https://arm.sputniknews.ru/20240819/ka-taratsashrjanum-kvomunikacianeri-bacman-masin-pashinjani-stvoragrutjuny-lavrvov-79640453.html
Կա Փաշինյանի ստորագրությունը տարածաշրջանում կոմունիկացիաների բացման մասին. Լավրով
Կա Փաշինյանի ստորագրությունը տարածաշրջանում կոմունիկացիաների բացման մասին. Լավրով
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳ նախարարը կարծում է, որ եռակողմ հանդիպումների և փաստաթղթերի շրջանակներում դրված հիմքը լիովին պահպանում է իր արդիականությունը: 19.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-19T18:30+0400
2024-08-19T18:30+0400
2024-08-19T19:09+0400
սերգեյ լավրով
սյունիք
նիկոլ փաշինյան
ապաշրջափակում
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայ-ադրբեջանական
ադրբեջան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/1a/77636661_0:0:1091:614_1920x0_80_0_0_cd0c79d7f05383371b70823f15e067a8.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանը հանդես է գալիս խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման և հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին։ «Առաջին ալիքին» տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:Նրա խոսքով՝ եռակողմ հանդիպումների և փաստաթղթերի շրջանակներում դրված հիմքը լիովին պահպանում է իր արդիականությունը:Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, ապա, ըստ Լավրովի, այստեղ էլ գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020-2022 թվականներին ձեռք բերած եռակողմ պայմանավորվածությունների շարքի ոգուն և տառին հետևելն է: Դրանք, նրա խոսքով, ընդգրկում են իրավիճակի բոլոր կողմերը, ինչպես նաև այն հարցերը, որոնք պետք է լուծվեն` այն վերջնականապես և ամբողջությամբ կարգավորելու համար:Համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի՝ «ապաշրջափակվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»։Կլինի միջանցք՝ առանց «միջանցք» բառի. փորձագետը` հաղորդակցությունների ապաշրջափակման մասինԱվելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները կողմ են արտահայտվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացմանը՝ առաջնորդվելով ինքնիշխանության, իրավասության, հավասարության և փոխադարձության սկզբունքներով: Ադրբեջանական կողմից ևս նման մոտեցման դեմ առարկություններ չեն եղել։ Այս հարցը մանրամասն դիտարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մասնակցությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, սակայն հայկական կողմի դիրքորոշման պատճառով ներկայում գործընթացը «կանգ է առել»։Մինչ այդ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանը չի ցանկանում Ադրբեջանից Նախիջևան տանող ճանապարհին՝ Սյունիքում, ռուսական սահմանապահներ տեղակայել:
սյունիք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/1a/77636661_59:0:966:680_1920x0_80_0_0_4b58410e00f96a1f13e97b630086873e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, սյունիք, նիկոլ փաշինյան, ապաշրջափակում, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան
սերգեյ լավրով, սյունիք, նիկոլ փաշինյան, ապաշրջափակում, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան
Կա Փաշինյանի ստորագրությունը տարածաշրջանում կոմունիկացիաների բացման մասին. Լավրով
18:30 19.08.2024 (Թարմացված է: 19:09 19.08.2024) ՌԴ ԱԳ նախարարը կարծում է, որ եռակողմ հանդիպումների և փաստաթղթերի շրջանակներում դրված հիմքը լիովին պահպանում է իր արդիականությունը:
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանը հանդես է գալիս խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման և հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին։ «Առաջին ալիքին» տված
հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը։ Ցավոք, Հայաստանի Սյունիքի տարածքով հաղորդակցվելու հարցում հենց հայկական ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում այն պայմանավորվածությունը, որի տակ դրված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը: Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը», - ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ եռակողմ հանդիպումների և փաստաթղթերի շրջանակներում դրված հիմքը լիովին պահպանում է իր արդիականությունը:
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, ապա, ըստ Լավրովի, այստեղ էլ գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020-2022 թվականներին ձեռք բերած
եռակողմ պայմանավորվածությունների շարքի ոգուն և տառին հետևելն է: Դրանք, նրա խոսքով, ընդգրկում են իրավիճակի բոլոր կողմերը, ինչպես նաև այն հարցերը, որոնք պետք է լուծվեն` այն վերջնականապես և ամբողջությամբ կարգավորելու համար:
Համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի՝ «ապաշրջափակվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները կողմ են արտահայտվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացմանը՝ առաջնորդվելով ինքնիշխանության, իրավասության, հավասարության և փոխադարձության սկզբունքներով: Ադրբեջանական կողմից ևս նման մոտեցման դեմ առարկություններ չեն եղել։ Այս հարցը մանրամասն դիտարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մասնակցությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, սակայն հայկական կողմի դիրքորոշման պատճառով ներկայում գործընթացը «կանգ է առել»։
Մինչ այդ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանը չի ցանկանում Ադրբեջանից Նախիջևան տանող ճանապարհին՝ Սյունիքում, ռուսական սահմանապահներ տեղակայել: