00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում հանցավոր խումբը զբաղվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, ստեղծել լաբորատորիա

© Photo : press office of the Investigative Committee of RAՀՀ–ում հանցավոր խումբը զբաղվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, ստեղծել լաբորատորիա
ՀՀ–ում հանցավոր խումբը զբաղվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, ստեղծել լաբորատորիա - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2024
ՀՀ–ում հանցավոր խումբը զբաղվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, ստեղծել լաբորատորիա
Բաժանորդագրվել
Խմբի բոլոր անդամների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Հայաստանում հանցավոր խումբը «Տելեգրամ» հավելվածով զբաղվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, ստեղծել թմրամիջոցների լաբորատորիա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ հանցավոր խումբը ստեղծել է ՌԴ 38-ամյա քաղաքացի Ա.Ս.-ն` կազմակերպության կազմում ներգրավելով Կորեայի Հանրապետության քաղաքացի Ջ.Կ.-ին, ինչպես նաև իր մտերիմներ ՀՀ քաղաքացիներ 25-ամյա Է.Հ.-ին և 19-ամյա Ս.Կ.-ին:
Հանցավոր խումբը 2023թ. ապրիլին վարձակալել է առանձնատուն, որտեղ մարիխուանա տեսակի թմրանյութ ստանալու նպատակով, բնակարանի բոլոր սենյակներում ստեղծել են հատուկ լաբորատոր հարմարություններ` օդափոխության և լուսային համակարգերով։
Նրանք տարբեր տարաների մեջ աճեցրել են կանեփի բույսեր, որոնք վերամշակվել են, փաթեթավորվել, և մի շարք անձանց վաճառվել «Տելեգրամ» հավելվածի միջոցով:
Թմրամիջոցներից ստացված եկամուտների թաքցնելու համար Ա.Ա.-ն 2021թ․ դեկտեմբերից մինչև 2023թ․ նոյեմբեր, թմրամիջոցների գումարները հաճախորդներից ստացել է կրիպտորաժույթի փոխարինված վիճակում։
© Photo : press office of the Investigative Committee of RAՀՀ–ում հանցավոր խումբը զբաղվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, ստեղծել լաբորատորիա
Следственный комитет выявил случай распространения наркотиков - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2024
ՀՀ–ում հանցավոր խումբը զբաղվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, ստեղծել լաբորատորիա
Ա.Ա.-ն իրեն պատկանող կրիպտոհաշիվներից կրիպտոարժույթ է փոխանցել դրանք փոխանակում իրականացնող ԱՁ-ի էլեկտրոնային կրիպտոդրամապանակին: 133 անգամ կրիպտոարժույթը փոխարինելով դրամի` ստացվել է 9.151.400 ՀՀ դրամ գումար, որոնք տնօրինվել են Ա.Ա.-ի և հանցավոր կազմակերպության խմբի անդամները։
Նշված բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է 202 հատ կանեփի բույս, 3030 գրամ կանեփ տեսակի թմրանյութ, 59.09 գրամ մարիխուանա, 1 հատ կշեռք, ուլտրամանուշակագույն լույս արձակող սարքեր, օդը խոնավեցնող և չորացնող սարքավորումներ։ Բացի այդ խմբի անդամների բնակության վայրերում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 323.7 գրամ մարիխուանա և 0.05 գրամ մեթամֆետամին թմրանյութեր:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա.Ա.-ին մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի ապօրինի իրացումը, առանձնապես խոշոր չափերով շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը, հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը և փողերի լվացումը հոդվածներով։
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:
Լրահոս
0