00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:01
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Не верьте гениям
15:04
24 ր
Исторический ликбез
Человеческое, слишком человеческое
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցության փոխնախագահն ու մամուլի խոսնակն ազատ են արձակվել

© Sputnik / Անցնել մեդիապահոցՁեռնաշղթաներ
Ձեռնաշղթաներ - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2024
Ձեռնաշղթաներ
Բաժանորդագրվել
Առայժմ հայտնի չէ, թե Արարատ Ավետիսյանը և Հայկ Ստեփանյանը ինչ կասկածանքով էին տարվել ոստիկանություն։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik․ ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կուսակցության փոխնախագահ Արարատ Ավետիսյանը և մամուլի խոսնակ Հայկ Ստեփանյանն ազատ են արձակվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ավելի վաղ կուսակցությունը տեղեկացրել էր, որ Ավետիսյաննն ու Ստեփանյանը երեկ ուշ երեկոյան ձերբակալվել են առանց որևէ իրավական հիմնավորման"

«Նրանք կասկածանքով ձերբակալվել էին և բաց են թողնվել»,- Sputnik Արմենիային ասաց Նարեկ Սարգսյանը։

Թե ինչ կասկածանքով էին ոստիկանություն տարվել, նա չմանրամասնեց։
Հիշեցնենք` այս տարվա մարտին հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանը դիմում է գրել, դուրս է եկել ՀՀԿ–ից, կուսակցություն է բացել և մի քանի օր հետո ընտրվել է նորաստեղծ «Հայոց համազգային միասնություն» կուսակցության նախագահ։
Պողոսյանն արդեն 5 տարի է` ապրում է Ռուսաստանում, զբաղվում է բիզնեսով։
Նա հետախուզման մեջ է` առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման ու պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։
2019 թվականի ապրիլի 19-ին Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել: Իսկ մայիսի 28-ին ազատ էր արձակվել և ապրում էր Պետրոզավոդսկում վարձակալած բնակարանում` իրավապահների հսկողության տակ։
2019թ.-ի օգոստոսի 17-ին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազության` Միհրան Պողոսյանին Հայաստանին արտահանձնելու միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է անհնարինության հիմքով։
2022թ–ի ապրիլին ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի, նրա կնոջ ու դստեր, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ընկերությունների սեփականատեր ու ղեկավար գրանցված անձանց գույքի նկատմամբ արգելանք էր կիրառվել։
2023 թվականի օգոստոսին դատախազությունը հայտնեց, որ նրա նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում։ Պողոսյանը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացում), առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:
Լրահոս
0