https://arm.sputniknews.ru/20240822/pjuniky-haghtec-celejin-kvonferencianeri-ligaji-plej-off-i-arajin-khaghum--79743185.html
«Փյունիկը» հաղթեց «Ցելյեին» Կոնֆերենցիաների լիգայի փլեյ - օֆֆի առաջին խաղում
«Փյունիկը» հաղթեց «Ցելյեին» Կոնֆերենցիաների լիգայի փլեյ - օֆֆի առաջին խաղում
Sputnik Արմենիա
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը սլովենական «Ցելյե» թիմի հետ խաղից առաջ թիմի կազմի հետ կապված լուրջ խնդիրների առջև էր կանգնած։ Մի քանի ֆուտբոլիստներ... 22.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-22T21:58+0400
2024-08-22T21:58+0400
2024-08-22T22:07+0400
փյունիկ
կոնֆերենցիաների լիգա
ֆուտբոլ
ֆուտբոլիստ
հաղթանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/16/79742165_0:148:1600:1049_1920x0_80_0_0_d38a09a860d105730d5a14191b63b499.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի- Sputnik, Խաչիկ Չախոյան. Երևանի «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում Սանի Բուհարիի խփած միակ գնդակի շնորհիվ հաղթանակի հասավ սլովենական «Ցելյե» թիմի նկատմամբ։Առաջին խաղակեսում հավասար պայքար էր ծավալվել։ Երկու թիմերն էլ բավականին զգուշություն էին դրսևորում` փորձելով առաջին հերթին անառիկ պահել սեփական դարպասը։ Դրանից իհարկե տուժում էր հարձակումը, ինչի պատճառով էլ կողմերը բավականին երկար ժամանակ ճիշտ է սպառնալիքներ ստեղծում էին, բայց գործը գոլային իրական պահերի չէր հասնում։ Միայն 41-րդ րոպեին Ագդոն Մենեզեսը վտանգավոր հարված կատարեց, բայց իր բարձրության վրա էր հյուրերի դարպասապահը։Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Փյունիկը» որոշակի ճնշում գործադրեց մրցակցի վրա։ Մեր թիմը նկատելիորեն ակտիվացել էր։ Եվ այդ ակտիվությունը շատ արագ ծառայեց նպատակին։ Սանի Բուհարին ընթացքից շրջանցելով մրցակցի երկու ֆուտբոլիստի «Ցելյեի» տուգանայինի մատույցներից դիպուկ հարվածով գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը` առաջ մղելով «Փյունիկին»։ Քիչ անց Բուհարին շատ լավ հնարավորություն ուներ նաև կրկնապատկել հաշիվը, բայց, չգիտես ինչու, դատարկ դարպասին հարվածելու փոխարեն փոխանցում կատարեց։«Փյունիկն» արդեն զգալիորեն գերազանցում էր մրցակցին գոլային պահերով։ Մարտին Մայան և Յուսուֆ Օտուբանջոն հրաշալի հնարավորություն ունեցան զարգացնելու հայկական թիմի առավելությունը, բայց կամ դարպասապահ Մաթյաժ Ռոզմանը գերազանց էր գործում, կամ էլ մերոնք վրիպում էին նպաստավոր դիրքերից։ Խաղն ավարտվեց «Փյունիկի» նվազագույն առավելությամբ, հետևաբար պատասխան հանդիպումը դարձավ այս դիմակայությունում առանցքայինը։Պատասխան հանդիպումը «Ցելյեի» և «Փյունիկի» միջև կայանալու է մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 29-ին, Սլովենիայում։Խոշոր հաշվով հաղթանակ. «Նոա» -«Ռուժոմբերոկ»` 3։0
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/16/79742165_0:0:1424:1067_1920x0_80_0_0_9823aa467f69d102775af928a06ccb24.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փյունիկ, կոնֆերենցիաների լիգա, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, հաղթանակ
փյունիկ, կոնֆերենցիաների լիգա, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, հաղթանակ
«Փյունիկը» հաղթեց «Ցելյեին» Կոնֆերենցիաների լիգայի փլեյ - օֆֆի առաջին խաղում
21:58 22.08.2024 (Թարմացված է: 22:07 22.08.2024) «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը սլովենական «Ցելյե» թիմի հետ խաղից առաջ թիմի կազմի հետ կապված լուրջ խնդիրների առջև էր կանգնած։ Մի քանի ֆուտբոլիստներ բացակայում էին վնասվածքի պատճառով, ոմանք լավ մարզավիճակում չեն։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի- Sputnik, Խաչիկ Չախոյան. Երևանի «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում Սանի Բուհարիի խփած միակ գնդակի շնորհիվ հաղթանակի հասավ սլովենական «Ցելյե» թիմի նկատմամբ։
Առաջին խաղակեսում հավասար պայքար էր ծավալվել։ Երկու թիմերն էլ բավականին զգուշություն էին դրսևորում` փորձելով առաջին հերթին անառիկ պահել սեփական դարպասը։ Դրանից իհարկե տուժում էր հարձակումը, ինչի պատճառով էլ կողմերը բավականին երկար ժամանակ ճիշտ է սպառնալիքներ ստեղծում էին, բայց գործը գոլային իրական պահերի չէր հասնում։ Միայն 41-րդ րոպեին Ագդոն Մենեզեսը վտանգավոր հարված կատարեց, բայց իր բարձրության վրա էր հյուրերի դարպասապահը։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Փյունիկը» որոշակի ճնշում գործադրեց մրցակցի վրա։ Մեր թիմը նկատելիորեն ակտիվացել էր։ Եվ այդ ակտիվությունը շատ արագ ծառայեց նպատակին։ Սանի Բուհարին ընթացքից շրջանցելով մրցակցի երկու ֆուտբոլիստի «Ցելյեի» տուգանայինի մատույցներից դիպուկ հարվածով գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը` առաջ մղելով «Փյունիկին»։ Քիչ անց Բուհարին շատ լավ հնարավորություն ուներ նաև կրկնապատկել հաշիվը, բայց, չգիտես ինչու, դատարկ դարպասին հարվածելու փոխարեն փոխանցում կատարեց։
«Փյունիկն» արդեն զգալիորեն գերազանցում էր մրցակցին գոլային պահերով։ Մարտին Մայան և Յուսուֆ Օտուբանջոն հրաշալի հնարավորություն ունեցան զարգացնելու հայկական թիմի առավելությունը, բայց կամ դարպասապահ Մաթյաժ Ռոզմանը գերազանց էր գործում, կամ էլ մերոնք վրիպում էին նպաստավոր դիրքերից։ Խաղն ավարտվեց «Փյունիկի» նվազագույն առավելությամբ, հետևաբար պատասխան հանդիպումը դարձավ այս դիմակայությունում առանցքայինը։
Պատասխան հանդիպումը «Ցելյեի» և «Փյունիկի» միջև կայանալու է մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 29-ին, Սլովենիայում։