00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կռիվն այժմ շարունակվում է Հայաստանի ներսում. Արթուր Խաչենցը` պատերազմի և հետևանքների մասին

© Sputnik / Zara MikaԱրթուր Խաչենցը Sputnik Արմենիայում
Արթուր Խաչենցը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2024
Արթուր Խաչենցը Sputnik Արմենիայում
Բաժանորդագրվել
Խաչենցն ասում ` բարբառը միակն է, որ մնացել է Արցախից և քննադատում նրանց, ովքեր Հայաստան բռնի տեղահանվելուց հետո փորձում են այլևս չխոսել բարբառով։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Երգիչ, երգահան 44–օրյա պատերազմի մասնակից հադրութցի Արթուր Խաչենցը վստահ է` պատերազմը չի ավարտվել. այն ավարտված են համարում նրանք, ովքեր չեն մասնակցել կռվին։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Խաչենցն ասաց, որ 2020 թվականին տեղի ունեցածը պատերազմ չի համարում։
«Ես նույնիսկ ինձ չեմ համարում պատերազմի մասնակից։ Պատերազմ է այն, երբ թշնամուդ զենքին հավասարազոր զենք կա ձեռքիդ, երբ կարողանում ես ինքնապաշտպանվել, ոչ թե առաջին օրից օդը բաց է լինում, քո վրա կարկուտից բացի ինչ ասես տեղում է... Բայց որոշ մարդիկ, ովքեր պատերազմի չեն մասնակցել, իրավունք չունեն ասելու, որ պարտվել ենք, որովհետև տղաները, ովքեր պառկած են Եռաբլուրում կամ անգերեզման են, կամ գերության մեջ են հիմա` բոլորը, բոլորս կռվել ենք հանուն մի գաղափարի` որ հաղթենք, ու երկրորդ տարբերակ չկար մեզ համար»,–նշեց նա։
Խաչենցի բնութագրմամբ` կռիվը շարունակվում է այժմ Հայաստանի, Երևանի ներսում։ Բայց եթե Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզն են առաջ տանում, հեռուստաալիք են բացում, ամբողջ քարոզչամեքենան դրանով է զբաղված, Հայաստանում` Արցախը հանձնելուց հետո, անգամ Արցախի մշակութային կենտրոններին թույլ չեն տալիս գործել։ Թույլ չեն տալիս, որ Արցախի հետ կապված ինչ-որ օբյեկտներ գործեն, որպեսզի հետագայում` Արցախը վերադարձնելուց հետո, շարունակեն իրենց գործընթացը։
Այժմ էլ Խաչենցը իր «կռիվն» ու պայքարը շարունակում է մշակութային ոլորտում։ Շատերը երգիչին ճանաչեցին ռազմադաշտից հրապարակված «Գինի լից» երգով, որը նա այդ պահին համարել է ամենամոտիվացնող երգը, որ կարող էր երգել զինակիցների համար։
«Տեսանյութը նկարված է Հադրութի Սարիշեն գյուղում։ Տղաներին ասացի` հիմա ես առավելություն ունեմ` Հադրութում եմ ծնվել, ամեն քար ու թփին, ամեն ինչին ծանոթ եմ և որպես ուղղորդող կարող եմ ձեզ ծառայել ու մեկ էլ, որ երգիչ եմ, կարող եմ ձեզ համար երգել, որ ձեր տխրությունը կոտրվի։ Մեկի եղբայրն էր զոհվել, մեկի հայրը... ու մտքիս «Գինի լիցը» եկավ, որովհետև ոչ թե լաց ու ողբի, այլ վրիժառության երգ է»,–հավելեց նա։
Այժմ Խաչենցը երգում և ստեղծագործում է արցախյան բարբառով։ Այդ մոտիվացիան ծնվել է բարբառը կորցնելու վախից։ Ասում է` բարբառը միակն է, որ մնացել է Արցախից։
«Ես վատ աչքով եմ նայում այն արցախցիներին, ովքեր եկել են Երևան ու բարբառով չեն շփվել։ Բարբառն ամենաուժեղ ժառանգությունն է, որ մնացել է մեզ հուշ, պետք է այն կրենք ու փոխանցենք»,–հավելեց հադրութցի երգիչը։
Ի դեպ` օգոստոսի 23–ին սպասվում է Խաչենցի և «Հայի գէն» բենդի համերգը` «Եկ քինինք Արցախ» խորագրով։ Համերգի բացումը երգիչը որոշել է անել Արցախի Հանրապետության օրհներգով։
Ամբողջական հարցազրույցը` այստեղ։
Լրահոս
0