00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գինեսի ռեկորդին ընդառաջ. ինչպես Մխիթար Սպարապետը ոգեշնչեց կաթվածահար ոտքերով ռուս լողորդին

© Sputnik / Aram NersesyanՎիտալի Կոչնև
Վիտալի Կոչնև - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2024
Բաժանորդագրվել
«Ակվամենն Անտարկտիդայում» թիմի բոլոր անդամները այս կամ այն ոլորտի համաշխարհային ռեկորդակիրներ են։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանցի մարզիկ Վիտալի Կոչնևի համար նմանվելու, ոգու ամրության օրինակ է ծառայել XVIII դարի հայ զորահրամանատար Մխիթար Սպարապետը։ Այս մասին հայտնի դարձավ Վիտալի Կոչնևի և «Ակվամենն Անտարկտիդայում» միջազգային նախագծի ղեկավար, Ռուսաստանի ռեկորդների գրքի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Սվիստունովի մասնակցությամբ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։
Կոչնևը մեկ շաբաթով Հայաստան է ժամանել «Անտարկտիդան սկսվում է Սևանից» կարգախոսով` Սևանա լճի սառը ջրերում մարզվելու համար։ Հաշմանդամություն ունեցող (պարալիզացված են ոտքերը) մարզիկ Վիտալի Կոչնևը նախատեսում է 2025 թվականին Գինեսի ռեկորդ սահմանել` օգտագործելով միայն ձեռքերը` 0–ից ցածր ջերմաստիճանի պայմաններում մեկ կմ անցնելով Անտարկտիդայի սառը ջրերում։
«Գիտե՞ք` երբ այստեղ ժամանեցի, մի հետաքրքիր բան հիշեցի, որի մասին նախկինում չէի խոսում։ Վնասվածք ստանալուց հետո երկար տարիներ փորձում էի վերագտնել ինձ։ Բայց մի գեղեցիկ օր ձեռքիս տակ է հայտնվում հայ զորահրամանատար Մխիթար Սպարապետի մասին գիրքը։ Այդ գիրքն ինձ վրա մեծ տպավորություն է գործում։ Ու, ամենայն հավանականությամբ, որոշ բաներ, որոնք կարդացի նրա մասին, նրա մեծության մասին, Հայաստանի համար նրա արած գործերի մասին, ինձ ինչ–որ տեղ օգնեց դառնալու այն, ինչ այսօր կամ», – ասաց Կոչնևը։
Նրա խոսքով` «մաքուր» ռեկորդ ապահովելու համար ինքը պետք է մինչև -2 աստիճան ջրում լողա առանց որևէ ջերմապաշտպանիչ հագուստի կամ ջրային հանդերձանքի։ Կոչնևն արդեն մինչև 500 մետր անցել է 0 աստիճանի պայմաններում, վստահ է, որ լավ կպատրաստվի և համաշխարհային նոր ռեկորդ կսահմանի։
«Ակվամենը» երկարատև նախագիծ է, որը միայն Անտարկտիդայով չի սահմանափակվի։ Իր առաքելությունն է համարում արատներ, այդ թվում բնածին արատներ ունեցող մարդկանց օգնելը, որպեսզի նրանք գտնեն իրենց տեղն այս կյանքում, հավատան իրեց ուժերին և գնան դեպի նպատակների իրականացում։
Ռուս լողորդը պատրաստվում է լողալ Անտարկտիդայում. նա կմարզվի Սևանա լճում
Ռուսաստանի ռեկորդների գրքի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Սվիստունովն իր հերթին նշեց, որ «Ակվամենն Անտարկտիդայում» նախագծի թիմը Հայաստան հենց այնպես չի ժամանել։ Բանն այն է, որ Սևանա լիճը մարզվելու համար մի շարք հնարավորություններ է տալիս։ Նախևառաջ դա սառը ջուրն է, երկրորդը` օդը բարձրլեռնային պայմաններում։ Դրանք թույլ են տալիս մարզիկին ավելի լավ նախապատրաստվել թթվածնի պակասին, ինչը ևս առկա է Անտարկտիդայում։
Սվիստունովին նաև հաճելիորեն զարմացրել է հայաստանցիների ջերմ և հյուրընկալ տեսակը։
«Հայերը մեզ հոգեպես շատ մոտ ժողովուրդ են։ Առաջին անգամ եմ Հայաստան գալիս։ «Ակվամենի» անդամներից որևէ մեկը ևս այստեղ երբեք չի եղել։ Հայաստանը մեզ համար բացահայտում էր, և այն մեզ հիանալի հույզեր պարգևեց։ Մասնագիտությամբ միջազգայնագետ–լրագրող եմ, 100 երկրներում եմ եղել, սակայն նման ջերմություն աշխարհի որևէ երկրում չեմ հանդիպել։ Նույնիսկ Ռուսաստանում։ Սա խոսում է այն մասին, որ մենք պետք է բարեկամություն անենք և սովորենք սիրել մերձավորին», – նկատեց թիմի ղեկավարը։
Հետաքրքիր փաստ է, որ նախագծի բոլոր մասնակիցները համաշխարհային ռեկորդակիրներ են այս կամ այն ոլորտում։ Օրինակ` թիմին ուղեկցող օպերատորը ռեկորդ է սահմանել Էլբրուս կվադրոցիկլով բարձրանալով։
Ռեկորդակիրների թիմն արդեն մտածել է նախագծի շարունակությունը. նրանք մտադիր են աշխարհի տարբեր երկրներում պատմել մարզիկի մասին, որը, չնայած ծանր վնասվածքին, իր մեջ ուժ է գտել վերադառնալու ակտիվ կյանքին։ Որոշել են սկսել Լատինական Ամերիկայից։ Դրանում նրանց կօգնի Ռոսսոտրուդնիչեստվոն, իսկ ավելի կոնկրետ` աշխարհով մեկ սփռված Ռուսական տները։
Լոռեցի Դավիթ Ոսկանյանը մեկ օրում 2 նոր ռեկորդ է սահմանել
Սվիստունովը Ռուսաստանի ռեկորդները գրքի ղեկավարն է և Ռուսաստանում Գինեսի ռեկորդների գիրքը ներկայացնում է արդեն 35 տարի։ Դեռ խորհրդային տարիներին նա արձանագրել էր ջրասույզ–փրկարար Իգոր Ներսեսյանի ռեկորդը, որը 12-14 աստիճան ջերմաստիճանի պայմաններում Սևանա լճում անցել էր 45 կմ։
Ռուսաստանի ռեկորդների գիրքը ստեղծելու գաղափարը նրա մոտ ծնվեց, երբ պարզվեց, որ Գինեսի ռեկորդների գրքում Ռուսաստանի ձեռքբերումները հիմնականում ռազմական ուղղվածություն ունեն. ամենամեծ թնդանոթը, ամենաերկար սուզանավը և այլն։ Իսկ ոչ ռազմական ռեկորդներից միայն բազմամիլիոնանոց տպագրությամբ թերթերն ու ամսագրերն էին։ Ռուսաստանի ռեկորդների գիրքը կոչված էր վերականգնելու արդարությունը և ամբողջ աշխարհին ցույց տալու տարբեր ոլորտներում Ռուսաստանի ձեռքբերումները։ Ի դեպ, Ռուսաստանի ռեկորդների գրքում զետեղված է մեր հայրենակից, ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ռեկորդը, որն ամենամեծ թվով կտավներն էր ստեղծել. աշխարհի բոլոր թանգարաններում դրանց թիվը իսկության վկայականներով հասնում է 60 հազարի։
Լրահոս
0