https://arm.sputniknews.ru/20240823/garegin-katvoghikvosy-kvoch-e-arel-kievin-chkhakhtel-ughghapar-hamajnqi-miasnutjuny-79759285.html
Գարեգին կաթողիկոսը կոչ է արել Կիևին չխախտել ուղղափառ համայնքի միասնությունը
Գարեգին կաթողիկոսը կոչ է արել Կիևին չխախտել ուղղափառ համայնքի միասնությունը
Sputnik Արմենիա
Ուկրաինայի Գերագույն ռադան օգոստոսի 20-ին օրենք է ընդունել, որը թույլ է տալիս արգելել Ուկրաինայի կանոնիկ ուղղափառ եկեղեցու գործունեությունը։ 23.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-23T16:38+0400
2024-08-23T16:38+0400
2024-08-23T16:39+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
ուկրաինա
եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1e/76463616_0:0:1200:676_1920x0_80_0_0_7bc67e8e9a723d266bf59d5eb82ae89f.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն կոչ է արել Կիևին չխախտել ուղղափառ համայնքի միասնականությունը։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Եսայի քահանա Արթենյանը։Ուկրաինայի Գերագույն ռադան օգոստոսի 20-ին վերջնական ընթերցմամբ օրենք է ընդունել, որը թույլ է տալիս արգելել Ուկրաինայի կանոնիկ ուղղափառ եկեղեցու գործունեությունը: Օրենքի ուժի մեջ կմտնի դրա հրապարակումից 30 օր հետո։Արթենյանը հիշեցրել է, որ վեհափառն իր դիրքորոշումը հայտնել է, երբ Ուկրաինայի կրոնական կազմակերպությունների գործունեության ոլորտում սահմանադրական կարգի պաշտպանության մասին օրենքը դեռ մշակման փուլում էր։ Կաթողիկոսը ցավով է նշել, որ Հայ առաքելական եկեղեցու և այլ եկեղեցիների մտահոգություններն այս օրինագծի վավերացման հնարավոր հետևանքների և հոգևոր–կանոնական կյանքի, ուղղափառ բնակչության վրա դրա բացասական ազդեցության վերաբերյալ արձագանք չի եղել, իսկ որոշումներն ընդունվել են քաղաքական իրավիճակի ազդեցության ներքո։2023 թվականի ապրիլին Գարեգին Բ–ն արձագանքեց ուկրաինական եկեղեցում առկա տարաձայնություններին և ցանկություն հայտնեց, որ շուտով խաղաղություն տիրի ուղղափառ եկեղեցու մեծ ընտանիքում: Նա նշել էր, որ հոգևոր աշխարհում առկա խնդիրներն ու տարաձայնությունները պետք է լուծվեն զուտ եկեղեցական կանոններին համապատասխան:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1e/76463616_89:0:1156:800_1920x0_80_0_0_9cebb2b79c9619a38075ac9c9fd700d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, ուկրաինա, եկեղեցի
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, ուկրաինա, եկեղեցի
Գարեգին կաթողիկոսը կոչ է արել Կիևին չխախտել ուղղափառ համայնքի միասնությունը
16:38 23.08.2024 (Թարմացված է: 16:39 23.08.2024) Ուկրաինայի Գերագույն ռադան օգոստոսի 20-ին օրենք է ընդունել, որը թույլ է տալիս արգելել Ուկրաինայի կանոնիկ ուղղափառ եկեղեցու գործունեությունը։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն կոչ է արել Կիևին չխախտել ուղղափառ համայնքի միասնականությունը։ Այս մասին
Sputnik Արմենիային ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Ուկրաինայի Գերագույն ռադան օգոստոսի 20-ին վերջնական ընթերցմամբ օրենք է ընդունել, որը թույլ է տալիս արգելել Ուկրաինայի կանոնիկ ուղղափառ եկեղեցու գործունեությունը: Օրենքի ուժի մեջ կմտնի դրա հրապարակումից 30 օր հետո։
«Ամենայն հայոց կաթողիկոսը կոչ է անում Ուկրաինայի իշխանություններին չխախտել ուղղափառ համայնքի պատմականորեն ձևավորված միասնականությունը, պաշտպանել գործող կրոնական համայնքների, հավատացյալների և հոգևորականների իրավունքները, հարգել սրբավայրերի անձեռնմխելիությունը։
Արթենյանը հիշեցրել է, որ վեհափառն իր դիրքորոշումը հայտնել է, երբ Ուկրաինայի կրոնական կազմակերպությունների գործունեության ոլորտում սահմանադրական կարգի պաշտպանության մասին օրենքը դեռ մշակման փուլում էր։ Կաթողիկոսը ցավով է նշել, որ Հայ առաքելական եկեղեցու և այլ եկեղեցիների մտահոգություններն այս օրինագծի վավերացման հնարավոր հետևանքների և հոգևոր–կանոնական կյանքի, ուղղափառ բնակչության վրա դրա բացասական ազդեցության վերաբերյալ արձագանք չի եղել, իսկ որոշումներն ընդունվել են քաղաքական իրավիճակի ազդեցության ներքո։
2023 թվականի ապրիլին Գարեգին Բ–ն արձագանքեց ուկրաինական եկեղեցում առկա տարաձայնություններին և ցանկություն հայտնեց, որ շուտով խաղաղություն տիրի ուղղափառ եկեղեցու մեծ ընտանիքում: Նա նշել էր, որ հոգևոր աշխարհում առկա խնդիրներն ու տարաձայնությունները պետք է լուծվեն զուտ եկեղեցական կանոններին համապատասխան: