00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանական ԶԼՄ–ների և Telegram–ալիքների թիրախն այժմ ավելի շուտ Իրանն է, քան Հայաստանը

CC BY-SA 3.0 / Hemant.rawat1234 / Pinaka«Պինակա» ՀԿՌՀ
«Պինակա» ՀԿՌՀ - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2024
«Պինակա» ՀԿՌՀ
Բաժանորդագրվել
Վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ–ի հետ փոխկապակցված մի շարք լրատվամիջոցներ և տելեգրամյան ալիքներ պատմում են արևմտյան երկրներից և Հնդկաստանից Հայաստան ծանր սպառազինության մատակարարումների մեծ ծավալների մասին: Սկզբունքորեն նման միտումը լիովին համապատասխանում է ներկայիս օրակարգին, որին հավատարիմ է Բաքուն։
Հայ–ադրբեջանական սահմանային իրավիճակի առավելագույն սրացումն Ադրբեջանի ղեկավարության գերխնդիրներից մեկն է։ Եվ վերջին շաբաթների բազմաթիվ հայտարարությունները, թե իբր հայկական կողմը պարբերաբար գնդակոծում է Ադրբեջանի սահմանային դիրքերը, ասվածի վկայությունն են։ Ճիշտ է` օրինաչափ է նաև այն, որ այդ բոլոր հայտարարությունները հերքվեցին հայկական կողմից, այսինքն՝ կեղծ էին։
Սակայն այժմ սպառազինության մատակարարումների մասին բացահայտ հիստերիկ հրապարակումներում («հրատապ» նշումով) սկսում է զգացվել այլ օրինաչափություն։ Ադրբեջանական ԶԼՄ-ներն ու տելեգրամյան ալիքները հատուկ շեշտադրում են, որ Հայաստանին տրամադրվող ամբողջ սպառազինությունը մատակարարվում է Իրանի տարածքով։ Եվ այդ հրապարակումներում ավելի շատ մեղադրանքներ են հնչում ոչ թե Հայաստանի, այլ Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին։
Խոսվում է, որ Իրանը «սխալ կողմ է ընտրել», որ բոլոր այն ձևակերպումները, որոնցով պաշտոնական Թեհրանն իր հայտարարություններում օգտագործում է տարածաշրջանում խաղաղության պահպանման, Իրանի և Ադրբեջանի միջև «շիա բարեկամության» պահպանման մասին, իրականում դատարկ խոսքեր են։ Ադրբեջանցի «վերլուծաբանները» հասել են նրան, որ հայտարարում են, թե Իրանով Հայաստան զենք մատակարարելն անհերքելի սպառնալիք է Արևմուտքի համար։
Իբր Իրանի տարածքով մատակարարվող արևմտյան սպառազինությունը մանրամասն ուսումնասիրվում է իրանցի մասնագետների կողմից։ Բանը հասնում է նրան, որ «պարզվում է»` Հայաստանին մատակարարվող ֆրանսիական «Caesar» ինքնագնաց հաուբիցները Իրանում իբր մինչև վերջին պտուտակը քանդվում են՝ հետագայում արևմտյան տեխնոլոգիաները պատճենելու նպատակով։ Իհարկե, անհեթեթություն է, բայց հմտորեն ներկայացվող։ Եվ արդեն Իրանի, ոչ թե Հայաստանի շուրջ իրավիճակը սրելու նպատակով։
Ենթադրում եմ, որ տարածաշրջանային այս ամբողջ սրացումը, թեժացումը, վերջին շրջանի տեղեկատվական ճնշումը շատ կոնկրետ խնդիր և շատ հստակ նպատակ են հետապնդում։ Եվ դա կապված է ոչ միայն և ոչ այնքան բուն հայ-ադրբեջանական դիմակայության, այլ արդեն իրանա-իսրայելական գլոբալ աշխարհաքաղաքական հակամարտության հնարավոր սրման հետ։
Ադրբեջանական հասարակությունը Արևմուտքի ուշադրությունը հրավիրում է Իրանի դիրքորոշման վրա և նրանից բացահայտորեն թշնամի «կերտում» հենց Հարավային Կովկասի համար․․. Տարածաշրջանի համար գլոբալ առումով և ընդհանուր առմամբ դա կարող է շատ ավելի հեռուն գնացող և ծանր հետևանքներ ունենալ․..
PS. Ֆրանսիական «Caesar» ինքնագնաց հաուբիցները մշակվել և ԶՈւ սպառազինության մեջ են ներառվել 1994 թվականին։ Այսինքն`մեծ ջանքեր են պետք դրանցում տեխնոլոգիական այնպիսի նորամուծություններ գտնելու համար, որոնց այսօր չի տիրապետում իրանական ռազմարդյունաբերական համալիրը...
Լրահոս
0