https://arm.sputniknews.ru/20240822/arcakhcineri-bnakapahvovman-tsragirn-irakanum-chi-ashkhatum-araqeljann-asac-inchu-79709301.html
Արցախցիների բնակապահովման ծրագիրն իրականում չի աշխատում. Առաքելյանն ասաց` ինչու
Արցախցիների բնակապահովման ծրագիրն իրականում չի աշխատում. Առաքելյանն ասաց` ինչու
Sputnik Արմենիա
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարի գնահատմամբ` կառավարության համար շատ ավելի կարևոր էր ծրագրի հռչակման շուրջ բարձրացված աղմուկը, քարոզչական արշավը... 22.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-22T20:53+0400
2024-08-22T20:53+0400
2024-08-22T20:53+0400
հայաստան
արցախ
արցախցի
բնակարան
բռնի տեղահանված
հհ կառավարություն
մեսրոպ առաքելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/19/25892850_0:14:1600:914_1920x0_80_0_0_8dbc63f1574c3c6e3d3b812d7b03b420.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik․ Բռնի տեղահանված 100 հազարից ավելի արցախցիների համար նախատեսված բնակապահովման ծրագիրն այսօրվա դրությամբ առավելագույնը մինչև 2000 շահառու կարող է ունենալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։Հաշվարկը պարզ է. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրի շահառու դառնալու համար արցախցիները պետք է ՀՀ քաղաքացիություն ստանան, իսկ քաղաքացիություն ստացածների թիվը մինչ օրս չի գերազանցում 2000–ը։Ծրագրի ձախողման հիմնական պատճառը Մեսրոպ Առաքելյանը համարում է ՀՀ քաղաքացիության պարտադիր պայմանը։ Նրա համոզմամբ` այս պահանջն արհեստական է, քանի որ բռնի տեղահանվածներն իրականում ունեն ՀՀ անձնագրեր։ Բացի այդ, նրա դիտարկմամբ, արցախցիների մեծ մասը խուսափում է զրկվել Արցախի հետ փաստաթղթային կապից` անգամ բնակարան ունենալու դիմաց։Երկրորդ պատճառը, ըստ նախկին նախարարի` ծրագրի անիրատեսական գներն են։ՀՀ իշխանությունները մի ձեռքով օգնում են, մյուսով թիրախավորում արցախցիներին. Պարսյան«Եթե հաշվի առնենք, որ մեկ անձին 3 մլն դրամ գումար է հատկացվում, 4 հոգանոց ընտանիքը կստանա 12 մլն դրամի հավաստագիր։ 12 մլն դրամով շատ դժվար է բնակարան գտնել, տեսականորեն, իհարկե, հնարավոր է ինչ–որ գյուղում ինչ–որ մի տուն գտնել, բայց արդյո՞ք դա է հարցի լուծումը»,– ասում է Առաքելյանը։Նա նաև հիշեցնում է, որ Արցախից տեղահանվածների մեջ կան նաև 2 հոգանոց ընտանիքներ, օրինակ` տարեց զույգեր, որոնք 6 մլն դրամով հազիվ թե կարողանան նույնիսկ այդ կարգի կացարան գտնել։Հիշեցնենք` կառավարության մայիսի 16-ի նիստում հաստատվեց Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Ծրագրի պոտենցիալ շահառուները նախնական հաշվարկով 25 000 ընտանիքներ են։ Վերջնական թիվը պետք է ճշգրտվեր ծրագրի իրականացման ընթացքում` ըստ ստացված դիմումների քանակի։Ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է 2024թ–ի հունիսի 15-ից, արդեն 2 ամիս է, ինչ ծրագրին մասնակցել ցանկացող արցախցիներից էլեկտրոնային դիմումներ են ընդունվում։Թե քանի դիմում է ստացվել այդ ընթացքում ու քանի դիմումի է դրական ընթացք տրվել, կառավարությունն առայժմ չի հրապարակում։Նշենք, որ ծրագրի շահառու դառնալու համար արցախցիները պետք է հայտ ներկայացնեն, որից հետո շահառու ընտանիքին պետք է հատկացվի բնակարանի գնման հավաստագիր` ընտանիքի յուրաքանչյուր անձի հաշվով` 3-5 մլն դրամի չափով` կախված բնակարանի կամ տան գտնվելու տարածքում գույքի շուկայական արժեքից։252 բնակավայրերի համար հավաստագրով նախատեսված է մեկ անձի համար 5 մլն դրամ գումար, 150 բնակավայրերի համար՝ 4 և մոտ 600 բնակավայրերի համար, որոնց թվում է նաև Երևանը, 3 մլն ՀՀ դրամ։Ձեռք բերվող գույքի բնակմակերեսը չպետք է փոքր լինի յուրաքանչյուր անձի հաշվով 12 քառակուսի մետրից։Եթե ՀՀ–ում առկա դատարկ տները տրամադրվեն արցախցիներին, ոլորտի բումը կկասեցվի. Մանասերյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/19/25892850_98:0:1521:1067_1920x0_80_0_0_0463fc4c1a11b6b87d78290085f3254b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, արցախցի, բնակարան, բռնի տեղահանված, հհ կառավարություն, մեսրոպ առաքելյան
հայաստան, արցախ, արցախցի, բնակարան, բռնի տեղահանված, հհ կառավարություն, մեսրոպ առաքելյան
