https://arm.sputniknews.ru/20240823/amenaheghinakavvor-karujcnery-khndir-chen-gtel-hajastani-ankakhutjan-hrchakagrum-minasjan-79750678.html
Ամենահեղինակավոր կառույցները խնդիր չեն գտել Հայաստանի անկախության հռչակագրում. Մինասյան
Ամենահեղինակավոր կառույցները խնդիր չեն գտել Հայաստանի անկախության հռչակագրում. Մինասյան
Sputnik Արմենիա
ԱԺ նախկին պատգամավորը նշեց, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին արված հղումը շահարկման առարկա է դարձել ոչ միայն արտաքին թշնամու, այլև ներքին... 23.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-23T12:33+0400
2024-08-23T12:33+0400
2024-08-23T12:35+0400
հայաստան
սահմանադրություն
անկախության հռչակագիր
գագիկ մինասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/926/23/9262332_0:0:1600:901_1920x0_80_0_0_3552a7f461a67e666c66bad718fbc9f9.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Ամենահեղինակավոր կառույցները որև խնդիր չեն գտել Հայաստանի անկախության հռչակագրում։ Հռչակագրի ընդունման 34-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը:Նշենք, որ կառավարության նիստերի դահլիճում այսօր հավաքվել էին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախկին անդամներ, Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավորներ, քաղաքական և հասարակական գործիչներ:Մինասյանն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեմ է ՀՀ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի վերացմանը։«Մեր Սահմանադրությունը հիմնված է ՀՀ Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքների և համազգային նպատակների վրա։ Այս դրույթը դարձել է ոչ միայն արտաքին թշնամու, այլև ներքին դավաճանների համար շահարկման առարկա»,– ասաց նա։Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, հռչակեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասաց, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։Նույն օրը` փետրվարի 1-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։Ներկայիս Սահմանադրության նախաբանում նշվում է, որ այն ընդունվել է Անկախության հռչակագրում ամրագրված սկզբունքների հիման վրա։ 1990 թվականին ընդունված հռչակագիրը որպես հիմնարար սկզբունք մատնանշում է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի վերամիավորման մասին որոշումը:Հիշեցնենք նաև, որ Ալիևը ապրիլի 23-ին հայտարարեց` մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը միանգամայն իրատեսական է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/926/23/9262332_180:0:1600:1065_1920x0_80_0_0_f6c05aedc7c2a152341b2b424f3d5233.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սահմանադրություն, անկախության հռչակագիր, գագիկ մինասյան
հայաստան, սահմանադրություն, անկախության հռչակագիր, գագիկ մինասյան
Ամենահեղինակավոր կառույցները խնդիր չեն գտել Հայաստանի անկախության հռչակագրում. Մինասյան
12:33 23.08.2024 (Թարմացված է: 12:35 23.08.2024) ԱԺ նախկին պատգամավորը նշեց, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին արված հղումը շահարկման առարկա է դարձել ոչ միայն արտաքին թշնամու, այլև ներքին դավաճանների համար։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Ամենահեղինակավոր կառույցները որև խնդիր չեն գտել Հայաստանի անկախության հռչակագրում։ Հռչակագրի ընդունման 34-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Նշենք, որ կառավարության նիստերի դահլիճում այսօր հավաքվել էին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախկին անդամներ, Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավորներ, քաղաքական և հասարակական գործիչներ:
«ՀՀ Սահմանադրությունը և նրա համար հիմք հանդիսացող Անկախության հռչակագիրը բազմիցս բծախնդիր ուսումնասիրության է ենթարկվել ամենահեղինակավոր մասնագիտացված կառույցների կողմից, ու նրանցից որևէ մեկը այդ փաստաթղթում հակաիրավական կամ ծայրահեղական որևէ դրույթ չի նկատել»,– ասաց նախկին պատգամավորը։
Մինասյանն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեմ է ՀՀ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի վերացմանը։
«Մեր Սահմանադրությունը հիմնված է ՀՀ Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքների և համազգային նպատակների վրա։ Այս դրույթը դարձել է ոչ միայն արտաքին թշնամու, այլև ներքին դավաճանների համար շահարկման առարկա»,– ասաց նա։
Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, հռչակեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ
փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասաց, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։
Նույն օրը` փետրվարի 1-ին,
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։
Ներկայիս Սահմանադրության նախաբանում նշվում է, որ այն ընդունվել է Անկախության հռչակագրում ամրագրված սկզբունքների հիման վրա։ 1990 թվականին ընդունված հռչակագիրը որպես հիմնարար սկզբունք մատնանշում է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի վերամիավորման մասին որոշումը:
Հիշեցնենք նաև, որ
Ալիևը ապրիլի 23-ին հայտարարեց` մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը միանգամայն իրատեսական է։