https://arm.sputniknews.ru/20240821/hhi-arjev-drnery-bac-en-hapkum-liarzheq-hamagvortsakcutjany-veradarnalu-hamar-rd-agn-79704649.html
ՀՀ–ի առջև դռները բաց են ՀԱՊԿ–ում լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար. ՌԴ ԱԳՆ
ՀՀ–ի առջև դռները բաց են ՀԱՊԿ–ում լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Մարիա Զախարովան նշել է, որ բացի ՀԱՊԿ–ից և Ռուսաստանից, ՀՀ–ի համար կայունության այլընտրանքային երաշխավորներ չկան։ 21.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-21T18:12+0400
2024-08-21T18:12+0400
2024-08-21T18:12+0400
հայաստան
ռուսաստան
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
մարիա զախարովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/15/79700288_0:0:1600:900_1920x0_80_0_0_f00c7aff77227d863763d678c4edc91c.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Հայաստանի առջև դռները բաց են ՀԱՊԿ-ում լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Նա ընդգծեց` դա արձանագրված է նաև Հայաստանի պատմության մեջ, որը ենթակա չէ վերաշարադրման՝ անկախ հրատարակվող որևէ կեղծ դասագրքից։Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանն ասել էր, որ ՀԱՊԿ–ի շրջանակում Հայաստանի նկատմամբ պարտավորությունները չեն փոփոխվել։Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/15/79700288_194:0:1394:900_1920x0_80_0_0_c2d4fcf3ba812cac255f2057a0505a1f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), մարիա զախարովա
հայաստան, ռուսաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), մարիա զախարովա
ՀՀ–ի առջև դռները բաց են ՀԱՊԿ–ում լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար. ՌԴ ԱԳՆ
Մարիա Զախարովան նշել է, որ բացի ՀԱՊԿ–ից և Ռուսաստանից, ՀՀ–ի համար կայունության այլընտրանքային երաշխավորներ չկան։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Հայաստանի առջև դռները բաց են ՀԱՊԿ-ում լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցությանը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, ապա հանրապետության առջև դռները բաց են լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար: Վերջին հաշվով, բացի ՀԱՊԿ–ից և Ռուսաստանից, ՀՀ–ի համար կայունության այլընտրանքային երաշխավորներ չկան։ Դա փորձարկվել է ոչ թե տարիներով, այլ դարերով, և դա գնահատել է հայ ժողովուրդը», - ասաց Զախարովան։
Նա ընդգծեց` դա արձանագրված է նաև Հայաստանի պատմության մեջ, որը ենթակա չէ վերաշարադրման՝ անկախ հրատարակվող որևէ կեղծ դասագրքից։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն
Միքայել Աղասանդյանն ասել էր, որ ՀԱՊԿ–ի շրջանակում Հայաստանի նկատմամբ պարտավորությունները չեն փոփոխվել։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։
ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։
Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը: