00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղետի գոտում ո՞ւմ պետք է փոխհատուցել առաջինը` շատ հարկ վճարողի՞ն, թե՞ թույլին. կարծիքներ

© Sputnik / Aram NersesyanԱղետից տուժած կին
Աղետից տուժած կին - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2024
Աղետից տուժած կին
Բաժանորդագրվել
Փորձագետները համարում են, որ կառավարության որոշումը տրամաբանական է, բայց ոչ լավագույնը։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Պետության խնդիրը պետք է լինի ոչ թե շատ հարկ վճարողին առաջնահերթ օժանդակելը, այլ առավել թույլերին ավելի շատ ուշադրություն դարձնելը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքացի–հարկատու–բիզնես» իրավապաշտպան կազմակերպության փոխնախագահ Էդուարդ Բադալյանն` անդրադառնալով Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած տնտեսվարողներին վերաբերող որոշմանը։
ՀՀ կառավարությունն օգոստոսի 15-ին որոշեց Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած տնտեսվարողներին մոտ 300 մլն հավելյալ աջակցություն տալ։ Աջակցության տրամադրման չափի համար հաշվի է առնվում վնասի աստիճանը, որը դասակարգվել է ցածր, միջին և բարձր։ Գումարը կհատկացվի երկու բաղադրիչով` ըստ ձեռնարկատերերի անշարժ գույքի մակերեսի և ըստ պետական բյուջե վճարած հարկի չափերի։
Բադալյանի խոսքով` կառավարության այս առաջարկի տրամաբանությունը հասկանալի է, բայց մոտեցումը հասկանալի չէ ու որ լավագույնը։
«Ենթադրաբար հասկանալի է, որ ցանկանում են օժանդակել ավելի շատ հարկ վճարածներին, սակայն նրանք ավելի ուժեղ ու հաջողակ տնտեսվարողներ են, որոնք գուցեև օժանդակության կարիք այդքան էլ շատ չունեն»,– ասաց նա։
Բադալյանի կարծիքով` պետության գործառույթը տվյալ դեպքում չպետք է լինի այն, որ ով շատ հարկ է տվել, նրան էլ շատ փոխհատուցում տա, այլ արդար օգնելը։
Համայնքային կառավարման փորձագետ Դավիթ Մարգարյանը տրամաբանական է համարում կառավարության որոշումը։
«Ամենայն հավանականությամբ, այս որոշումը բիզնեսի ծավալի գնահատման մասին է, որպեսզի տուժած տնտեսվարողին ըստ իր շրջանառության տրվի փոխհատուցում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Մարգարյանը լիրիկական հայտարարություն է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, թե տնտեսվարողներն իրենց վճարած հարկերը չպետք է ընկալեն որպես գումարը ուրիշին տալու պրոցես, այլ որպես փողը մի գրպանից մյուսը գրպանը դնել, որը հետո սև օրվա համար պետք կգա։
«Եթե անգամ տնտեսվարողը հարկը քիչ է տալիս, սակայն ունի սեփականության վկայական, միևնույնն է` նրան պետք է փոխհատուցում տան, քանի որ գույքը վնասվել է»,– ասաց փորձագետը։
Նա ընդգծեց` իշխանությունները լավ տիրապետում են հարկ վճարողների բազային ու շատ լավ գիտեն` ով, երբ, որքան հարկ է վճարել ու ինչ միջոցների է տիրապետում։ Ըստ այդմ, Մարգարյանի խոսքով, փոխհատուցում տրամադրելու համար նրանք արդեն իսկ ունեն օբյեկտիվ հիմք։
Լրահոս
0