00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ծիրանի ծառը» կարող է շրջիկ փառատոն դառնալ. ի՞նչ ծրագրեր ունեն կազմակերպիչները

© Sputnik / Andranik GhazaryanԱրթուր Վարդիկյան
Արթուր Վարդիկյան - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2024
Արթուր Վարդիկյան
Բաժանորդագրվել
Փառատոնի արտամրցութային հատվածում Սերգեյ Փարաջանովի կարճամետրաժ ֆիլմերի հատուկ ցուցադրություն է լինելու։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը տարեցտարի նոր թափ է ստանում, ու այս տարի 40 ֆիլմ է ցուցադրվելու 22 երկրից։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց փառատոնի տնօրեն Արթուր Վարդիկյանը։
10-րդ հոբելյանական փառատոնն այս տարի կանցկացվի Լոռու մարզի Դեբետ գյուղում օգոստոսի 24-31-ը։
Բոլոր մասնակիցները շուրջ մեկ շաբաթ կկարողանան ապրել Լոռու մարզում, շփվել տեղի բնակչության հետ, բացահայտել տեղի կենցաղն ու մշակույթը։
«Լիամետրաժ ծրագիրը շատ լավն է, մեկը մեկից հոյակապ ֆիլմեր են աշխարհի տարբեր ծայրերից։ Պորտուգալական, իրանական, ֆրանսիական և այլ երկրների լավ ֆիլմեր են։ Փառատոնի շրջանակում երեխաների համար էլ են ֆիլմեր ցուցադրվելու։ Բոլորն արդեն թարգմանված են»,– ասաց Վարդիկյանը։
Նա նշեց, որ ժյուրիի 3 անդամներից մեկը ֆրանսահայ կինոգործիչ Ժակ Քեբադյանն է, որի «20 տարի անց» ֆիլմը (Հայաստանի մասին է պատմում ու սկսել է նկարվել 1983 թվականից) նույնպես կցուցադրվի փառատոնի շրջանակում, երկրորդ անդամն իրանցի Մեհդի Ֆարդ Ղադերին է, երրորդը` հայաստանցի Սոնա Կարապողոսյանը։
Խոսելով փառատոնի արտամրցութային հատվածի մասին` փառատոնի տնօրենը նշեց, որ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի կապակցությամբ կինոռեժիսորի կարճամետրաժ ֆիլմերի հատուկ ցուցադրություն կլինի Դսեղում` գրող, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն–թանգարանում։
Վարդիկյանի խոսքով` այժմ գաղափար կա, որ փառատոնը հետզհետե շրջիկ դառնա, այսինքն`2-3 տարի մի բնակավայրում անցկացվի, հետո տեղափոխվի այլ վայր։ Արդեն որոշակի մտքեր կան, թե մյուս տարի երբ և որտեղ պետք է անցկացվի, բայց փառատոնի տնօրենը փակագծեր չբացեց։
«Մենք չենք ասել, Քսենոֆոնն է ասել դեռևս մ.թ.ա. 401 թ.». Երևանում գարեջրի փառատոն կանցկացվի
Իսկ ինչո՞ւ են որոշել կինոտոնը Դեբետում անցկացնել։ Փառատոնի կազմակերպիչների խոսքով` ընտրել են Երևանից հեռու վայր, որպեսզի ամբողջ գյուղական շունչը զգացվի։ Երևանցիների համար էլ այս փառատոնը կարող է խթան հանդիսանալ, որպեսզի ներքին զբոսաշրջությամբ զբաղվեն, իսկ գյուղի բնակիչների համար միշտ չէ, որ կինոթատրոնում ֆիլմեր նայելը հասանելի է։
«Ֆիլմադարան» ՀԿ–ի նախագահ Գարեգին Զաքոյանն էլ ընդգծեց, որ ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես երեխաների հետ են աշխատելու, ինքնուրույն ֆիլմ նկարելու համար տարրական հմտություններ են սովորեցնելու։
«Նպատակն է ծրագրի միջոցով այնպես անել, որ ամեն գյուղ կարողանա ստեղծել իր առօրյայի պատմությունը։ Դրանով հնարավոր կլինի տարիներ անց սերունդներին ցույց տալ, թե ինչպես են մարդիկ ապրել, հագնվել, սովորել այս կամ այն բնակավայրում»,– նշեց Զաքոյանը։
Փառատոնի շրջանակում գլխավոր մրցանակներն ավանդաբար հայկական ձեռագործ գորգեր են լինում, իսկ մյուս մրցանակները` կերամիկական աշխատանքներ։
© Sputnik / Andranik GhazaryanԳարեգին Զաքոյան
Председатель общественной организации по развитию кинокультуры Фильмадаран Гарегин Закоян на пресс-конференции в преддверии международного фестиваля документальных фильмов Абрикосовое дерево(20 августа 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2024
Գարեգին Զաքոյան
Հիշեցնենք, որ փառատոնը 2014 թվականին է հիմնադրվել։ Սկզբում միայն Երևանում է անցկացվել, 2017 թվականից` Արագածոտնի մարզի Ուջան գյուղում, իսկ 2023 թվականին առաջին անգամ կազմակերպվել է Դեբետում։
Լրահոս
0