00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ-ում պարզեցվել է մարզական միջոցառումների համար նախատեսված ապրանքների տեղափոխման կարգը

© Sputnik / Владислав Воднев / Անցնել մեդիապահոցԵԱՏՄ անդամ երկրների դրոշներ
ԵԱՏՄ անդամ երկրների դրոշներ - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2024
ԵԱՏՄ անդամ երկրների դրոշներ
Բաժանորդագրվել
Մարզական միջոցառումների համար նախատեսված գույքն ու սարքավորումները մուտք կգործեն հատուկ մաքսային ընթացակարգով։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունում պարզեցվել է միջազգային պաշտոնական մարզական միջոցառումների անցկացման համար նախատեսված ապրանքների տեղափոխման կարգը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը՝ հղում անելով հանրապետության առևտրի նախարարությանը:
Մարզական գույքը, սարքավորումները և այլ ապրանքները, որոնք նախատեսված են միջազգային պաշտոնական միջոցառումների կազմակերպման և անցկացման համար, մուտք կգործեն հատուկ մաքսային ընթացակարգով: Դա վերաբերում է ինչպես օտարերկրյա ապրանքներին, այնպես էլ ԵԱՏՄ երկրներում արտադրված և երրորդ երկրներ արտահանվող ապրանքներին։
Որքան է ԵԱՏՄ–ում աճել գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը 2024թ–ի առաջին կիսամյակում
Նշվում է, որ ձեռնարկված միջոցառումները կնվազեցնեն վարչարարական արգելքներն ու ապրանքների գրանցման, հսկողության ու սերտիֆիկացման առանձնահատկությունները:
«Օրինակ՝ թիմերի անդամների կողմից սեփական օգտագործման համար նախատեսված, կենդանական ծագման ապրանքների ներմուծման համար (գործարանային փաթեթավորմամբ, մակնշմամբ և 5 կիլոգրամից ոչ ավելի քաշով) թույլտվություն և անասնաբուժական սերտիֆիկատներ չեն պահանջվում», - պարզաբանել են Ղազախստանի առևտրի նախարարությունում:
Իսկ եթե ապրանքներն առգրավվում են մարզական միջոցառումների անցկացման երկրում, ապա հատուկ մաքսային ընթացակարգերը դադարեցվում են, և նման ապրանքների նկատմամբ հետագա գործողություններն իրականացվում են այդ երկրի օրենսդրության համաձայն։
Բացի այդ, ԵԱՏՄ որոշումը կոնկրետացնում է այն ապրանքները, որոնք ենթակա չեն պարզեցված ընթացակարգի։ Դրանք ենթաակցիզային ապրանքներ են, շինարարական և հարդարման նյութեր, ինչպես նաև ներմուծման թույլատրման կարգի ենթակա ապրանքներ։
ԵԱՏՄ–ում գործազրկության մակարդակը 2024 թ-ի հունիսին իջել է 14,2 %–ով
Լրահոս
0