https://arm.sputniknews.ru/20240823/zapvorvozhiei-aek-um-anjatvel-e-fervoslavnaja-1-bardzravvolt-energamatakararman-gitsy-79746053.html
Զապորոժիեի ԱԷԿ-ում անջատվել է «Ֆերոսլավնայա-1» բարձրավոլտ էներգամատակարարման գիծը
Զապորոժիեի ԱԷԿ-ում անջատվել է «Ֆերոսլավնայա-1» բարձրավոլտ էներգամատակարարման գիծը
Sputnik Արմենիա
Զապորոժիեի ԱԷԿ-ի բոլոր բլոկները այժմ գտնվում են «սառը կանգառի» վիճակում։ 23.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-23T09:35+0400
2024-08-23T09:35+0400
2024-08-23T09:37+0400
զապորոժիե
ատոմակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/02/47660662_0:213:1600:1113_1920x0_80_0_0_0f1579228cec5e0145c84ea8c161eb21.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Զապորոժիեի ատոմակայանում այսօր անջատվել է 330 կՎ «Ֆերոսլավնայա-1» բարձրավոլտ էներգամատակարարման գիծը, ճառագայթային ֆոնը չի գերազանցում ֆոնային բնական արժեքները։ Այս հայտարարությունը տարածել է ԱԷԿ–ի մամուլի ծառայությունը։«ԱԷԿ-ի սեփական կարիքները սնուցվում են 750 կՎ «Դնեպրովսկայա» գծից։ Անվտանգության պայմանների խախտումներ չեն արձանագրվել: Անձնակազմը պատրաստ է արձագանքման»,– ասվում է հաղորդագրության մեջ։Ակժմ Զապորոժիեի ԱԷԿ-ի բոլոր բլոկները գտնվում են «սառը կանգառի» վիճակում, սարքավորումները սպասարկվում են անհրաժեշտ կանոնակարգերին համապատասխան ՝ ճառագայթային անվտանգության նորմերի խիստ հսկողությամբ։ՌԴ զորքը վերահսկողության տակ է առել ԴԺՀ–ի Մեժևոյե բնակավայրը. ՊՆ«Կայանում և հարակից տարածքում ճառագայթային ֆոնն անփոփոխ է և գտնվում է էներգաբլոկների բնականոն շահագործմանը համապատասխան մակարդակի վրա, չի գերազանցում բնական ֆոնային արժեքները», – նշվում է հաղորդագրության մեջ:Հիշեցնենք` Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ՄԱԳԱՏԷ-ն խոստացել է մասնագետներ ուղարկել. Պուտինը` Կուրսկի ԱԷԿ-ի մասին
զապորոժիե
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/02/47660662_0:0:1600:1200_1920x0_80_0_0_4fbbbb5a4ded49ad9fae284b7862a834.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զապորոժիե, ատոմակայան
Զապորոժիեի ԱԷԿ-ում անջատվել է «Ֆերոսլավնայա-1» բարձրավոլտ էներգամատակարարման գիծը
09:35 23.08.2024 (Թարմացված է: 09:37 23.08.2024) Զապորոժիեի ԱԷԿ-ի բոլոր բլոկները այժմ գտնվում են «սառը կանգառի» վիճակում։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Զապորոժիեի ատոմակայանում այսօր անջատվել է 330 կՎ «Ֆերոսլավնայա-1» բարձրավոլտ էներգամատակարարման գիծը, ճառագայթային ֆոնը չի գերազանցում ֆոնային բնական արժեքները։ Այս հայտարարությունը տարածել է ԱԷԿ–ի մամուլի ծառայությունը։
«ԱԷԿ-ի սեփական կարիքները սնուցվում են 750 կՎ «Դնեպրովսկայա» գծից։ Անվտանգության պայմանների խախտումներ չեն արձանագրվել: Անձնակազմը պատրաստ է արձագանքման»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Ակժմ Զապորոժիեի ԱԷԿ-ի բոլոր բլոկները գտնվում են «սառը կանգառի» վիճակում, սարքավորումները սպասարկվում են անհրաժեշտ կանոնակարգերին համապատասխան ՝ ճառագայթային անվտանգության նորմերի խիստ հսկողությամբ։
«Կայանում և հարակից տարածքում ճառագայթային ֆոնն անփոփոխ է և գտնվում է էներգաբլոկների բնականոն շահագործմանը համապատասխան մակարդակի վրա, չի գերազանցում բնական ֆոնային արժեքները», – նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։