00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ե՞րբ կվերացվեն Երևանում հաճախակի դարձած «հովհարային» անջատումները․ պարզաբանում է ՀԷՑ-ը

© Sputnik / Andranik GhazaryanԵրևան
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2024
Երևան
Բաժանորդագրվել
Թեպետ մարզադաշտի հոսանքազրկումը ՀԷՑ-ի պատասխանատվության գոտում չէ, սակայն ընկերության մասնագետները մեկնել են խնդրին արագ լուծում տալու համար։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik․ Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում հաճախակի դարձած էլեկտրամատակարարման անջատումները կվերացվեն առաջիկա օրերին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը։
Հուլիսի 6-ին տեղեկացրել էինք, որ «Երևանի ՀԷԿ»–ում բռնկված հրդեհի հետևանքով Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների որոշ հատվածներում դադարեցվել է էլեկտրամատակարարումը։
Սարջանյանի խոսքով՝ միջազգային էներգետիկ կորպորացիային պատկանող «Երևանի ՀԷԿ-1»-ում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքների վերացման աշխատանքները կավարտվեն առաջիկա օրերին։ Քանի որ Երևանի ՀԷԿ-ից սնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի շուրջ 30 և Արաբկիրի շուրջ 20 տոկոսը, այս պահին բեռը տեղաբաշխվել է ՀԷՑ–ի այլ ենթակայանների միջև։
«Էլեկտրասնուցումն իրականացվում է պահուստային մալուխներով հավաքված այլընտրանքային սխեմայի միջոցով։ Մինչդեռ սովորական պայմաններում պահուստային մալուխները ծառայում են հիմնական մալուխների փոխարինման համար, այսինքն՝ եթե սովորական պայմաններում վթարի դեպքում մինչև հիմնական մալուխների նորոգումը դրանք փոխարինվում էին պահուստայինով, այժմ, չունենալով պահուստային սնուցում, բաժանորդները կա՛մ հոսանքազրկվում են, կա՛մ վթարի վերացման ժամկետները նախատեսվածից ավելի են լինում»,- նշեց նա։
Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է Երևանում ավելացող նորակառույցները ևս ծանրաբեռնում են համակարգն ու վթարների պատճառ դառնում, Սարջանյանը նշեց՝ կառուցապատողները նախապես դիմում են ՀԷՑ, հետևաբար այդ շենքերի համար նախատեսվում են համապատասխան հզորություններ։
Նա շեշտեց՝ թյուր կարծիք կա, թե բոլոր դեպքերում, երբ կա հոսանքազրկում, պատասխանատուն կամ մեղավորը ՀԷՑ-ն է, մինչդեռ այդպես չէ։
Սարջանյանի խոսքով՝ վերջին երկու «հայտնի» դեպքերը՝ օպերային ներկայացման և ֆուտբոլային խաղի ժամանակ հոսանքազրկումները հենց այն դեպքերն են, երբ ՀԷՑ-ը կապ չուներ։ Երկու դեպքում էլ վթարները պայմանավորված են եղել ներքին ենթակառուցվածքների վթարներով։
Ըստ նրա՝ ՀԷՑ–ի մասնագետները օպերային շենքի պատասխանատուներին բազմիցս ասել են, որ կա խնդիր, և եթե դրանով չզբաղվեն, նորերն են առաջանալու։ Այդպես էլ եղավ։
«Հիմա դիմել են, որ իրենց աջակցենք տրանսֆորմատորի փոխարինման, նորոգման հետ կապված հարցում»,- ասաց Սարջանյանը։
Նույնն էլ Աբովյանի ֆուտբոլային մարզադաշտի հարցում է՝ էլեկտրասնուցման ամբողջ բեռը մեկ տրանսֆորմատոր է ապահովել, այն պատկանում է ՀՖՖ-ին։ Վթարը տրանսֆորմատորի պատճառով է եղել։
«Կրկին, չնայած մեր պատասխանատվության դաշտը չէր, մեր մասնագետներն արագ արձագանքել են, մեկնել են, լուծում են տվել, բայց բոլոր այս հաստատությունները պետք է ուշադրություն դարձնեն իրենց տնտեսությանը, մշտադիտարկում անցկացնեն, նորոգեն և գոնե միջոցառումներից առաջ պրոֆիլակտիկ աշխատանքներ արվեն»,- ասաց նա։
Սարջանյանի խոսքով՝ բոլոր դեպքերում ՀԷՑ-ը պատրաստ է մասնագետներ տրամադրել օգնության, աջակցության համար։
Նշենք, որ օգոստոսի 7-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բալետային ներկայացման ժամանակ տեղի էր ունեցել էլեկտրաէներգիայի անջատում։ Թատրոնը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ մեղադրելով ՀԷՑ-ին պարբերաբար և տևական ժամանակով էլեկտրամատակարարման ընդհատումների համար և նշել, որ այդ կապակցությամբ դիմելու է իրավասու մարմիններին։
Օգոստոսի 20-ին էլ «Նոա»-«Ռուժոմբերոկ» ֆուտբոլային ակումբների խաղի ժամանակ մոտ 15 րոպեով հոսանքազրկվել էր Աբովյան քաղաքի մարզադաշտը։
Լրահոս
0