00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք է գրանցվել. 4 բուժառուի վիճակը ծանր է

Կաթիլային - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2024
Բաժանորդագրվել
Մինչ այժմ արձանագրված դեպքերը եղել են Արագածոտնի մարզում, չնայած հարուցիչի հնարավոր փոխանցումներ կարող են լինել Արարատի և Արմավիրի մարզերում նույնպես։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք է գրանցվել, նրանցից 41–ն այս պահին հոսպիտալացված են. 4-ի վիճակը ծանր է, մյուսներինը` միջին ծանրության։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ այս պահին չունենք։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը` անդրադառնալով Հայաստանում վարակիչ հիվանդությունների վիճակագրությանը։
© SputnikՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյան
Генеральный директор Национального центра по контролю и профилактике заболеваний Министерства здравоохранения РА Степан Атоян на пресс-конференции (21 августа 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2024
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյան
Նա նշեց, որ Արևմտյան Նեղոսի տենդը տարածող մոծակների հետազոտույթուն Հայաստանում առաջին անգամ անցկացվել է 1980-ականներին, սակայն այն ժամանակ ոչինչ չի հայտնաբերվել։ Նախորդ տարվանից այդ հետազոտությունները վերսկսվել են, դարձյալ ոչինչ չէր հայտնաբերվել, բայց այս տարի հուլիսին պարզվել է, որ Արագածոտնի մարզում 5 մոծակի մեջ հայտնաբերվել է այդ հարուցիչը։
«Առաջին նմուշը ստացել ենք օգոստոսի 7-ին։ Կրկնակի հետազոտությունից հետո` օգոստոսի 10-ին, արդեն վստահ էինք, որ գործ ունենք այդ հիվանդության հետ։ Այս պահին հիմնական մարզերը, որտեղից կարող են փոխանցումներ լինել` Արագածոտնն է, Արարատը և Արմավիրը։ Մինչ այժմ արձանագրված դեպքերը եղել են Արագածոտնի մարզում»,– նշեց Աթոյանը։
Նա ընդգծեց, որ հետազոտությունները շարունակվում են։
Աթոյանի խոսքով` ՀՀ հարևան երկրներում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման դեպքեր չեն հայտնաբերվել, բայց դեպքեր կան Ռուսաստանում, Իսրայելում` 440 դեպք, ԱՄՆ–ում` 230, Արևելյան Եվրոպայում` 69 դեպք։
Ջրծաղիկի պատվաստանյութը 2024-ից փուլային կներդրվի ՀՀ–ում. ինչ իրավիճակ է երկրում
Մասնագետը նշում է` Արևմտյան Նեղոսի տենդը մոծակների միջոցով փոխանցվող հիվանդություն է, դրանք էլ վարակվում են թռչուններից։ Այս հիվանդության համար հատուկ պատվաստանյութ կամ հատուկ դեղամիջոց չկա։
Այս տենդը 80 տոկոս դեպքերում գրեթե առանց ախտանիշի է ընթանում ու բուժօգնության դիմելու համար որևէ գանգատ չի լինում։ Ծանր դեպքերում ախտահարվում է մարդկանց նյարդային համակարգը։ Հոսպիտալացված պացիենտների մոտ հիմնականում ինտոքսիկացիոն հիվանդություններին բնորոշ երևույթներ են գրանցվում։
Հայաստանում վերջին 14 օրում Covid-19-ի «Օմիկրոն» ենթատեսակի 29 դեպք է գրանցվել
Լրահոս
0