00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նուբարաշենի աղբավայրում բազմահարկ շենքի բարձրությամբ աղբ է այրվում

Բաժանորդագրվել
Արդեն չորրորդ օրն է՝ Նուբարաշենի աղբավայրն այրվում է։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 22 մարտական հաշվարկ, ՆԳՆ փրկարար ծառայության 110 աշխատակից:
Հայաստանի ամենախոշոր աղբավայրում բռնկված հրդեհը, ըստ նախնական տեղեկությունների, կարող է մարվել մինչև շաբաթվա վերջ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ–ի տնօրենի պաշտոնակատար Վահե Վարդապետյանը։
Մասնագետներին հաջողվել է նվազեցնել հրդեհի մակերեսը, բայց դեռ 1 հա տարածք կա, որտեղ պետք է աշխատանքներ իրականացվեն։
«Հրդեհի օջախները ջրով մարելու աշխատանքներից բացի, իրականացվել է հողալցում։ Դա հանգեցրեց նրան, որ մենք կարողացանք այրվող տարածքը մի քանի օրում կրճատել»,- ասաց Վարդապետյանը։
Նրա խոսքով` քաղաքապետարանի իրականացրած պրոֆիլակտիկ աշխատանքները թույլ են տվել կրճատել հրդեհի մասշտաբները, որպեսզի դրանք չհասնեն նախորդ տարիների հրդեհների ծավալներին։
Արդեն չորրորդ օրն է, ինչ մասնագետներն աշխատում են շուրջօրյա ռեժիմով։ Աղբը տեղ–տեղ հասնում է բարձրահարկ շենքի բարձրության։ Չորս օրվա ընթացքում աղբավայր է հասցվել 200 բեռնատար հող, 500 տոննա ջուր։ Հրդեհաշիջմանը մասնակցում են 22 հրշեջ հաշվարկ, փրկարար ծառայության 110 աշխատակից:
Հրդեհների թիվը կրճատելու համար 2009 թվականից աղբավայրում գործում է կենսագազի հավաքման և օգտահանման կայան: Այն մշակում է առաջացած գազերը աղբավայրի տարածքի միայն մեկ երրորդում (10 հա)։ Գազերը (դրանց 50% -ը մեթան է) կայան են մտնում ստորգետնյա 28 հորատանցքերի միջոցով։ Մեկ ժամում կայանը այրում է 260-300 խորանարդ մետր գազ։

«Այս տուրբինում մոտ 1100 աստիճան տաքություն է, այստեղ մեթան և այլ գազեր են այրվում։ Նման ջերմաստիճանի դեպքում բոլոր վնասակար մանրէները պարզապես մահանում են», - Sputnik Արմենիային ասաց Նուբարաշենի աղբավայրի կենսագազի հավաքման և օգտահանման կայանի ինժեներ Վարազդատ Պետրոսյանը։

Քիմիական ռեակցիայի արդյունքում արտանետվում է ածխաթթու գազ, որը պակաս վտանգավոր է, քան մեթանը։ Քաղաքային իշխանությունների գնահատմամբ՝ դա թույլ է տալիս մի քանի անգամ կրճատել աղբավայրից գազերի վտանգավոր արտանետումները։
Հետագայում նախատեսվում է փակել այս աղբավայրը և կառուցել նորը, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին։
Թե աղբավայրի այրման հետևանքով արտանետված գազերը ինչ վնաս են հասցրել քաղաքին, հայտնի կդառնա մի քանի օրից: Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան կառույցներն օդի նմուշներ են վերցրել հետագա փորձաքննության համար։
Լրահոս
0