00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

150 բեռնատար հող և 500 տոննա ջուր. Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը դեռ չի մարվել

© Sputnik / Aram NersesyanՆուբարաշենի աղբավայրի հրդեհը
Նուբարաշենի աղբավայրի հրդեհը - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2024
Նուբարաշենի աղբավայրի հրդեհը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետարանը նախապես կանխարգելիչ աշխատանքներ է իրականացնում՝ հողապատում, շուրջօրյա հերթապահություն, փոքր օջախները ժամանակին մարվել են։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհն արագ տարածվեց և մոտ 3 հա տարածք ընդգրկեց՝ պայմանավորված քամու 16 մ/վ ուժգնությամբ։ Spuntik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Երևանի քաղաքային աղբավայրի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Վարդապետյանը։ Մյուս կողմից բարդ էր նաև այն, որ հրդեհը երեկոյան ժամի էր բռնկվել, և նաև տեսանելիության խնդիր կար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը երկու օր է` մարել չի ստացվում։ Օգոստոսի 12-ի ժամը 19:18-ից բռնկված հրդեհի երկու օջախ մեկուսացվել է օգոստոսի 13–ին ժամը 01։43-ին։ Դեպքի վայրում աշխատում է հրշեջ-փրկարարների 21 մարտական հաշվարկ, ընդհանուր 100 փրկարար։
«Մինչ այս օջախներ եղել են, որոնք արագ մեկուսացվել են մեր ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հրդեհը չի տարածվել, նաև հողապատման աշխատանքներ են պարբերաբար իրականացվել»,- նշեց Վարդապետյանը։
Արդեն երրորդ օրն է՝ Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է՝ 3 հա տարածքի ընդգրկումով։
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ նախորդ տարիների համեմատությամբ այս տարի հրդեհն այդքան մասշտաբային չէ։ Երևանի քաղաքապետարանը կանխարգելիչ աշխատանքներ է իրականացնում՝ ոչ միայն հողապատում, այլև շուրջօրյա հերթապահություն է սահմանել։
«3 տեղամասի է բաժանվել ընդհանուր հրապարակը՝ ըստ ծխացող օջախների, մի տեղամասում հրդեհաշիջման և հողային աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են»,- նշեց Վարդապետյանը։
Նրա խոսքով՝ այս պահին քաղաքապետարանի և փրկարար ծառայության աշխատակիցները մյուս երկու տեղամասերում են աշխատանքներ իրականացնում։
Շեշտում է՝ արվում է հնարավորը հրդեհն արագ մեկուսացնելու և մարելու համար, բոլոր ռեսուրսները կենտրոնացվել են։
«Քանի որ առնչվում ենք ծխի ու կրակի հետ, երբեմն հնարավոր է՝ երեսուն րոպեով կամ մեկ ժամով ընդհատվեն աշխատանքները, որովհետև տեսանելիության խնդիր է առաջանում, դա է ինչ-որ տեղ դժվարացնում հրդեհաշիջման աշխատանքները»,- նշեց նա։
«Երևանի քաղաքային աղբավայրի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հուսով է՝ մոտակա օրերին արդեն ցանկալի արդյունք կլինի՝ առանց ծուխ, առանց հրդեհ աղբավայր։
Նա նաև հայտնեց, որ այս 3 օրերի ընթացքում 150 բեռնատար հող և մոտ 500 տոննա ջուր է օգտագործվել։ Նա նաև տեղեկացրեց, որ աղբավայրում հատուկ ճապոնական կայան է տեղադրվել, աղբավայրի տակով անցնում են հատուկ խողովակներ, որոնց շնորհիվ մոտ 20-21 անգամ չեզոքացվում են նեխված աղբից դեպի մթնոլորտ արտազատվող վնասակար գազերը։
Լրահոս
0