00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավ իշխանությունն oդից չի ընկնում․ ինչ անել, որ Հայաստանում խնդիրներն արագ լուծվեն

© Sputnik / Asatur YesayantsԳրասեղան
Գրասեղան - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2024
Գրասեղան
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիրը կարծում է, որ չի կարելի անտեսել խնդիրները և հետաձգել դրանց լուծումը։
Անվճռականությունը, կասկածները, անորոշությունը չեն կարող համարվել իշխանության ուժեղ կողմերը։ Խոսքը վերաբերում է նախևառաջ այն երկրների իշխանություններին, որոնք չեն կողմնորոշվել՝ ուր գնալ և ում հետ: Ու մինչ նրանք գցում–բռնում են, ի հայտ են գալիս նոր խնդիրներ ու մարտահրավերներ, որոնք լուծումներ են պահանջում։
Մտահոգվելով կապիկի ծաղիկի սպառնալիքով՝ Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում այդ հիվանդության ոչ մի դեպք չի գրանցվել, և կասկածի տակ է առել շարքային քաղաքացիների տներում վնասակար վիրուսի հայտնվելու հնարավորությունը: Մինչդեռ հիվանդությունը ներթափանցել է Վրաստան, որն այդքան էլ հեռու չէ։ Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, դե... կերևա, էլի։ Մինչդեռ ուշքի գալու ժամանակն է։ Այսօր Աստված փրկեց այդ վիրուսից, իսկ վա՞ղը։
Հայաստանում բազմաթիվ կյանքեր խլած կորոնավիրուսին (2020-ի օգոստոսի դրությամբ մահացել է 869 մարդ) նույնպես ամբարտավան-ներողամիտ վերաբերմունք դրսևորեցին` իբր խնդի՞ր եք գտել, մատով կճզմենք վիրուսը, կխմենք Քարահունջի օղի (բնականաբար` թթի) և կշարունակենք ապրել։ Նույնը` հիմա։
«Կապիկի ծաղիկ հիվանդության ներթափանցման և հետագայում տարածման ռիսկը համարվում է ցածր», - մեզ և իրեն հանգստացնում է (դժվար է ասել, թե ում ավելի շատ) առողջապահական գերատեսչությունը:
Աֆրիկյան կապիկների ծաղիկն առաջին անգամ հայտնաբերվել է Աֆրիկայից շատ հեռու՝ Շվեդիայում։ Հայաստանն ու Աֆրիկան էլ մեկ փողոցով բաժանված չեն, բայց մենք ինչո՞վ ենք ավելի լավը շվեդներից: Մինչդեռ Հայաստանում արդեն գրանցվել է աֆրիկյան մեծ Նեղոս գետի (ավելի ճիշտ՝ Աֆրիկայի «կապույտ զարկերակի» արևմտյան մասի) անվան տենդի առաջին դեպքը: Այս վիրուսն արդեն հայտնաբերվել է աշխարհի 116 երկրում, և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ: Մենք պատրա՞ստ ենք դրան:
Ի՞նչ եմ ուզում ասել: Այն պարզ ու բազմիցս ստուգված ճշմարտությունը, որ կանխելն ավելի հեշտ է, քան հետևանքները վերացնելը, ու դա վերաբերում է ոչ միայն համաճարակներին:
Օրինակ բերեմ։ «Եթե Երևանում տեղի ունենա 9-10 բալանոց երկրաշարժ, շենքերի առնվազն ութսուն տոկոսը կփլուզվի, իսկ մնացածն այնպիսի վիճակում կհայտնվեն, որ հնարավոր չի լինի վերականգնել դրանք», - պնդում են բազմաթիվ անկախ փորձագետներ:
Եվ ի՞նչ։ Փորձագետները զգուշացրին, երևանցիները՝ լսեցին, բայց ահա քաղաքաշինությամբ զբաղվողներն ու նրանց վերևում կանգնած իշխանությունը աչք էլ չթարթեցին։ Իսկ թե անփութության պատճառով ինչ է տեղի ունենում ստորգետնյա «ապտակներից» հետո, հիշում են բոլորը, ովքեր տեսել են 1988-ի Սպիտակի մղձավանջը:
Վերջերս Երևանի Հրազդանի կիրճում վնասվել էր կոյուղատար խողովակը, մինչ այդ հորդառատ անձրևներից ջրի տակ էին հայտնվել բազմաթիվ փողոցներ, օր չկա, որ քաղաքի այս կամ այն հատվածը չհոսանքազրկվի։ Լուսացույցները չեն աշխատում, տներում լույս չկա, էլեկտրոնային սարքերը չեն աշխատում...
