00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը

© Sputnik / Andranik GhazaryanՀայ առաքելական եկեղեցին նշում է Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը
Հայ առաքելական եկեղեցին նշում է Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2024
Հայ առաքելական եկեղեցին նշում է Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ:
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. Հայ առաքելական սուրբ եկեղեցին այսօր նշում է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը կամ Խաղողօրհնեքը: Այն մեր եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-ից 18-ը)։ Տոնն ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց։

Խաղողօրհնեքի ավանդույթն ու ժողովրդական սովորույթները

Այս օրը մարդիկ եկեղեցի օրհնության են բերում տարվա մեջ առաջին անգամ քաղված խաղողը: Ըստ ավանդույթի` խաղողը չի կարելի ճաշակել, քանի դեռ այն օրհնված չէ։ Խորհրդանշական ձևով` խաղողի օրհնությամբ նաև տարվա ամբողջ բերքն է օրհնվում։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը՝ որպես լիառատության ապահովման նշան։
Խաղողի պաշտամունքը հազարամյակների պատմություն ունի։ Նախաքրիստոնեական Հայաստանում խաղողը հատուկ ծիսակարգով օրհնել է արքան կամ քրմապետը:
Տարբեր կենդանիների զոհաբերություններ են կատարել հայոց աստվածներին` Արամազդին, Անահիտին, Աստղիկին և հեթանոսական մյուս աստվածներին։ Քրիստոնեություն ընդունելուց հետո խաղողի օրհնությունը քրիստոնեական բովանդակություն ու մեկնաբանություն ստացավ։
Անցյալում խաղողօրհնեքի ծեսը հիմնականում տեղի էր ունենում այգիներում, երբ քահանան մի ձեռքին մկրատը, իսկ մյուսին՝ խաչը բռնած, այցելում էր կամ տվյալ բնակավայրի երեցփոխի այգիները և հենց այնտեղ էլ կատարում խաղողի օրհնության արարողությունը։

Աստվածածնի տոնը

Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո շուրջ 12 տարի ապրում է Երուսաղեմում՝ Ս. Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Եվ մի օր Գաբրիել հրեշտակապետից ստանում է երկրից երկինք վերափոխման ավետիսը. «Ուրախացի՛ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»: Սուրբ Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին և առաքյալներին` պատվիրելով իրեն թաղել Գեթսեմանիի ձորակում:
Ապա Սուրբ կույսը Ս. Հովհաննեսին խնդրում է մատուցել աստվածային պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը: Այդժամ Ս. Հովհաննեսը Հիսուսի մայր Ս. Մարիամի և նրա ընկերակից կանանց հետ ելնում է Վերնատուն և այնտեղ կատարում Պատարագի սուրբ խորհուրդը: Մինչ նա մատուցում էր գոհության աղոթքը, հանկարծակի որոտ է լսվում, և Ս. Հովհաննեսին սկսում են ձայնակցել սուրբ առաքյալները, ում Սուրբ Հոգին նույն պահին ժողովել էր աշխարհի տարբեր ծայրերից:
Երբ Ս. կույսը ննջում է, նրա հոգին ելնում ու խառնվում է լուսեղեն զորքին, իսկ մահճում մնացած մարմինը չի այլակերպվում, այլ նրանից Սուրբ Հոգու շնորհն է բուրում անուշահոտ խնկի պես: Երանելի սուրբ առաքյալներն իրենց ուսերի վրա են վերցնում Աստվածամոր սուրբ նշխարները և ջահերով, մոմերով, սաղմոսերգությամբ ու օրհնությամբ առաջնորդվում դեպի Գեթսեմանի: Օրհնյալ մարմինը դնում են գերեզման և, ինչպես հարկն է, պահպանում երեք օր:
Ապա Տերը լուսափայլ ամպով ու հրեշտակներով մոտենում է Ս. կույսի գերեզմանին և կնքված գերեզմանից, առանց կնիքը խախտելու, վերցնում է աստվածընկալ մարմինն ու վերանում երկինք:
Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1):
Լրահոս
0