00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

TikTok, հեծանիվ, խաշլամա. ինչի՞ է պատրաստում Փաշինյանը հասարակությանը. քաղաքագետի կարծիքը

© Photo : Screenshot / Social media of Anna HakobyanՆիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ  - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2024
Բաժանորդագրվել
Քաղաքագետը կարծում է, որ ընդդիմությունը պետք է ոչ թե մրցակցի իշխանության հետ, այլ օգնի ժողովրդին հաղթահարել ապատիան և մերժողական տրամաբանությունը։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀ իշխանությունը շատ էժան և պրիմիտիվ քարոզչություն է տանում` պատրաստվելով ընտրությունների, իսկ ընդդիմությունը ռազմավարական մտածողության խնդիր ունի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով երկրում առկա ներքաղաքական «ելևէջներին»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի տիկտոկյան տեսանյութերին և սոցցանցերում որոշ գրառումներին, որտեղ ՀՀ վարչապետը ցուցադրում է իր հեծանիվ քշելը, փառատոներին մասնակցությունը, խաշլամա ուտելը` Սուրենյանցը շեշտեց` իշխանությունը շատ պրիմիտիվ և էժան քարոզչություն է տանում։
«Հեծանիվ, խաշլամա, բանաստեղծություններ... Այս ամենը մեկ նպատակ կարող է ունենալ` նա պատրաստվում է ընտրական ցիկլի ու կարևոր չէ` դա արտահերթ կլինի, թե հերթական։ Ինքը գիտի, որ հասարակության նոր խմբերի համակրանք այլևս չի կարող վայելել, դրա համար շեշտը դրել է բավականին ցածր կրթական ցենզ ունեցող ընտրազանգվածի մոբիլիզացիայի վրա։ Գոնե այս փուլում։ Հայաստանը լիմոնի պես ճզմել են, և Հայաստանը միջազգային հարաբերությունների սուբյեկտից դարձել է օբյեկտ, իսկ օբյեկտը չի կարող իրական Հայաստան լինել։ Հարկ վճարելը չի կարելի համարել հերոսություն և պետականության հատկանիշ»,– ասաց Սուրենյանցը։
Նա վստահ է` Հայաստանում միակողմանի զիջումները, պատերազմից հետո կատաստրոֆիկ լուծումները չի կարելի մատուցել որպես իրական Հայաստան։ Այսինքն` Տավուշի հատվածում զիջումներով կատարված սահմանազատման գործընթացը եթե փաթեթային լիներ ու ՀՀ–ն էլ հետ ստանար Բաքվի կողմից օկուպացված իր տարածքները, այդ դեպքում հնարավոր կլիներ ժողովրդին էլ բացատրել, որ 1976 թվականի ԽՍՀՄ քարտեզն է վերականգնվում։
Քաղաքագետն անդրադառնալով ընդդիմությանը` շեշտեց` պետք է ռազմավարական մտածողություն լինի, ինչն այս պահին բացակայում է։ Նա ցավով նշեց, որ «Սրբազան պայքարի» մոտ էլ քաղաքական բաղադրիչը շատ թույլ է։ Սուրենյանցի պնդմամբ` ընդդիմությունը չպետք է մրցակցի իշխանության հետ. նրանց նպատակը պետք է լինի քաղաքական այնպիսի պրոդուկտի մատուցումը, որը հասարակության մոտ ապատիկ, մերժողական տրամաբանությունները կհաղթահարի։
«Ես ընդհանրապես մեկումեջ քշում եմ հեծանիվ». Նիկոլ Փաշինյան
«Եթե ֆորսմաժորային զարգացումներ չլինեն, մեզ ընտրություններից շատ կարճ ժամանակ է բաժանում։ Քաղաքական ուժերն արդեն պարտավոր են բյուրեղացման, սեփական ծրագրերի ամբողջացման, էլեկտորատների հստակեցման։ Ցավոք, սա դեռ չեմ տեսնում կամ քիչ եմ տեսնում։ Աշխարհում իշխանությունների մեծ մասն ընտրություններում չեն փոխվում, որովհետև մարդիկ քաղաքական այլընտրանք չեն տեսնում»,– ասաց Սուրենյանցը։
Նա կարծում է, որ ընդդիմությունը պետք է ժողովրդին ցույց տա, թե որն է հեղափոխության հասնելու ճանապարհը, որպեսզի պայքարն ավելի ռացիոնալ լինի։ Այլապես ընդդիմության թեզը հակագիտական կլինի։
Խոսելով 2021 թվականի ընտրությունների մասին` քաղաքագետը շեշտեց, որ այդ ժամանակ վստահության քվեի մասին խոսք լինել չէր կարող լինել։
«Այդ ժամանակ վարչապետի պոտենցիալ թեկնածուն (խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է, – խմբ.) ավելի բարձր հակավարկանիշ ուներ, քան իշխանությունը։ Երկրորդը` հասարակությունը դեռ չէր տեսել, որ Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը «էստի համեցեք, պատերազմ»–ն է։ Իհարկե, չնայած դրան, չի արդարացվում նրա վերարտադրությունը»,– ասաց Սուրենյանցը։
Բանախոսը շեշտեց` հետպատերազմյան բոլոր հասարակությունները նաև ցնցումների նկատմամբ ֆոբիաներ են ունենում, քանի որ ներքաղաքական այդ ցնցումները կարող են դուռ բացել արտաքին ագրեսիայի համար։ Նրա խոսքով` մարդկանց մոտ վախեր կան, և դա արդարացված է։
Փաշինյանը գիտի` 50+1 քվե չի ստանա. Սուրենյանցը` սահմանադրական փոփոխության մասին
Սուրենյանցն առաջարկում է իշխանության հեռացման բոլոր մեթոդներն ունենալ «զինանոցում», մասնավորապես` չմերժել ընտրությունների ինստիտուտը, քանի որ հեղափոխական զարգացումը տապալելու դեպքում արտագաղթ կսկսվի։
Լրահոս
0