00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իլոն Մասկը շարունակում է մնալ մոլորակի ամենահարուստ գործարարը. վարկանիշ

© AP Photo / Jae C. HongԻլոն Մասկ
Իլոն Մասկ - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2024
Բաժանորդագրվել
Թոփ-տասնյակում միակ ոչ ամերիկացին ֆրանսիացի Բեռնար Առնոն է։ Վարկանիշի ամենահարուստ ռուսաստանցին Վլադիմիր Պոտանինն է (54-րդ):
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Գործարար Իլոն Մասկը շարունակում է մնալ մոլորակի ամենահարուստ մարդը: Միլիարդատերերի վարկանիշների վերջին ուսումնասիրության մեջ, որը կատարել է Bloomberg-ը, Tesla, SpaceX և X ընկերությունների սեփականատեր Մասկի կարողությունը օգոստոսի 14-ի տվյալներով գնահատվում է 235 միլիարդ դոլար:
Պարբերականի տվյալներով՝ վերջին օրում նրա կարողությունն աճել է 7,37 մլրդ դոլարով, իսկ տարեսկզբից՝ 5,6 մլրդ դոլարով (այս տվյալները կազմվում են ընկերությունների սակարանային արժեքի գնահատականների հիման վրա, որը յուրաքանչյուր օր կարող է աճել կամ նվազել)։
Երկրորդ տեղում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է՝ 193 մլրդ դոլար կարողությամբ։ Տարեսկզբից նրա ունեցվածքն աճել է 16,5 մլրդ դոլարով։ Երրորդը Facebook-ի (ներկայում՝ Meta կորպորացիա) հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է (188 մլրդ դոլար)։ Տարեսկզբից նրա միջոցների աճը ամենանշանակալիցներից մեկն է (59,5 միլիարդ դոլար): Ցուկերբերգը վարկանիշի 4-րդ հորիզոնական է մղել ֆրանսիացի Բեռնար Առնոյին՝ LVMH կորպորացիայի հիմնադրին և խոշորագույն բաժնետիրոջը․ Առնոյի ընկերությունը ներառում է տասնյակ հայտնի բրենդներ (Dior, Louis Vuitton և այլն): Տարեսկզբից նա կորցրել էր 23 մլրդ դոլար, իսկ այժմ նրա կարողությունը գնահատվում է 185 մլրդ դոլար։
Ջեֆ Բեզոսի տարին. աշխարհի ամենահարուստ մարդու հաջողության գաղտնիքը
5-րդ տեղում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը (154 մլրդ դոլար): Այս ընկերության մեկ այլ՝ նախկին ղեկավար Սթիվ Բալմերն 8-րդ տեղում է (143 միլիարդ դոլար): Երկուսն էլ շարունակում են մնալ ընկերության փոքրամասնության բաժնետերերը:
6-րդ տեղում է տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող Oracle ընկերության հիմնադիր Լարի Էլիսոնը։ 7-րդ և 9-րդ տեղերում են Google-ի համահիմնադիրներ, նախկին ԽՍՀՄ-ից Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը (համապատասխանաբար 147 և 139 մլրդ դոլար): 10-րդ տեղում ներդրումային մագնատ Ուորեն Բաֆեթն է (136 մլրդ դոլար):
Ցուցակում ամենահարուստ ռուսաստանցին «Նորնիկել» մետաղագործական կորպորացիայի համասեփականատեր Վլադիմիր Պոտանինն է։ Նրա կարողությունը գնահատվում է 31,2 մլրդ դոլար և տարեսկզբից էապես չի փոխվել (աճել է 148 մլն դոլարով)։
Արևմուտքի համար հարուստ ռուսները երկրորդ «սորտի» օտարներ են. Պուտին
Նշենք, որ միլիարդատերերի կարողությունը գնահատվում է նրանց ունեցվածքի վերաբերյալ տեղեկատվության հիման վրա (որը ոչ միշտ է ամբողջական և հայտնի է դառնում նրանց հայտարարագրերից): Բացի այդ, Bloomberg-ի ցուցանիշները հիմնված են սակարանային գնանշումների իրական փոփոխությունների վրա, իսկ Forbes-ի տվյալները ունեն օրական կտրվածք։ Հետևաբար, երկու վարկանիշների միջև տարբերությունը փոքր է: Այսպես, Իլոն Մասկին վերագրվում է մոտ 2 մլրդ դոլարով ավելի, իսկ Ուորեն Բաֆեթը գտնվում է ոչ թե 10-րդ, այլ 6-րդ հորիզոնականում։
Լրահոս
0