00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սուտ է. ՀՀ առողջապահության նախարարությունը` Արևմտյան Նեղոսի տենդով վարակվածների թվի մասին

© Sputnik / Aram NersesyanԻնֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2024
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն
Բաժանորդագրվել
Նախարարի խոսնակը կարծում է, որ որոշ շրջանակներ փորձում են խառնաշփոթ տարածել։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik․ Արևմտյան Նեղոսի տենդով վարակված 8 պացիենտ է այս պահին բուժում ստանում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Նրա խոսքով՝ ևս 9 անձ է հոսպիտալացված, որոնց մոտ, սակայն, հիվանդությունը դեռ հաստատված չէ, կասկածվում է։
Ծատրյանը հավելեց, որ սա դինամիկ փոփոխվող տվյալ է, թվերն այս պահի դրությամբ են ներկայացվում։
Անդրադառնալով տարածվող լուրերին, թե հիվանդների և հիվանդությունից մահացածներից թիվն ավելի մեծ է, քան հաղորդվում է, նախարարի խոսնակը նշեց՝ սուտ է։
«Պաշտոնապես հերքում եմ»,- ասաց Ծատրյանը։
Նա նշեց, որ նման կեղծ լուրեր տարածելով՝ որոշ շրջանակներ պարզապես փորձում են խառնաշփոթ տարածել, և հավելեց՝ մինչ այս պահը գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդից մահվան միայն մեկ դեպք, ու մահացածն ունեցել է ուղեկցող բազմաթիվ հիվանդություններ։
Ծատրյանի խոսքով՝ նախարարությունը մշտապես թարմացնում է տվյալներն ու դրանք ներկայացնում հանրությանը, որևէ բան թաքցնելու միտում չկա։
Նշենք, որ «Հրապարակ» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդից ոչ թե 1, այլ 4 մարդ է մահացել, 22 հոգու վիճակն էլ ծանր է։ Ըստ պարբերականի աղբյուրի՝ ՀՀ առողջապահության նախարարությունը կեղծում է իրականությունն ու թվերը` չնայած մահվան առաջին դեպքը գրանցվել է օգոստոսի սկզբներին, սակայն նախարարության պատասխանատուները հանրությանը վիրուսի մասին իրազեկել են դրանից երկու շաբաթ անց, իսկ մահվան մասին առաջինը լրատվամիջոցներն են գրել։
Հիշեցնենք` Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը երեկ հայտնել էր, որ օգոստոսի 23-ի տվյալներով` Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու լաբորատոր հաստատված 75 դեպք է գրանցվել։
Արևմտյան Նեղոսի տենդը մեծամասամբ ընթանում է ասիմպտոմ։ 85% դեպքերում մարդիկ չգիտեն, որ վարակված են այդ հարուցիչով։ Մնացած դեպքերում մարդկանց մոտ կարող են ախտանշաններ լինել ջերմության, գլխացավի, ցանավորման տեսքով։ Հիվանդության ինկուբացիոն շրջանը կարող է տևել 2-3 շաբաթ, բայց ավելի հաճախ տևում է 3-6 օր։ Վարակված մարդու ջերմությունը կարող է բարձրանալ 38-40 աստիճան, դողէրոցք սկսվել։ Հիվանդությանը բնորոշ են ուժեղ գլխացավը, փսխումները։ Վիրուսը բարդացման փուլում կարող է առաջացնել ընդհուպ մենինգոէնցեֆալիտ, որը միաժամանակ ուղեղի թաղանթի և ուղեղի բորբոքումն է։
Երկարաթև հագուստ, միջատավանիչ միջոցներ. ի՞նչ անել Արևմտյան Նեղոսի տենդից խուսափելու համար
Լրահոս
0