Նման պայմաններում կարելի է ապրել։ Իսկ եթե վաղը պատերազմ լինի՞։ Ինչ-որ մեկը գիտի՞, թե որտեղ է գտնվում մոտակա ապաստարանը, ինչպե՞ս արձագանքել տագնապի ազդանշաններին (եթե դրանք գործարկվեն), ի՞նչ պահել այսպես կոչված «տագնապային ճամպրուկում» արտակարգ իրավիճակի դեպքում: Ինչո՞ւ չեն պատրաստում, չեն բացատրում, չեն սովորեցնում։ Չէ՞ որ մենք խաղաղ Կոպենհագենում չենք ապրում:
Հեռու չգնանք: Հայտարարվել է, որ ռուսական խանութներում ներկայացված հայկական կոնյակների գրեթե 90 տոկոսն անվտանգ չէ։ Ճիշտ է`սա «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի ու Կոնյակ, սպիրտ և ալկոհոլային խմիչք արտադրողների միության համատեղ հետազոտության արդյունքն է, և պաշտոնական պարզաբանում դեռ չկա, բայց կոնյակի վրա հարձակման նշաններն արդեն շատ են։
Ի՞նչ են անելու հայկական արտահանման «սիրելիի» հետ, եթե մտավախություններն արդարանան, ընդ որում`ոչ միայն կոնյակի, այլև գինիների, մրգերի, բանջարեղենի հետ կապված։
Արդյոք կառավարությունը հաշվարկե՞լ է այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն այդ դեպքում։ Այնպիսի տպավորություն է, որ մշտապես գտնվում ենք մի իրավիճակում, երբ մեզ ոչ դեպքում չի լքում գործերը հետաձգելու կայուն ցանկությունը։ Կարող եք դա անվանել ծուլություն, մոտիվացիայի բացակայություն. դրանից բան չի փոխվում։
Փորձագետներն ասում են, որ երբ իշխանությունը հետաձգում է որոշումների կայացումը, նա ժամանակ է կորցնում և բաց է թողնում հնարավորությունները, իսկ այդ ծուղակից խուսափելու համար պետք է գործել արագ, եռանդուն, հմտորեն։
Ցանկացած ղեկավարի հաջող գործունեության համար երկու պայման կա՝ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու ունակություն, ժամանակին որոշումներ կայացնելու և դրանք առանց հետաձգելու իրականացնելու կարողություն։
Միխայիլ Ռոմի անարդարացիորեն մոռացված «Մեկ տարվա ինը օր» ֆիլմում ֆիզիկոս Դմիտրի Գուսևը մատուցողին անփութորեն ասում է. «Սպասարկել արագ՝ առանց շտապելու»։ Պարզվում է` այդպես էլ է կարելի։
Երբ բռնկվեց «Երկարատև դեպրեսիան», ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը բանկային քառօրյա արձակուրդ հայտարարեց, «Բանկերի մասին արտակարգ օրենք» մտցրեց և սկսեց ռադիոուղերձներ հղել ժողովրդին, որպեսզի իմանան, թե ինչպես է կառավարությունը պայքարում ճգնաժամի դեմ: Նաև ճանապարհաշինություն սկսեց, որպեսզի մարդիկ աշխատավարձ ստանան և ընտանիք կերակրեն։ Ամերիկացի նախագահը երկու համալսարան էր ավարտել՝ Հարվարդի և Կոլումբիայի:
Հայաստանում իշխանության ղեկին կանգնած անձանց կրթվածությանը մի փոքր ավելի ուշ կանդրադառնանք, իսկ առայժմ ծանոթանանք Մեծ Բրիտանիայի խոշորագույն կորպորացիաներից մեկի հիմնադիր Ռիչարդ Բրանսոնի կարծիքին. «Եթե ես չեմ կարող որոշում կայացնել վաթսուն վայրկյանում, ես կորցնում եմ հետաքրքրությունը այդ գործի նկատմամբ»։ Ճիշտ է` մտածելու համար մեկ րոպեն հաստատ չափազանցություն է, և կորպորացիաներին ծառայող գործը մի բան է, բոլորովին այլ բան, երբ խոսքը վերաբերում է պետական շահերին և քաղաքացիների կյանքին։
Ազգի առաջնորդներին հաջողության հասնելու համար, բացի հավակնոտությունից, անհրաժեշտ են հատուկ գիտելիքներ, բնական խելք և գերազանց աշխատասիրություն: Եթե մեկ անձն օժտված չէ այդ ամենով, էլի խնդիր չէ. այդ դեպքում հաղթում է այն թիմը, որում ինչ-որ մեկն ավելի խելացի է, քան մյուսները, ինչ-որ մեկն անվիճելիորեն հավակնոտ է, ինչ-որ մեկը՝ զարմանալի աշխատասեր: Նման մարդիկ «օդից» չեն ընկնում, նրանց պետք է պատրաստել։
Մեր սիրելի Եվրոպայում դա դրված է լավագույն համալսարանների և բիզնեսի բարձրագույն դպրոցների ուսերին։
Ուսումնական հաստատությունների համաշխարհային վարկանիշներում հայկական որևէ բան, ցավոք, չես գտնի։ Բայց շատ է չինականը։ Արագ զարգացող տնտեսություն ունեցող երկիրը ոչ թե փլուզեց գործող կրթական համակարգը, այլ վերաուղղորդեց այն։
Չենք վիճում` Չինաստանը մեծ է, ինքը գիտի: Հայաստանը փոքր է, բայց մեզ մոտ հուսահատորեն քիչ են այնպիսի ղեկավարները, որոնք կարողանում են արագ որոշումներ ընդունել ոչ միայն քրեական գործեր հարուցելու, ամառանոցներ և լողավազաններ առգրավելու համար։ Նշանակում է՝ պետք է այդպիսի ղեկավարներ պատրաստել։ Ու այնպես, որ ցանկացած դեպքում (հատկապես` ծայրահեղ), ղեկավարները չընկնեն խորհրդածությունների գիրկը, այլ անմիջապես սկսեն գործել: Էլիտայի ներգրավմամբ՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, մտավորական, ինչը կրկին ակնհայտորեն քիչ է:
Կյանքը ամեն օր մի անակնկալ է մատուցում մեզ, իսկ մենք որոշումներ կայացնելու խնդիր ունենք։
Դուք չեք կարող մոռացության մատնել խնդիրները՝ հետաձգելով դրանց լուծումը: Այստեղ երկու ելք կա` կա՛մ դուք լուծում եք խնդիրները, կա՛մ խնդիրներն են լուծում ձեզ: Ընտրե՛ք ինքներդ:
Լրահոս
0