https://arm.sputniknews.ru/20240825/rafajel-nadaln-ir-hamar-nvor-marzadzevum-haghtel-e-uil-smitin-79801999.html
Ռաֆայել Նադալն իր համար նոր մարզաձևում հաղթել է Ուիլ Սմիթին
Ռաֆայել Նադալն իր համար նոր մարզաձևում հաղթել է Ուիլ Սմիթին
Sputnik Արմենիա
Նադալը որոշել է ռիսկի չդիմել և չի մասնակցի US Open-ի խաղարկությանը, փոխարենը Իտալիայի հյուսիսում գտնվող Կոմո լճի մոտ թենիսիստը մասնակցել է սպորտի պատմության... 25.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-25T15:30+0400
2024-08-25T15:30+0400
2024-08-25T15:30+0400
թենիս
ռաֆայել նադալ
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/19/79797578_0:44:1200:720_1920x0_80_0_0_dc108ebc53078c606c153c2dc5a96b66.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Լեգենդար թենիսիստ Ռաֆայել Նադալը փորձել է իրեն նոր մարզաձևում։ Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։Թենիսի գլխավոր մրցաշարերից մեկի (US Open) մեկնարկից առաջ 38-ամյա Նադալը որոշել է չմասնակցել մրցաշարին, քանի որ վնասվածքից հետո դեռ չի կարող լավագույն մակարդակով հանդես գալ:Թենիսիստ Ռաֆայել Նադալը հայր է դարձելԴրա փոխարեն նա մեկնել է Իտալիայի հյուսիսում գտնվող Կոմո լիճ ՝ մասնակցելու E1 Series էլեկտրական նավակների առաջին մրցաշարին։ Պրոֆեսիոնալ ավտոարշավորդների հետ իրենց ուժերն են չափել նաև աստղային հյուրեը։Նադալի մրցակիցը եղել է դերասան Ուիլ Սմիթը։ Հաղթանակը տոնել է թենիսիստը։Հիշեցնենք, որ 2022 թվականի կեսերին Նադալը Ուիմբլոդոնի մրցաշարում լուրջ վնասվածք էր ստացել, դրանից հետո նա գրեթե հանդես չի եկել խոշոր մրցաշարերում: Այս տարի նա մասնակցել է «Ռոլան Գարոյին», որտեղ պարտվել է առաջին շրջանում։Ռաֆայել Նադալը՝ Իսպանիայի վերջին 50 տարիների լավագույն մարզիկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/19/79797578_133:0:1200:800_1920x0_80_0_0_c672387ea5fb901b06f41099acb5883a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թենիս, ռաֆայել նադալ, սպորտ
թենիս, ռաֆայել նադալ, սպորտ
Ռաֆայել Նադալն իր համար նոր մարզաձևում հաղթել է Ուիլ Սմիթին
Նադալը որոշել է ռիսկի չդիմել և չի մասնակցի US Open-ի խաղարկությանը, փոխարենը Իտալիայի հյուսիսում գտնվող Կոմո լճի մոտ թենիսիստը մասնակցել է սպորտի պատմության մեջ առաջին անգամ անցկացվող էլեկտրական նավակների ռալիին։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Լեգենդար թենիսիստ Ռաֆայել Նադալը փորձել է իրեն նոր մարզաձևում։ Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։
Թենիսի գլխավոր մրցաշարերից մեկի (US Open) մեկնարկից առաջ 38-ամյա Նադալը որոշել է չմասնակցել մրցաշարին, քանի որ վնասվածքից հետո դեռ չի կարող լավագույն մակարդակով հանդես գալ:
Դրա փոխարեն նա մեկնել է Իտալիայի հյուսիսում գտնվող Կոմո լիճ ՝ մասնակցելու E1 Series էլեկտրական նավակների առաջին մրցաշարին։ Պրոֆեսիոնալ ավտոարշավորդների հետ իրենց ուժերն են չափել նաև աստղային հյուրեը։
Նադալի մրցակիցը եղել է դերասան Ուիլ Սմիթը։ Հաղթանակը տոնել է թենիսիստը։
«Որպես պրոֆեսիոնալ մարզիկ՝ ես լավ գիտեմ, թե ինչ նշանակություն ունեն թվացյալ աննշան քայլերը։ Նման նախաձեռնությունները տարածում են մաքուր ջրային տրանսպորտի գաղափարը, ինչը շատ կարևոր է մեր բնության համար»,– ասել է նա։
Հիշեցնենք, որ 2022 թվականի կեսերին Նադալը Ուիմբլոդոնի մրցաշարում լուրջ վնասվածք էր ստացել, դրանից հետո նա գրեթե հանդես չի եկել խոշոր մրցաշարերում: Այս տարի նա մասնակցել է «Ռոլան Գարոյին», որտեղ պարտվել է առաջին շրջանում։