https://arm.sputniknews.ru/20240821/erevanum-15amja-patanun-danakvov-harvatsats-52amja-tghamardy-kdzerbakalvi-qk-79696753.html
Երևանում 15–ամյա պատանուն դանակով հարվածած 52–ամյա տղամարդը կձերբակալվի. ՔԿ
Երևանում 15–ամյա պատանուն դանակով հարվածած 52–ամյա տղամարդը կձերբակալվի. ՔԿ
Sputnik Արմենիա
Դեպքի հետ կապված հարցաքննվել են մի խումբ ականատեսներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 21.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-21T15:07+0400
2024-08-21T15:07+0400
2024-08-21T15:07+0400
հհ քննչական կոմիտե
երևան
տղամարդ
ձերբակալություն
անչափահաս
դանակահարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1114/80/11148043_0:0:1001:563_1920x0_80_0_0_c2fdf93ec4b36696cd9dd8900fb6cbbd.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի 52-ամյա բնակիչը դանակով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք է հասցրել 15–ամյա պատանուն։ Տղամարդու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել և ձերբակալելու որոշում կայացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Կոմիտեից հայտնում են, որ դեպքի մասին հաղորդումը ստացվել է օգոստոսի 18–ին, նշել են, որ նույն օրը՝ ժամը 15:20–ի սահմաններում, որովայնի և գլխի շրջանում կտրած–ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 15–ամյա անչափահաս պատանի:Ի պատասխան իր հասցեին տղամարդու կողմից հնչեցված հայհոյանքների` պատանին հարվածել է 52–ամյա տղամարդուն, որը վայր է ընկել: Նրանց միջև քաշքշուկ և վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում տղամարդն իր մոտ գտնվող դանակով հարվածել է պատանու ձախ քունքային և ձախ ենթակողային շրջաններին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք:Տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված առարկայի գործադրմամբ անչափահասի առողջությանը ծանր վնաս հասցնելու հոդվածով:Նախաքննությունը շարունակվում է:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1114/80/11148043_56:0:943:665_1920x0_80_0_0_c522b911cb2116c63ca337ae66840bad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, երևան, տղամարդ, ձերբակալություն, անչափահաս, դանակահարություն
հհ քննչական կոմիտե, երևան, տղամարդ, ձերբակալություն, անչափահաս, դանակահարություն
Երևանում 15–ամյա պատանուն դանակով հարվածած 52–ամյա տղամարդը կձերբակալվի. ՔԿ
Դեպքի հետ կապված հարցաքննվել են մի խումբ ականատեսներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի 52-ամյա բնակիչը դանակով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք է հասցրել 15–ամյա պատանուն։ Տղամարդու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել և ձերբակալելու որոշում կայացվել։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Կոմիտեից հայտնում են, որ դեպքի մասին հաղորդումը ստացվել է օգոստոսի 18–ին, նշել են, որ նույն օրը՝ ժամը 15:20–ի սահմաններում, որովայնի և գլխի շրջանում կտրած–ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 15–ամյա անչափահաս պատանի:
Պարզվել է, որ Երևանի Սունդուկյան փողոցի 52–ամյա բնակիչն իր որդու և նրա հասակակից 15–ամյա պատանու հետ կապված կենցաղային հարցի շուրջ զրուցելու նպատակով շենքի բակում մոտեցել է նրան ու առանձին զրույցի կանչել։
Ի պատասխան իր հասցեին տղամարդու կողմից հնչեցված հայհոյանքների` պատանին հարվածել է 52–ամյա տղամարդուն, որը վայր է ընկել: Նրանց միջև քաշքշուկ և վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում տղամարդն իր մոտ գտնվող դանակով հարվածել է պատանու ձախ քունքային և ձախ ենթակողային շրջաններին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք:
Տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված առարկայի գործադրմամբ անչափահասի առողջությանը ծանր վնաս հասցնելու հոդվածով:
Նախաքննությունը շարունակվում է: