Վահան Քերոբյանը սպասարկում է տարեցներին. Երևանում սոցիալական ռեստորան է բացվել
16:20 20.08.2024 (Թարմացված է: 18:30 20.08.2024)
© Sputnik
Բաժանորդագրվել
Նորաբաց սոցիալական ռեստորանն այսօր 13 աշխատակից ունի, որոնցից 5–ը 60–ն անց են։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik․ Թոշակառուների համար Երևանի կենտրոնում 280 դրամով լիարժեք ճաշելն արդեն հնարավոր է։ 6 ամիս տևած շինարարությունից հետո մատչելի սննդով սոցիալական ռեստորանն այսօր իր դռները բացեց ոչ միայն թոշակառուների, այլև մյուս քաղաքացիների համար։
© Sputnik / Aram NersesyanԵրևանում բացված սոցիալական ռեստորանը
Երևանում բացված սոցիալական ռեստորանը
© Sputnik / Aram Nersesyan
Ծրագրի գաղափարը «Արտ Լանչ» ցանցի սեփականատեր Բակուր Մելքոնյանինն է, որն անձամբ է թոշակառուներին ներկայացնում ճաշացանկը։
© Sputnik / Aram NersesyanԵրևանում բացված սոցիալական ռեստորանը
Երևանում բացված սոցիալական ռեստորանը
© Sputnik / Aram Nersesyan
«Ռեստորանում երկու հոսքագիծ կա, մեկը մեր «Արտ Լանչի» սովորական գներով է, մյուսը` շատ ցածր գներով` թոշակառուների համար։ Սովորական մարդն այստեղ ուտելով օգնում է, որ այստեղից եկած եկամուտը դրվի մյուս հոսքագծի վրա»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մելքոնյանը։
© Sputnik / Aram NersesyanԲակուր Մելքոնյան
Բակուր Մելքոնյան
© Sputnik / Aram Nersesyan
Օրինակ` այստեղ 90 դրամով հնարավոր է ուտել 1 բաժին հնդկաձավար, 190 դրամով` կոտլետ, 170 դրամով` կարտոֆիլի խյուս և այլն։ Յուրաքանչյուր տարեց հնարավորություն ունի նաև նվեր ընտրելու, որը թողել են մյուս հոսքագծի հաճախորդները։ Նվերներն այստեղ սուրճի, քաղցրավենիքի, պիցցայի, հյութի ու ֆրեշի տեսքով են։
© Sputnik / Aram NersesyanԵրևանում բացված սոցիալական ռեստորանի ճաշերը
Երևանում բացված սոցիալական ռեստորանի ճաշերը
© Sputnik / Aram Nersesyan
Նվերների գներն էլ են մատչելի։ Օրինակ` 50 դրամով կարելի է մի բաժակ սուրճ նվիրել տարեցներին։ Ծրագիրը հաճելիորեն զարմացրել է տարեցներին, որոնք արդեն իսկ համտեսում և դրական գնահատական են տալիս ճաշատեսակներին։ Ասում են` այնքան մատչելի է, որ ընտանիքի անդամների համար էլ են տանում։
© Sputnik / Aram NersesyanԵրևանում բացված սոցիալական ռեստորանի ճաշերը
Երևանում բացված սոցիալական ռեստորանի ճաշերը
© Sputnik / Aram Nersesyan
«Շատ հաճելի է մեզ նման ծրագիրը։ Շատ համով սնունդ են տալիս ու այնքան լավ են սպասարկում, որ ուզում ես էլի գալ։ Շատ կուզեի, որ բոլոր տեղերն էլ բացեն, մարդիկ գնան, օգտվեն»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց 66–ամյա Ժորա Պետրոսյանը։
© Sputnik / Aram NersesyanԵրևանում բացված սոցիալական ռեստորանը
Երևանում բացված սոցիալական ռեստորանը
© Sputnik / Aram Nersesyan
Ծրագիրն աջակիցների պակաս չունի։ Բացման արարողությանը մասնակցում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, որը կամավորական սկզբունքով սպասարկում է տարեցներին։
© Sputnik / Aram NersesyanՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը սոցիալական ռեստորանում սպասարկում է հաճախորդներին
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը սոցիալական ռեստորանում սպասարկում է հաճախորդներին
© Sputnik / Aram Nersesyan
«Երբ մի քանի ամիս առաջ Բակուր Մելքոնյանն ասաց այս ծրագրի մեկնարկի մասին, դեռևս նախարար եղած ժամանակ խոստացա, որ մի քանի ժամով կգամ և կաշխատեմ։ Այսօր նախարար չեմ, բայց խոստումը մնում է խոստում»,–ասաց Քերոբյանը։
© Sputnik / Aram NersesyanՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը սոցիալական ռեստորանի աշխատակիցների հետ
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը սոցիալական ռեստորանի աշխատակիցների հետ
© Sputnik / Aram Nersesyan
Նախկին նախարարաը վստահ է, որ այժմ բիզնես ոլորտում ընկերությունների հասունությունը չափվում է սոցիալական ծրագրերով։
Սոցիալական ռեստորանն այսօր 13 աշխատակից ունի, որոնցից 5–ը 60–ն անց են։
© Sputnik / Aram NersesyanԵրևանում բացված սոցիալական ռեստորանը
Երևանում բացված սոցիալական ռեստորանը
© Sputnik / Aram Nersesyan