https://arm.sputniknews.ru/20240821/erevani-bnakchi-avtvomeqenajum-9-kg-tmranjutanman-zangvats-e-hajtnabervel-na-dzerbakalvel-e-79698305.html
Երևանի բնակչի ավտոմեքենայում 9 կգ թմրանյութանման զանգված է հայտնաբերվել. նա ձերբակալվել է
Երևանի բնակչի ավտոմեքենայում 9 կգ թմրանյութանման զանգված է հայտնաբերվել. նա ձերբակալվել է
Sputnik Արմենիա
Հայտնաբերված զանգվածներն ուղարկվել են փորձաքննության։ 21.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-21T16:11+0400
2024-08-21T16:11+0400
2024-08-21T16:20+0400
հայաստան
վարորդ
թմրանյութ
ավտոմեքենա
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/15/79698595_0:0:1280:720_1920x0_80_0_0_1858249cce58c968534068049a22091e.jpg
Երևանի 33–ամյա բնակչի «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայում 9 կգ թմրանյութանման զանգված է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։«Այս գիշեր` ժամը 02։00-ի սահմաններում, պարեկները Երևան-Երասխ ավտոճանապարհին, Բաղրամյան գյուղի հատվածում նկատել են կայանված մի մեքենա: Մոտեցել ու պարզել են, որ «Տոյոտա Քեմրիի» վարորդը Երևանի բնակիչ է, 33 տարեկան տղամարդ: Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի հետևի նստատեղին նկատել են պոլիէթիլենային տոպրակներ` լցված կանեփանման զանգվածով»,– ասված է հաղորդագրությունում:Վարորդը ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին:Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում էլ առավոտյան ժամը 5։30-ին ավտոմեքենայում զննություն է կատարվել:Փորձել են Հայաստան անցկացնել ավելի քան 5 կգ թմրամիջոց. 3 անձ ձերբակալվել էԶննության արդյունքում հայտնաբերվել է պոլիէթիլենային վեց փաթեթ։ Դրանցից հինգը լցված է եղել կանեփանման զանգվածով՝ ընդհանուր ավելի քան 5 կիլոգրամ քաշով: Վեցերորդ փաթեթում, որը կշռել է ավելի քան 4 կիլոգրամ, բյուրեղանման, մեթամֆետամինի նմանվող զանգված է եղել:Նշանակվել է փորձաքննություն:ՀՀ ժամանած քաղաքացու ճամպրուկում 3 կիլոգրամ կոկաին է հայտնաբերվել. տեսանյութ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/15/79698595_161:0:1121:720_1920x0_80_0_0_d2304c151eb798d52023e357f2369370.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վարորդ, թմրանյութ, ավտոմեքենա, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, վարորդ, թմրանյութ, ավտոմեքենա, տեսանյութ, տեսանյութեր, видео
Երևանի բնակչի ավտոմեքենայում 9 կգ թմրանյութանման զանգված է հայտնաբերվել. նա ձերբակալվել է
16:11 21.08.2024 (Թարմացված է: 16:20 21.08.2024) Հայտնաբերված զանգվածներն ուղարկվել են փորձաքննության։
Երևանի 33–ամյա բնակչի «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայում 9 կգ թմրանյութանման զանգված է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է
ՆԳՆ ոստիկանությունը։
«Այս գիշեր` ժամը 02։00-ի սահմաններում, պարեկները Երևան-Երասխ ավտոճանապարհին, Բաղրամյան գյուղի հատվածում նկատել են կայանված մի մեքենա: Մոտեցել ու պարզել են, որ «Տոյոտա Քեմրիի» վարորդը Երևանի բնակիչ է, 33 տարեկան տղամարդ: Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի հետևի նստատեղին նկատել են պոլիէթիլենային տոպրակներ` լցված կանեփանման զանգվածով»,– ասված է հաղորդագրությունում:
Վարորդը ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում էլ առավոտյան ժամը 5։30-ին ավտոմեքենայում զննություն է կատարվել:
Զննության արդյունքում հայտնաբերվել է պոլիէթիլենային վեց փաթեթ։ Դրանցից հինգը լցված է եղել կանեփանման զանգվածով՝ ընդհանուր ավելի քան 5 կիլոգրամ քաշով: Վեցերորդ փաթեթում, որը կշռել է ավելի քան 4 կիլոգրամ, բյուրեղանման, մեթամֆետամինի նմանվող զանգված է եղել:
Նշանակվել է փորձաքննություն: