00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում նշել են ծովակալ Իսակովի ծննդյան 130-ամյակը

Երևանում նշել են ծովակալ Իսակովի ծննդյան 130-ամյակը
Երևանում նշել են ծովակալ Իսակովի ծննդյան 130-ամյակը - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2024
Երևանում նշել են ծովակալ Իսակովի ծննդյան 130-ամյակը
Բաժանորդագրվել
Միջոցառմանը ներկա են եղել Վետերանների միության, Ռոսսոտրուդնիչեստվոյի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահների ներկայացուցիչներ և հասարակական գործիչներ։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Երևանում նշել են Խորհրդային Միության հերոս, գիտնական, աշխարհում միակ «Ծովային ատլասի» հեղինակ Հովհաննես Իսակովի (Հովհաննես Տեր-Իսահակյան) ծննդյան 130-ամյակը։ Միջոցառումն անցկացվել է Իսակովի հուշարձանի մոտ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսական տունը։
«Նրա անունը ոսկե տառերով է գրված հետպատերազմական խաղաղ ժամանակաշրջանում Խորհրդային Միության ռազմածովային նավատորմի կայացման և ԽՍՀՄ պաշտպանունակության ամրապնդման պատմության տարեգրության մեջ»,- ասել է Հայաստանի վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանը։
Երևանում նշել են ծովակալ Իսակովի ծննդյան 130-ամյակը
Tоржественный митинг у памятника Ивану Исакову, посвященный 130-летию со дня рождения Героя Советского Союза, ученого, автора единственного в мире Морского Атласа (22 августа 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2024
Երևանում նշել են ծովակալ Իսակովի ծննդյան 130-ամյակը
Ներկաները նշել են, որ Իսակովը շատ հայրենասեր մարդ է եղել, չի մոռացել իր արմատների մասին, միշտ փորձել է օգնել հայ ազգին։ Ելույթների ժամանակ ընդգծվել է նաև, որ Իսակովի սեղանին դրված է եղել 2 արձանիկ՝ հայ գրերը ստեղծող Մեսրոպ Մաշտոցի և ռուս ծովակալ Նախիմովի։
Երևանում նշել են ծովակալ Իսակովի ծննդյան 130-ամյակը
Tоржественный митинг у памятника Ивану Исакову, посвященный 130-летию со дня рождения Героя Советского Союза, ученого, автора единственного в мире Морского Атласа (22 августа 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2024
Երևանում նշել են ծովակալ Իսակովի ծննդյան 130-ամյակը
Բարերար Արթուր Սողոմոնյանը, որը նաև Իսակովի մասին վավերագրական ֆիլմ է նկարել, հիշեցրել է, որ նա170-ից ավելի պատմվածք, 3 վիպակ է գրել, ինչպես նաև դարձել է Խորհրդային Միության Գրողների միության անդամ։ Սողոմոնյանը նաև նշել է, որ Իսակովը օգնել է «Ծովակալ Ուշակով» ֆիլմը ստեղծելուն։
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն էլ շեշտել է՝ հուշարձանին նայելիս միշտ մտածում է, թե որքան տաղանդավոր է հայ ժողովուրդը։
Երևանում նշել են ծովակալ Իսակովի ծննդյան 130-ամյակը
Tоржественный митинг у памятника Ивану Исакову, посвященный 130-летию со дня рождения Героя Советского Союза, ученого, автора единственного в мире Морского Атласа (22 августа 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2024
Երևանում նշել են ծովակալ Իսակովի ծննդյան 130-ամյակը
«Կարելի է ասել, հենց այս «ցամաքային» տղան, որը մեծացել է լեռների և ավազների մեջ, որտեղ ծովի նշույլ անգամ չկա, լավ իմաստով իր մոլուցքի ու համառության շնորհիվ կարողացավ այդպիսի պաշտոն զբաղեցնել խորհրդային նավատորմում։ Դա պարզապես հրաշալի է։ Մեր խնդիրն է՝ չմոռանալ, պատմել իրական հերոսների մասին»,- ասել է Ֆեֆիլովը։
Արարողությանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, որը նշել է, որ քաղաքապետարանը կարևորում է պատմական հիշողության պահպանումը:
«Եթե չլիներ այդ մեծ երկիրը, երևի այդքան մեծ հերոսներ էլ չէին լինի։ Եվ ես ուզում եմ անկեղծորեն շնորհավորել բոլորիս և հավաստիացնել, որ մենք միշտ պատվել, պատվում և պատվելու ենք Իսակովի հիշատակը։ Մենք հարգում ենք ոչ միայն Իսակովի, այլ բոլոր, բացարձակապես բոլոր մարդկանց, որոնք 20-րդ դարի սկզբից մինչև Խորհրդային Միության ավարտը հսկայական ներդրում են ունեցել Խորհրդային Միություն կոչվող մեծ երկրի կայացման և պաշտպանության գործում»,- ասել է Գևորգյանը։
Հանդիսավոր արարողությանը ներկա էին ռուս և բելառուս դիվանագետներ, Երևանում «Մոսկվայի տան» ղեկավարությունը, ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահների ներկայացուցիչներ, վետերաններ, «Սահմանապահների պատանի ընկերների ջոկատի» տղաներ, հասարակական գործիչներ և երիտասարդներ։
Լրահոս
0