00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոնյակ արտադրողներն արտահանման դժվարություններ չունեն. Պապոյանը դժգոհություն չի ստացել

© Sputnik / Aram Nersesyan Գևորգ Պապոյան
 Գևորգ Պապոյան - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2024
Գևորգ Պապոյան
Բաժանորդագրվել
Հայաստանը կփորձի իզոտոպային լաբորատորիա ստեղծել։ Եթե չստացվի, արտադրողների համար նման փորձաքննության պարտադիր պահանջ կդրվի։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Հայաստանում կոնյակ արտադրողները դեռ որևէ դժգոհություն չեն ներկայացրել առ այն, որ դժվարություններ ունեն իրենց արտադրանքը Ռուսաստան արտահանելու հարցում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Օգոստոսի 20-ին հայտնի դարձավ, որ «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիան և Ռուսաստանի կոնյակ, սպիրտ և ալկոհոլային խմիչք արտադրողների միությունը համատեղ հետազոտություն են անցկացրել և պարզել, որ ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90%-ն անվտանգ չեն, իսկ արտադրանքի մոտ կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ: Ավելի ուշ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ հետազոտության արդյունքները չեն ստացել, թեմային կանդրադառնան փաստերին ծանոթանալուց հետո։
Պապոյանի խոսքով` Հայաստանը 2025 թվականին պետք է փորձի երկրում ստեղծել իզոտոպային լաբորատորիա։ Եթե չստացվի, կոնյակ արտադրողների առաջ կդրվի եվրոպական երկրներում իզոտոպային լաբորատորիայի փորձաքննության պարտադիր պահանջ։
«Եթե որևէ տեսակի կոնյակի սպիրտ արտահանվի Հայաստանից, ապա կունենա լաբորատոր փորձաքննության փաստաթուղթ, որ, օրինակ, շվեյցարական այսինչ իզոտոպային լաբորատորիայում այս տակառի կոնյակն անցել է փորձաքննություն, և ապացուցվում է, որ դա խաղողից ստացված սպիրտ է»,–ասաց Պապոյանը։
Նա ընդգծեց, որ այդ դեպքում կոնյակի որակի վերաբերյալ հնարավոր կլինի փաստաթղթերով խոսել և անհրաժեշտության դեպքում դրանք ներկայացնել։
Նախարարը հավելեց, որ Հայաստանից արտահանվող բոլոր տեսակների կոնյակները պարտադիր իզոտոպային փորձաքննություն են անցնում ՌԴ–ում, և առանց դրա առկայության ոչ մի հայկական կոնյակ չի կարող վաճառվել ռուսական շուկայում։
Լրագրողի այն հարցին, թե ի վերջո Հայաստանը կոնյակի հարցով դիմել է ՌԴ գործընկերներին, Պապոյանը պատասխանեց`չեն դիմել, քանի որ ՌԴ–ից պաշտոնական արձագանք դեռ չկա։
«Մենք այս պահին և՛ արտահանման, և՛ իրացման որևէ խնդիր չունենք, որևէ ահազանգ չենք ստացել։ Եթե այս պահին բիզնեսը չի բարձրաձայնում որևէ խնդիր, մենք էլ չենք տեսնում... Եթե մամուլի բոլոր հրապարակումներին արձագանքենք, կվերածվենք լրատվական արձագանքման նախարարության»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 27–ին ՀՀ կառավարությունը մինչև դեկտեմբերի 30–ը կոնյակի սպիրտների արտահանողներին տրամադրել է պետական աջակցություն` յուրաքանչյուր լիտրի համար 100 դրամի չափով։
Վահան Քերոբյանը ժամանակին կոնյակի սպիրտի վերաբերյալ առաջարկ է արել. ովքե՞ր են դեմ եղել
Լրահոս
0