00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
30 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
27 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անբարեխիղճ արտադրողներ ու ադրբեջանական «ականջներ». հայկական կոնյակի շուրջ նոր կրքեր են

CC BY-SA 2.0 / Sami Keinänen / BrandyКоньяк в бокале
Коньяк в бокале - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2024
Բաժանորդագրվել
ՌԴ արտահանված հայկական կոնյակի վտանգավոր լինելու մասին հայտարարությունն արվել է ոչ թե պետական կառույցների, այլ ՀԿ–ների մակարդակով։ «Գինու ազգային կենտրոնի» նախագահը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է նման հայտարարությունների իրական նպատակը։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik, Նելլի Դանիելյան. Հայկական կոնյակի որակի վերաբերյալ ՌԴ–ից արված հայտարարության հիմնական նպատակը կարող է լինել ռուսաստանյան շուկան մրցակիցներից «մաքրելը»։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Գինու ազգային կենտրոն» կազմակերպության նախագահ Ավագ Հարությունյանը` հիշեցնելով, որ հայտարարությունն արվել է հասարակական կազմակերպությունների մակարդակով, որոնցից մեկը այդ երկրի ալկոհոլային խմիչք արտադրողների միությունն է։
Հայտնել ենք, որ «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիան և Ռուսաստանի կոնյակ, սպիրտ և ալկոհոլային խմիչք արտադրողների միությունը համատեղ հետազոտություն են իրականացրել, որի արդյունքները վկայակոչելով հայտարարել են, թե ՌԴ խանութներում վաճառվող հայկական կոնյակի գրեթե 90%-ն անվտանգ չէ և արտադրանքի գրեթե կեսը խաղողի սպիրտով չէ պատրաստված: Թեմայի վերրաբերյալ Sputnik Արմենիայի հարցմանը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից պատասխանել էին, որ Ռուսաստանում անցկացված հետազոտության արդյունքների մասին պաշտոնական ծանուցում չեն ստացել` խոստաանալով թեմային անդրադառնալ փաստերին ծանոթանալուց հետո։
«Այս հետազոտությունը ռուսական կառավարական շրջանակների և լիազորված մարմինների հետազոտություն չէ` ո՛չ մաքսային, ո՛չ սննդի անվտանգության, ո՛չ որևէ այլ պետական մարմնի»,– արձանագրում է մեր զրուցակիցը` հավելելով, որ նման հետազոտությունների արդյունքները ստանալու իրենց նախկին փորձերն ավարտվել են նրանով, որ հեղինակ ՀԿ–ներն առաջարկել են դիմել դատարան։
«Գինու ազգային կենտրոնի» նախագահը չի հերքում` ՀՀ–ում կան անբարեխիղճ արտադրողներ, որոնք իրոք կեղծ կոնյակ են արտահանում Ռուսաստան։ Բայց դրանց թիվը, Ավագ Հարությունյանի դիտարկմամբ, տարեցտարի նվազում է, ու այսօր արդեն մեծ չէ։
«Հատկապես, որ մերոնք անընդհատ խստացնում են ներքին վերահսկողությունը, ու այսօր կան միջազգային լաբորատորիաներ, որոնք իրականացնում են անհրաժեշտ փորձաքննությունները։ Եվ նորից եմ ասում` ռուսական որևէ պետական մարմին, որևէ լիազորված կառույց հետ չի ուղարկել հայկական կոնյակները և հայտարարությամբ հանդես չի եկել»,– նկատում է Հարությունյանը` պնդելով, որ հարցը բացառապես շուկայական մրցակցության դաշտում է։
Բելառուսում արգելվել է Արարատի կոնյակի գործարանի արտադրանքի վաճառքը
Ավելին` Ավագ Հարությունյանը այս հայտարարության մեջ «ադրբեջանական ականջներ» է նկատում` շեշտելով, որ հայտարարության հեղինակ կազմակերպություններից մեկի հետևում Ադրբեջանի հետ առչվող անձինք են կանգնած, իսկ ադրբեջանական գինի և կոնյակ արտադրողները ձգտում են գրավել ռուսական շուկայում հայկական ընկերությունների տեղը։
Նշենք, որ ՀՀ–ից կոնյակի սպիրտ արտահանողներին կառավարությունը արտոնյալ պայմաններ է տրամադրում` 100 000 լիտրից ավելի արտահանման դեպքում յուրաքանչյուր 1 լիտրի դիմաց ազատելով պետական տուրքի 100 դրամը վճարելուց։
Կարգավորումը գործում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից և նպատակ ուներ աջակցելու կորոնավիրուսի համաշխարհային ճգնաճամի հետևանքով արտահանում չիրականացրած տեղական արտադրողներին։ Դրանից հետո ծրագրի գործողության ժամկետը մի քանի անգամ երկարացվել է (վերջինը` 2024-ի հունիսին) և գործելու է մինչև ընթացիկ տարվա ավարտը։
Ոլորտի մի շարք մասնագետներ, այդ թվում էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, այս արտոնությանը դեմ էին` այն հիմնավորմամբ, որ Հայաստանում կոնյակի արտադրությունը պետք է կազմակերպել ամբողջական շղթայով և ոչ թե արտահանել կոնյակի սպիրտը` այն էլ պետության աջակցությամբ։
Թանկարժեք կոնյակից` էժանագին բրենդի. ՀՀ–ն որոշել է ենթարկվել Ֆրանսիային ու ԵՄ–ին
Իսկ եթե ընդունենք, որ կոնյակի սպիրտի անվան տակ արտահանվում է նաև ցորենից ստացված սպիրտ, ինչպես պնդում են ռուսաստանյան ՀԿ–ները, և ինչը չի հերքում նաև «Գինու ազգային կենտրոնի» նախագահը, ապա չենք կարող բացառել, որ ՀՀ կառավարության սահմանած արտոնություններից օգտվում են նաև ցորենի սպիրտ արտահանողները, ինչն արդեն լուրջ հետաքննության թեմա է։
Հիշեցնենք` «Անտիկոնտրաֆակտը» դիմել է ՌԴ գլխավոր դատախազություն, Դաշնային մաքսային ծառայություն և Ռոսալկոգոլտաբակկոնտրոլ՝ Հայաստանից ներմուծվող կոնյակի նկատմամբ վերահսկողության միջոցներ ձեռնարկելու խնդրանքով:
Լրահոս
0