https://arm.sputniknews.ru/20240822/rd-agn-um-zgushacrel-en-rusakan-aktivneri-sarecman-hetevanqneri-masin-79717333.html
ՌԴ ԱԳՆ-ում զգուշացրել են ռուսական ակտիվների սառեցման հետևանքների մասին
ՌԴ ԱԳՆ-ում զգուշացրել են ռուսական ակտիվների սառեցման հետևանքների մասին
Sputnik Արմենիա
ՌԴ - ն համապատասխան քաղաքական և տնտեսական քայլերի բավարար զինանոց ունի, հայտարարել են արտաքին քաղաքական գերատեսչությունում: 22.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-22T09:54+0400
2024-08-22T09:54+0400
2024-08-22T10:11+0400
ռուսաստան
պատժամիջոցներ
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռազմական հատուկ գործողություն
ակտիվներ
արևմուտք
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/16/40047189_0:137:1600:1038_1920x0_80_0_0_958bc0b8ccbef11c48329bfdbd43221c.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Մոսկվան կպատասխանի Արևմուտքի կողմից իր ակտիվների սառեցմանը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։Բրյուսելն այս տարվա հուլիսի վերջին ուկրաինական կողմին է ուղարկել ռազմական օգնության առաջին տրանշը՝ 1,5 մլրդ եվրոյի չափով, սառեցված ռուսական ակտիվների եկամուտներից:Ռուսական գերատեսչությունում հավելել են նաև, որ որքան ԵՄ-ն առաջ գնա ոչ լեգիտիմ հակառուսական պատժամիջոցների ավելացման ճանապարհով, այնքան դա ավելի ցավալի հետևանքներ կունենա նրա ֆինանսատնտեսական համակարգի համար:«Պատասխան միջոցներ կհետևեն իհարկե։ Դրանք կլինեն կշռադատված, ճշտված և վնաս չեն հասցնի ռուսական տնտեսական օպերատորներին», - հայտարարել են ԱԳՆ-ում։Նշվում է, որ Ռուսաստանը քաղաքական, տնտեսական քայլերի բավարար զինանոց ունի նրանց համար, ովքեր փորձում են «թաթը դնել» իր ոսկեարժութային պահուստների վրա։Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ արևմտյան երկրները, գողանալով ռուսական ակտիվները, ևս մեկ քայլ կանեն այն համակարգը քանդելու ուղղությամբ, որն իրենք են ստեղծել, և որը երկար տասնամյակներ ապահովել է նրանց բարգավաճումը՝ թույլ տալով սպառել ավելին, քան վաստակում են:ԵՄ խորհուրդը հաստատել Է ՌԴ ակտիվների եկամուտներով Կիևին ռազմական օգնություն տալու որոշումըՀիշեցնենք, որ Եվրամիությունը, Կանադան, ԱՄՆ-ն և Ճապոնիան սառեցրել են Ռուսաստանի մոտ 300 մլրդ դոլարի ակտիվները Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո: Դրանցից մոտ 5-6 մլրդ դոլարը գտնվում է ԱՄՆ - ում, իսկ մեծ մասը ՝ Եվրոպայում, այդ թվում ՝ Բելգիայում Euroclear միջազգային հարթակում, որտեղ պահվում է 210 մլրդ դոլար։
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/16/40047189_12:0:1523:1133_1920x0_80_0_0_67d2ee4dab4c1e75d8e2821d7e0cec9e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, պատժամիջոցներ, ռազմական հատուկ գործողություն, ակտիվներ, արևմուտք, եվրամիություն
ռուսաստան, պատժամիջոցներ, ռազմական հատուկ գործողություն, ակտիվներ, արևմուտք, եվրամիություն
ՌԴ ԱԳՆ-ում զգուշացրել են ռուսական ակտիվների սառեցման հետևանքների մասին
09:54 22.08.2024 (Թարմացված է: 10:11 22.08.2024) ՌԴ - ն համապատասխան քաղաքական և տնտեսական քայլերի բավարար զինանոց ունի, հայտարարել են արտաքին քաղաքական գերատեսչությունում:
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Մոսկվան կպատասխանի Արևմուտքի կողմից իր ակտիվների սառեցմանը: Այս մասին
ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։
Բրյուսելն այս տարվա հուլիսի վերջին ուկրաինական կողմին է ուղարկել ռազմական օգնության առաջին տրանշը՝ 1,5 մլրդ եվրոյի չափով, սառեցված ռուսական ակտիվների եկամուտներից:
«Այն, ինչ հաստատ կկորչի ընդմիշտ, հեղինակությունն է ԵՄ ֆինանսական ինստիտուտների, որոնք տասնամյակներ շարունակ արժեթղթերի շուկայում հուսալի օպերատորների իմիջ են ստեղծել», - նշել են ԱԳՆ-ում:
Ռուսական գերատեսչությունում հավելել են նաև, որ որքան ԵՄ-ն առաջ գնա ոչ լեգիտիմ հակառուսական պատժամիջոցների ավելացման ճանապարհով, այնքան դա ավելի ցավալի հետևանքներ կունենա նրա ֆինանսատնտեսական համակարգի համար:
«Պատասխան միջոցներ կհետևեն իհարկե։ Դրանք կլինեն կշռադատված, ճշտված և վնաս չեն հասցնի ռուսական տնտեսական օպերատորներին», - հայտարարել են ԱԳՆ-ում։
Նշվում է, որ Ռուսաստանը քաղաքական, տնտեսական քայլերի բավարար զինանոց ունի նրանց համար, ովքեր փորձում են «թաթը դնել» իր ոսկեարժութային պահուստների վրա։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ
Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ արևմտյան երկրները, գողանալով ռուսական ակտիվները, ևս մեկ քայլ կանեն այն համակարգը քանդելու ուղղությամբ, որն իրենք են ստեղծել, և որը երկար տասնամյակներ ապահովել է նրանց բարգավաճումը՝ թույլ տալով սպառել ավելին, քան վաստակում են:
Հիշեցնենք, որ Եվրամիությունը, Կանադան, ԱՄՆ-ն և Ճապոնիան սառեցրել են Ռուսաստանի մոտ 300 մլրդ դոլարի ակտիվները Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո: Դրանցից մոտ 5-6 մլրդ դոլարը գտնվում է ԱՄՆ - ում, իսկ մեծ մասը ՝ Եվրոպայում, այդ թվում ՝ Բելգիայում Euroclear միջազգային հարթակում, որտեղ պահվում է 210 մլրդ դոլար։