https://arm.sputniknews.ru/20240825/belgvorvodi-marzum-ukrainaji-zinvats-uzheri-harvatsic-5-mard-ezvohvel-marzpet-79796843.html
Բելգորոդի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարվածից 5 մարդ է զոհվել. մարզպետ
Բելգորոդի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարվածից 5 մարդ է զոհվել. մարզպետ
Sputnik Արմենիա
Բժիշկները փորձում են կայունացնել վիրավորների վիճակը։ 25.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-25T10:22+0400
2024-08-25T10:22+0400
2024-08-25T10:32+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
բելգորոդ
ուկրաինա
ռուսաստան
ռազմական հատուկ գործողություն
գնդակոծություն
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/19/79794181_0:370:960:910_1920x0_80_0_0_d8d5bc68b4c74eb5bfb32f8d75a23454.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի կողմից Բելգորոդի մարզի Ռակիտնոյեի շրջանի գիշերային գնդակոծության հետևանքով զոհվել է 5 մարդ։ Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում անելով մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովին:«Տասներկու խաղաղ բնակիչ է վիրավորվել, նրանցից վեցը ծանր վիճակում են։ Այդ թվում կա 16-ամյա մի աղջիկ, որը վիրահատությունից հետո գտնվում է մանկական մարզային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում», - գրել է մարզի ղեկավարը Telegram-ի իր ալիքում:Վնասվել է նաև 10 առանձնատուն, առանց գազի են մնացել Ռակիտնոյե ավանը, Բորիսպոլյե և Նովոլենինսկոյե գյուղերը։Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես ՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը:Կիևն առանց ԱՄՆ-ի համաձայնության մատը չէր շարժի. դեսպանը՝ Կուրսկի մարզի վրա հարձակման մասինՌուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության»: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
բելգորոդ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/19/79794181_0:280:960:1000_1920x0_80_0_0_eb94fd1a0841dd63a19b745bb8aea191.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելգորոդ, ուկրաինա, ռուսաստան, ռազմական հատուկ գործողություն, գնդակոծություն, տուժածներ
բելգորոդ, ուկրաինա, ռուսաստան, ռազմական հատուկ գործողություն, գնդակոծություն, տուժածներ
Բելգորոդի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարվածից 5 մարդ է զոհվել. մարզպետ
10:22 25.08.2024 (Թարմացված է: 10:32 25.08.2024) Բժիշկները փորձում են կայունացնել վիրավորների վիճակը։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի կողմից Բելգորոդի մարզի Ռակիտնոյեի շրջանի գիշերային գնդակոծության հետևանքով զոհվել է 5 մարդ։ Այս մասին հայտնում է
RT-ն՝ հղում անելով մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովին:
«Տասներկու խաղաղ բնակիչ է վիրավորվել, նրանցից վեցը ծանր վիճակում են։ Այդ թվում կա 16-ամյա մի աղջիկ, որը վիրահատությունից հետո գտնվում է մանկական մարզային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում», - գրել է մարզի ղեկավարը Telegram-ի իր ալիքում:
Վնասվել է նաև 10 առանձնատուն, առանց գազի են մնացել Ռակիտնոյե ավանը, Բորիսպոլյե և Նովոլենինսկոյե գյուղերը։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես ՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության»: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։