https://arm.sputniknews.ru/20240814/es-rus-gvortsakal-chem-parzapes-serbian-kverana-ete-rdn-tulana-pvokhvarchapet-vulin-79452051.html
Ես ռուս գործակալ չեմ, պարզապես Սերբիան կվերանա, եթե ՌԴ–ն թուլանա. փոխվարչապետ Վուլին
Ես ռուս գործակալ չեմ, պարզապես Սերբիան կվերանա, եթե ՌԴ–ն թուլանա. փոխվարչապետ Վուլին
Sputnik Արմենիա
2023 թվականին ԱՄՆ–ն պատժամիջոցներ սահմանեց Վուլինի նկատմամբ, որն այն ժամանակ զբաղեցնում էր անվտանգության և տեղեկատվության գործակալության ղեկավարի պաշտոնը։ 14.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-14T12:10+0400
2024-08-14T12:10+0400
2024-08-14T12:40+0400
սերբիա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/02/44613566_0:169:1600:1069_1920x0_80_0_0_1594e0c71200cd3e108b74e4aa606fc9.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է, որ ինքը «ռուս գործակալ» չէ։ Նա միևնույն ժամանակ խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու կարևորության մասին։Հիշեցնենք` Վուլինը կառավարության կազմում ընդգրկվեց այս տարվա մայիսին։ 2023 թվականի հուլիսին ԱՄՆ–ն պատժամիջոցներ սահմանեց Վուլինի նկատմամբ, որն այն ժամանակ զբաղեցնում էր անվտանգության և տեղեկատվության գործակալության ղեկավարի պաշտոնը։ Նա պաշտոնից հեռացավ 2023 թվականի նոյեմբերին։ Մինչ այդ զբաղեցրել է Սերբիայի պաշտպանության և ներքին գործերի նախարարի պաշտոնները։
սերբիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/02/44613566_47:0:1600:1165_1920x0_80_0_0_70f3dc1d39ea06377cf429a5d1231be8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերբիա, ռուսաստան
Ես ռուս գործակալ չեմ, պարզապես Սերբիան կվերանա, եթե ՌԴ–ն թուլանա. փոխվարչապետ Վուլին
12:10 14.08.2024 (Թարմացված է: 12:40 14.08.2024) 2023 թվականին ԱՄՆ–ն պատժամիջոցներ սահմանեց Վուլինի նկատմամբ, որն այն ժամանակ զբաղեցնում էր անվտանգության և տեղեկատվության գործակալության ղեկավարի պաշտոնը։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը
ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է, որ ինքը «ռուս գործակալ» չէ։ Նա միևնույն ժամանակ խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու կարևորության մասին։
«Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքիս պատճառն այն չէ, որ ես իբր «ռուս գործակալ եմ»։ Համոզված եմ, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն առանցքային դեր են խաղում Սերբիայի պահպանման հարցում։ Եթե Ռուսաստանը չկարողանար դիմակայել հարյուրամյա փորձություններին, գոյություն չէր ունենա նաև Սերբիան։ Եթե այսօրվա հակամարտությունը Ռուսաստանի համար վատ ավարտ ունենա, եթե ՌԴ–ն թուլանա կամ ավերվի, որևէ մեկը լրջորեն կարծում է, թե Սերբիան կմնա՞։ Այն պարզապես կդադարի գոյություն ունենալ։ Մենք ընտրություն չունենք, այդ իսկ պատճառով ես մտադիր չեմ փոխել իմ քաղաքականությունը», – նշել է նա։
Հիշեցնենք` Վուլինը կառավարության կազմում ընդգրկվեց այս տարվա մայիսին։ 2023 թվականի հուլիսին ԱՄՆ–ն պատժամիջոցներ սահմանեց Վուլինի նկատմամբ, որն այն ժամանակ զբաղեցնում էր անվտանգության և տեղեկատվության գործակալության ղեկավարի պաշտոնը։ Նա պաշտոնից հեռացավ 2023 թվականի նոյեմբերին։ Մինչ այդ զբաղեցրել է Սերբիայի պաշտպանության և ներքին գործերի նախարարի պաշտոնները։