00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աֆրիկյան վահան. ինչպես է Եգիպտոսը նախատեսում դադարեցնել կապիկի ծաղիկի տարածումը

© Sputnik / Evgeny Epachintsev / Անցնել մեդիապահոցԼաբորատորիա
Լաբորատորիա - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2024
Լաբորատորիա
Բաժանորդագրվել
Եգիպտոսի իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձնում Սուդանում տիրող իրավիճակին, որտեղ վերջերս խոլերայի բռնկում է գրանցվել, և դրա հետևանքով ավելի քան 20 մարդ է մահացել:
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Եգիպտոսը պատրաստ է պատվաստանյութեր և շիճուկներ մշակել կապիկի ծաղիկի դեմ և աջակցել Աֆրիկայի երկրներում համաճարակների դեմ պայքարին։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Հուսամ Աբդել Գաֆարը։
Նրա խոսքով՝ թեև Եգիպտոսում կապիկի ծաղիկի դեպքեր չեն գրանցվել, բայց իշխանությունը պատրաստ է դիմակայել հնարավոր համաճարակներին՝ հաշվի առնելով հարևան երկրներում գրանցված վերջին բռնկումները:
«Կապիկի ծաղիկ է գրանցվել Աֆրիկայի մի քանի երկրում։ Հաշվի առնելով դրա վտանգը՝ մենք պատրաստ ենք պատվաստանյութեր և շիճուկներ ստեղծել այդ հիվանդության դեմ», – ասել է Գաֆարը՝ ընդգծելով բնակչության պաշտպանության համար կանխարգելիչ միջոցառումների կարևորությունը։
Եգիպտոսի իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձնում Սուդանում տիրող իրավիճակին, որտեղ վերջերս խոլերայի բռնկում է տեղի ունեցել, և դրա հետևանքով ավելի քան 20 մարդ է մահացել: Այս կապակցությամբ Եգիպտոսը բարձրացրել է պատրաստվածության մակարդակը և ուժեղացրել վերահսկողության միջոցառումները Սուդանի հետ սահմանին՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու համար:
Կապիկի ծաղիկի ներթափանցման ռիսկը ցածր է. ՀՀ առողջապահության նախարարություն
Օգոստոսի 14-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերջին երկու տարում արդեն երկրորդ անգամ հայտարարել է հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ, ինչը պայմանավորված է Կոնգոյում և Աֆրիկայի որոշ երկրներում կապիկի ծաղիկ հիվանդության դեպքերի աճով, ինչպես նաև սեռական ճանապարհով փոխանցվող վիրուսի նոր շճախմբի տարածմամբ:
Կապիկի ծաղիկը վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի որոշ երկրներում:
Վիրուսը փոխանցվում է կա՛մ վարակված կենդանու կծելուց, կա՛մ վայրի կենդանու միսն ու մորթին օգտագործելուց, հազվադեպ՝ մարդու կամ վիրուսով բաղարկված նյութի հետ շփումից: Վիրուսն օրգանիզմ է թափանցում վնասված մաշկի, շնչառական ուղիների կամ լորձաթաղանթների (աչք, քիթ, բերան, սեռական ուղի) միջոցով:
Գաղտնի շրջանը 5-21 օր է: Ախտանշանները` տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն:
Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, որը սկսվում է դեմքի շրջանից, ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում:
Հիվանդությունը սովորաբար թեթև է ընթանում, շատերը վերականգնվում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում կարող է հանգեցնել բարդությունների և նույնիսկ մահվան (մահաբերությունը` 0-11%):
Ապացուցվել է, որ նախկինում բնական ծաղիկի դեմ կատարված պատվաստումը 85%-ով արդյունավետ է նաև կապիկի ծաղիկ հիվանդության համար։ ԱՀԿ-ի կողմից հաստատված երկու պատվաստանյութ է օգտագործվում այս հիվանդության դեմ:
Ինչ վիրուսներ կան Հայաստանում. փորձագետը՝ համաճարակաբանական իրավիճակի մասին
Լրահոս
0