https://arm.sputniknews.ru/20240821/mvoskvan-patrast-e-ognel-erevanin-ev-baqvin-zakharvovan-mijnvordutjan-aktivacman-masin-79707372.html
Մոսկվան պատրաստ է օգնել Երևանին և Բաքվին. Զախարովան՝ միջնորդության ակտիվացման մասին
Մոսկվան պատրաստ է օգնել Երևանին և Բաքվին. Զախարովան՝ միջնորդության ակտիվացման մասին
Sputnik Արմենիա
Դիվանագետը նշեց, որ ռուսական կողմի ջանքերը համապատասխանում են Երևանի և Բաքվի հետ դաշնակցային հարաբերություններին բնորոշ ոգուն: 21.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-21T18:59+0400
2024-08-21T18:59+0400
2024-08-21T19:00+0400
հայաստան
ադրբեջան
ռուսաստան
մարիա զախարովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/15/79700519_0:0:1601:901_1920x0_80_0_0_4a553ce9e07f4314fb0cc09adb5fde5f.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը նախկինի պես պատրաստ է օգնել Երևանին և Բաքվին բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիրի բոլոր ուղղություններով։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած այցից հետո ՌԴ-ն պատրաստվո՞ւմ է ակտիվացնել միջնորդական ջանքերը:Դիվանագետը հավելեց, որ ռուսական կողմի ջանքերը համապատասխանում են Երևանի և Բաքվի հետ դաշնակցային հարաբերություններին բնորոշ ոգուն, դրանց հիմքում ընկած են պատմական և մշակութային խոր կապերը, տարածաշրջանում անվտանգության ամուր համակարգ կառուցելու համատեղ ձգտումները:Մեղքը ՌԴ-ի վրա բարդելու հերթական փորձ․ Զախարովան՝ ՀՀ ԱԳՆ–ի հայտարարության մասինԱնդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի հավանականությանը՝ Զախարովան հիշեցրեց Երևանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերելու, իրավիճակի ապակայունացմամբ հղի ցանկացած գործողությունից խուսափելու պարբերական կոչերի մասին:ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ամփոփեց` բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ՀՀ–ի առջև դռները բաց են ՀԱՊԿ–ում լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար. ՌԴ ԱԳՆ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/15/79700519_87:0:1288:901_1920x0_80_0_0_21d05ae2ccf6570fbee0fdcfffaa8cf7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ռուսաստան, մարիա զախարովա
հայաստան, ադրբեջան, ռուսաստան, մարիա զախարովա
Մոսկվան պատրաստ է օգնել Երևանին և Բաքվին. Զախարովան՝ միջնորդության ակտիվացման մասին
18:59 21.08.2024 (Թարմացված է: 19:00 21.08.2024) Դիվանագետը նշեց, որ ռուսական կողմի ջանքերը համապատասխանում են Երևանի և Բաքվի հետ դաշնակցային հարաբերություններին բնորոշ ոգուն:
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը նախկինի պես պատրաստ է օգնել Երևանին և Բաքվին բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիրի բոլոր ուղղություններով։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած այցից հետո ՌԴ-ն պատրաստվո՞ւմ է ակտիվացնել միջնորդական ջանքերը:
«Ակնհայտ է, որ խաղաղության պայմանագրի կնքումը կարևորագույն պայման է Ադրբեջանի և Հայաստանի միջև և ընդհանրապես Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման համար: Մենք բոլոր մակարդակներում մշտապես հայտարարել ենք, որ շահագրգռված ենք, որ դա տեղի ունենա հնարավորինս շուտ, գործնական առումով ամեն ինչ արել ենք դրա համար։ Աջակցությունը շարունակելու մեր տրամադրվածությունը հաստատվել է անձամբ նախագահի կողմից», - ասաց Զախարովան։
Դիվանագետը հավելեց, որ ռուսական կողմի ջանքերը համապատասխանում են Երևանի և Բաքվի հետ դաշնակցային հարաբերություններին բնորոշ ոգուն, դրանց հիմքում ընկած են պատմական և մշակութային խոր կապերը, տարածաշրջանում անվտանգության ամուր համակարգ կառուցելու համատեղ ձգտումները:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի հավանականությանը՝ Զախարովան հիշեցրեց Երևանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերելու, իրավիճակի ապակայունացմամբ հղի ցանկացած գործողությունից խուսափելու պարբերական կոչերի մասին:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ամփոփեց` բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։