Արցախցիների բնակապահովման ծրագիրն իրականում չի աշխատում. Առաքելյանն ասաց` ինչու
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարի գնահատմամբ` կառավարության համար շատ ավելի կարևոր էր ծրագրի հռչակման շուրջ բարձրացված աղմուկը, քարոզչական արշավը, քան իրականությունն ու արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik․ Բռնի տեղահանված 100 հազարից ավելի արցախցիների համար նախատեսված բնակապահովման ծրագիրն այսօրվա դրությամբ առավելագույնը մինչև 2000 շահառու կարող է ունենալ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։
Հաշվարկը պարզ է. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրի շահառու դառնալու համար արցախցիները պետք է ՀՀ քաղաքացիություն ստանան, իսկ քաղաքացիություն ստացածների թիվը մինչ օրս չի գերազանցում 2000–ը։
«Ես կարծում եմ` այս փաստը բավական է, որ պատասխանատուները ժամ առաջ դուրս շպրտվեն իրենց կաբինետներից, այն մարդիկ, որոնք նման ծրագիր են առաջարկել, որն իրականում չի աշխատում։ Վատնել են ժամանակ ու ռեսուրս, կառավարության նիստում ընդունել են որոշում, մարդկանց մոտ հույս են առաջացրել, ոգևորությամբ ներկայացրել են, ու հիմա ձախողել են այդ գործընթացը։ Չկա, չի աշխատում այդ ծրագիրը, ու որևէ մեկը պատասխանատու չէ, որևէ մեկը չի ասում` սխալվել ենք»,– ասում է Առաքելյանը` հավելելով, որ կառավարության համար շատ ավելի կարևոր էր ծրագրի հռչակման շուրջ բարձրացված աղմուկը, քարոզչական արշավը, քան իրականությունն ու արդյունքները։
Ծրագրի ձախողման հիմնական պատճառը Մեսրոպ Առաքելյանը համարում է ՀՀ քաղաքացիության պարտադիր պայմանը։ Նրա համոզմամբ` այս պահանջն արհեստական է, քանի որ բռնի տեղահանվածներն իրականում ունեն ՀՀ անձնագրեր։ Բացի այդ, նրա դիտարկմամբ, արցախցիների մեծ մասը խուսափում է զրկվել Արցախի հետ փաստաթղթային կապից` անգամ բնակարան ունենալու դիմաց։
Երկրորդ պատճառը, ըստ նախկին նախարարի` ծրագրի անիրատեսական գներն են։
«Եթե հաշվի առնենք, որ մեկ անձին 3 մլն դրամ գումար է հատկացվում, 4 հոգանոց ընտանիքը կստանա 12 մլն դրամի հավաստագիր։ 12 մլն դրամով շատ դժվար է բնակարան գտնել, տեսականորեն, իհարկե, հնարավոր է ինչ–որ գյուղում ինչ–որ մի տուն գտնել, բայց արդյո՞ք դա է հարցի լուծումը»,– ասում է Առաքելյանը։
Նա նաև հիշեցնում է, որ Արցախից տեղահանվածների մեջ կան նաև 2 հոգանոց ընտանիքներ, օրինակ` տարեց զույգեր, որոնք 6 մլն դրամով հազիվ թե կարողանան նույնիսկ այդ կարգի կացարան գտնել։
«Ես առաջարկում եմ իշխանության ներկայացուցիչներին` նախարարներին, պատգամավորներին, փնտրեն, գտնեն ու առաջարկեն 6-12 մլն դրամանոց բնակարաններ, գնան նկարահանեն այդ բնակարաններն ու արցախցիներին ասեն. «տեսեք` 9 մլն–ով այսպիսի շատ լավ բնակարան կամ սեփական տուն ենք գտել»։ Հնարավոր է` այդ դեպքում արցախցիներն իրենց անվստահությունը թոթափեն»,– առաջարկում է նախկին պաշտոնյան։
Հիշեցնենք` կառավարության մայիսի 16-ի նիստում հաստատվեց Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Ծրագրի պոտենցիալ շահառուները նախնական հաշվարկով 25 000 ընտանիքներ են։ Վերջնական թիվը պետք է ճշգրտվեր ծրագրի իրականացման ընթացքում` ըստ ստացված դիմումների քանակի։
Ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է 2024թ–ի հունիսի 15-ից, արդեն 2 ամիս է, ինչ ծրագրին մասնակցել ցանկացող արցախցիներից էլեկտրոնային դիմումներ են ընդունվում։
Թե քանի դիմում է ստացվել այդ ընթացքում ու քանի դիմումի է դրական ընթացք տրվել, կառավարությունն առայժմ չի հրապարակում։
Նշենք, որ ծրագրի շահառու դառնալու համար արցախցիները պետք է հայտ ներկայացնեն, որից հետո շահառու ընտանիքին պետք է հատկացվի բնակարանի գնման հավաստագիր` ընտանիքի յուրաքանչյուր անձի հաշվով` 3-5 մլն դրամի չափով` կախված բնակարանի կամ տան գտնվելու տարածքում գույքի շուկայական արժեքից։
252 բնակավայրերի համար հավաստագրով նախատեսված է մեկ անձի համար 5 մլն դրամ գումար, 150 բնակավայրերի համար՝ 4 և մոտ 600 բնակավայրերի համար, որոնց թվում է նաև Երևանը, 3 մլն ՀՀ դրամ։
Ձեռք բերվող գույքի բնակմակերեսը չպետք է փոքր լինի յուրաքանչյուր անձի հաշվով 12 քառակուսի մետրից։