00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոշոր հաշվով հաղթանակ. «Նոա» -«Ռուժոմբերոկ»` 3։0

© press office of the FC Noah«Նոա» -«Ռուժոմբերոկ»
«Նոա» -«Ռուժոմբերոկ» - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2024
«Նոա» -«Ռուժոմբերոկ»
Բաժանորդագրվել
«Նոան», ակումբային պատմությունը թարմացնելով, առաջ է ընթանում Կոնֆերենցիաների լիգայում, որտեղ թիմն առաջին անգամ հասել է փլեյ-օֆֆ փուլ։ Բայց դա դեռևս չի բավարարում հայկական ակումբին, ու Ռուի Մոտայի սաները պատրաստվում են խաղալ նաև խմբային փուլում։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Երևանի «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի փլեյ- օֆֆի առաջին խաղում դիմակայությունում հաղթելու լուրջ հայտ ներկայացրեց` հաղթելով Սլովակիայի «Ռուժոմբերոկին» 3։0 հաշվով։
«Նոան» շատ լավ սկսեց հանդիպումը ու մեկնարկային րոպեներից անակնկալի բերել մրցակցին։ Խորքից կատարված փոխանցումից հետո Հեյդեր Ֆեռեյրան կարող էր բացել խաղի հաշիվը, բայց բաց թողեց գնդակը, իսկ 4-րդ րոպեին, մեր թիմի կազմում հերթական անգամ աչքի ընկավ Գոնսալո Գրեգորիոն, որն օգտագործեց սլովակների դարպասապահի սխալն ու բացեց խաղի հաշիվը։ Ընդ որում` սա Գրեգորիուի 6-րդ գոլն էր Կոնֆերենցիաների լիգայի 7 -խաղերում։ Մինչև ընդմիջում «Նոան» մրցակցի դարպասը գրավելու նոր հնարավորություններ էլ ունեցավ, ու մասնավորպես Գրեգորիուն, բայց վերջինիս գլխով կատարված հարվածից հետո «Ռուժոմբորոկին» փրկեց դարպասապահ Թոմաշ Ֆրուհվալդը։
Ընդմիջումից հետո էլ «Նոան» պարբերաբար վտանգավոր կամ գոլային իրական պահեր էր ստեղծում հյուրերի դարպասին, սակայն եղան նաև դրվագներ, երբ մեր թիմի պաշտպանների սխալի պատճառով «Ռուժոմբերոկն» էլ կարող էր սպառնալ մեր դարպասին։ Ինչևէ, խաղի ժամանակը գնալով սպառվում էր, բայց հաշվի մեջ նոր փոփոխություն կատարել չէր հաջողվում։ Իսկ երկրորդ կեսում միջնամասում մարզադաշտի հոսանքազրկման պատճառով խաղը բավականին երկար ժամանակով ընդհատվեց։
Խաղի վերսկսումից հետո վերջապես «Նոային» հաջողվեց զարգացնել հաջողությունը։ Մրցակցի ֆուտբոլիստը ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում, և Գոռ Մանվելյանը հստակ իրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածը։ Իսկ մրցավարի կողմից ավելացված ժամանակի ընթացքում մեր թիմին հաջողվեց երրորդ գնդակն ուղարկել հյուրերի դարպասը։ Խաղին յուղոտ վերջակետ դրեց Լուիս Այասը։
Պատասխան հանդիպումը «Ռուժոմբերոկի» և «Նոայի» միջև կայանալու է օգոստոսի 29-ին, Սլովակիայում։
Նոր էջ հայկական ֆուտբոլում. Կոնֆերենցիաների լիգայի անցած և սպասվող փուլերը
Լրահոս
0