00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պեկինը պատրաստ է աջակցել բոլոր այն նախագծերին, որոնք խաղաղություն կբերեն տարածաշրջան. Չեն

© Sputnik / Aram NersesyanՄին Չեն
Մին Չեն - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2024
Մին Չեն
Բաժանորդագրվել
Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման պահից ի վեր փոխգործակցությունը կայուն զարգանում է։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Չինաստանը մեծ հետաքրքրությամբ է վերաբերվում Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և պատրաստ է աջակցել ցանկացած նախագծի, որն ուղղված է տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Հայաստանում ՉԺՀ–ի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը` պատասխանելով Sputnik Արմենիային հարցին։
Նրա խոսքով` տվյալ նախագիծն ուղղված է ենթակառուցվածքների ստեղծմանն ու ճանապարհների կառուցմանը։ Այդ առումով երկրների միջև արդեն համագործակցություն է հաստատվել։
«Չինաստանն աջակցում է խաղաղ ճանապարհով տարածաշրջանում հակամարտությունների կարգավորմանը և կարծում է, որ դրանք պետք է լուծվեն բացառապես երկխոսության ճանապարհով։ Կայունությունն ու խաղաղությունը կարևոր գործոն են տնտեսության զարգացման համար», – ասաց Չենը։
Չինացի դիվանագետը նշեց, որ այս տարածաշրջանի բոլոր երկրները Չինաստանի լավ գործընկերներ են, այդ իսկ պատճառով Պեկինը մտադիր է հետագայում ևս զարգացնել համագործակցությունը Երևանի հետ տարբեր ոլորտներում։
Չենն ընդգծեց, որ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման պահից ի վեր երկու երկրների փոխգործակցությունը կայուն զարգանում է։
«Մենք լավ արդյունքների ենք հասել տարբեր ոլորտներում։ Երկու երկրներն էլ համավարակի ժամանակ ծանր շրջան ապրեցին` օգնելով միմյանց, ինչը մեր ժողովուրդների միջև ամուր բազմադարյա բարեկամության վկայությունն է», – ասաց նա։
Նա շեշտեց, որ Հայաստանը առաջիններից մեկն աջակցեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծին, և հավելեց, որ հայկական շուկայի և տեղական արտադրանքի նկատմամբ չինական ձեռնարկությունների հետաքրքրությունն աճում է, իսկ Շանհայի միջազգային ցուցահանդեսը, որը կանցկացվի Շանհայում 2024 թվականի նոյեմբերին, հնարավորություններ կբացի հայ ձեռնարկատերերի առաջ։
ՀՀ–ի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը կես տարում աճել է` հասնելով 1,4 մլրդ դոլարի
Լրահոս
0