնուամենայնիվ, հնարավոր է նվազեցնել կորուստները:
Ինչպե՞ս օգնել մարդկանց ժամանակից շուտ չհայտնվել «այն աշխարհում»։ Ստանձնելով երկրի կառավարումը՝ նոր իշխանությունը շատ բան էր խոստանում, բայց ամենից շատ մարդիկ սպասում էին կարգուկանոն հաստատելուն։ Ամեն ինչում: Բոլորի համար: Առանց բացառության: Ոչ միայն գլուխներում, այլև շուրջբոլորը, և իհարկե՝ փողոցում: Գլուխները թողնենք իրենց տեղում, դուրս գանք փողոցներ, որտեղ շուրջօրյա ականջ ծակող շչակներով ու առկայծող լույսերով պտտվում են ոստիկանական մեքենաները։
Կարող է թվալ, որ դա արվում է հանուն անվտանգության և կարգուկանոնի։ Չկա նման բան: (Ճիշտ է, այսօր փողոցն անցնելիս հետիոտները հետևում են լուսացույցներին, բայց դա հիմնականում Երևանի կենտրոնական հատվածում է): Դրանց հնազանդվում են նաև վարորդները, այնուամենայնիվ, «ամենավթարային» երկրների հնգյակում Հայաստանը անցել է նույնիսկ Հնդկաստանին, որտեղի ճանապարհային երթևեկությունը (ըստ էության՝ դրա բացակայությունը) իր տպավորությամբ ինձ համար գերազանցել է Թաջ Մահալին։
Հայաստանում և մասնավորապես Երևանում մարդիկ ամեն օր մահանում են անիվների տակ և գրեթե ամեն օր խեղվում ոչ միայն այն պատճառով, որ ճանապարհներին կարգուկանոն չկա, այն բացակայում է նաև գլուխներում։ Խելքներին ինչ փչում է, այն էլ անում են։
Վերջին լուրերից
Սևանի ափին մի խումբ տղամարդկանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում սևանցի 22-ամյա և 23-ամյա երիտասարդները դանակահարել են վիճաբանության երկու մասնակցի։
Ավտովթար Ջրվեժ գյուղում. 61-ամյա մոտոցիկլավարը մահացել է հիվանդանոցում։
Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում կրակոցներ են հնչել, հիվանդանոց են տեղափոխվել գյուղապետը, նրա որդին և մայրը:
Եվ էլի, ու էլի, ու էլի։ Մահանում են ծերերը, երիտասարդները, երեխաները։ Կրակոցներ երաժշտությունից շատ ենք լսում։ Դեպի Եվրոպա ձգտող իշխանություններ, աու՜։ Եթե այսպես շարունակվի, ապա մենք առանց թշնամիների, արտագաղթի հոսքի, բնակչության բնական կրճատման գնալով քչանալու ենք (արդեն քչանում ենք)։ Մեզնից բացի, ո՞ւմ մեղադրել դրանում։
Հետևում ենք պատահարների ամենօրյա քրոնիկոնին, լրահոսը «պայթում» է ոչ միայն սարսափելի վթարներից, այլև այժմ արդեն բռնության դեպքերից: Քրեական ամփոփագրերից տեղեկանում ենք․ «Աշտարակում ծեծել են ռեստորանի երաժշտին, տուժածը հոսպիտալացվել է»։ Լսե՞լ եք Լեդվիլ քաղաքի (Կոլորադո նահանգ) սրճարանի սրահում նախանցյալ դարի հայտարարության մասին: «Մի կրակեք դաշնակահարին, նա նվագում է այնպես, ինչպես կարողանում է»։ Աշտարակցի երաժիշտը գուցե Ֆերենց Լիստը չէ, բայց դրա համար արժե՞ր նրան ծեծել: Ինչ-որ մեկինսպանել են, ինչ-որ մեկին ծեծել են, ինչ-որ մեկի հետ կռվել են․ ստացվում է, որ դրանք սովորական, բնականոն դեպքե՞ր են։
Իշխանությունը, ապահովելով իրեն ցանկացած ոտնձգությունից, մատերի արանքով է նայում նման բաներին։
ԱՀԿ տվյալներով՝ տղամարդիկ ավելի հաճախ են մահանում ոչ բնական պատճառներից, տղամարդկանց շարքում ինքնասպանությունների մակարդակը 75 տոկոսով ավելի բարձր է, քան կանանց մոտ։ Պարզվում է՝ ոչ ամեն տեղ, ոչ մեկընդմիշտ։
Այս ամենին գումարած ճարպակալումը։ Շատ հայ տղամարդիկ ավելի լավ է հեռվից նայեն գարեջրի, գինու, խորովածի փառատոններին, քան վայելեն։ Որոշ կանայք նույնպես։ Մի քիչ էլ, ու քաշով կհավասարվենք ամերիկացիներին, թեպետ չունենք «Մակդոնալդս», բայց ստացվում է, որ մեր ֆասթ ֆուդի ճարպն էլ քիչ չէ։
Եվ, վերջապես, թվում է՝ անսպասելի է, բայց իրականում հենց այդպես էլ կա։ Սեփական երեխաների հետ հազվագյուտ հանդիպումներ։ Սոցիոլոգները պնդում են, որ զավակներ ունեցող մարդկանց կյանքի տևողությունն ավելի երկար է (գումարած 2 տարի տղամարդկանց համար, 1,5 տարի՝ կանանց): Մտապահում ենք և պարտավորվում շտկել:
Լրահոս
0