https://arm.sputniknews.ru/20240820/erevanum-taqsu-varvordn-atrtshanakvov-sparnacel-e-ughevvorin-ev-1400-dram-vercrel-79658030.html
Երևանում տաքսու վարորդն ատրճանակով սպառնացել է ուղևորին և 1400 դրամ վերցրել
Երևանում տաքսու վարորդն ատրճանակով սպառնացել է ուղևորին և 1400 դրամ վերցրել
Sputnik Արմենիա
Երևանի 33-ամյա բնակիչը հայտնաբերվել է Բաբաջանյան փողոցի բակերից մեկում և տեղափոխվել ոստիկանության բաժին։ 20.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-20T13:09+0400
2024-08-20T13:09+0400
2024-08-20T13:09+0400
հայաստան
երևան
տաքսի
վարորդ
ձերբակալություն
ատրճանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/1016/10/10161032_0:35:1600:935_1920x0_80_0_0_99dbc65d274396c02c0afd9f0886862a.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik․ Երևանում տաքսու վարորդն ատրճանակով սպառնացել է ուղևորին և նրանից գումար վերցրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։Ըստ հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 19-ին։ Մի քաղաքացի ժամը 23.40-ին զանգել է ոստիկանություն և ասել, որ «Տոյոտա» մակնիշի տաքսի մեքենայի վարորդը 400 մետրի համար իրենից 1800 դրամ է պահանջել։ Ուղևորը հրաժարվել է այդ գումարը տալ, սակայն վարորդը գնացել է ուղևորի տուն և ատրճանակի սպառնալիքով վերցրել 1400 դրամը:Ոստիկանները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա Երևանի 33-ամյա բնակիչ է, որին այս գիշեր հայտնաբերել են Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բակում, ձերբակալել և տեղափոխել Շենգավիթի բաժին:Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ:Հանգամանքները պարզվում են:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1016/10/10161032_154:0:1446:969_1920x0_80_0_0_933387a8e270a53bb49538388c32830c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, տաքսի, վարորդ, ձերբակալություն, ատրճանակ
հայաստան, երևան, տաքսի, վարորդ, ձերբակալություն, ատրճանակ
Երևանում տաքսու վարորդն ատրճանակով սպառնացել է ուղևորին և 1400 դրամ վերցրել
Երևանի 33-ամյա բնակիչը հայտնաբերվել է Բաբաջանյան փողոցի բակերից մեկում և տեղափոխվել ոստիկանության բաժին։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik․ Երևանում տաքսու վարորդն ատրճանակով սպառնացել է ուղևորին և նրանից գումար վերցրել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 19-ին։ Մի քաղաքացի ժամը 23.40-ին զանգել է ոստիկանություն և ասել, որ «Տոյոտա» մակնիշի տաքսի մեքենայի վարորդը 400 մետրի համար իրենից 1800 դրամ է պահանջել։ Ուղևորը հրաժարվել է այդ գումարը տալ, սակայն վարորդը գնացել է ուղևորի տուն և ատրճանակի սպառնալիքով վերցրել 1400 դրամը:
Ոստիկանները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա Երևանի 33-ամյա բնակիչ է, որին այս գիշեր հայտնաբերել են Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բակում, ձերբակալել և տեղափոխել Շենգավիթի բաժին:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ:
Հանգամանքները պարզվում են: